Հայկական կայք հայերի համար
    

     Կայքի Կանոնը
     Կապ Մեր Հետ
     Սիրված Երգեր
     Վեբ Տեսախցիկ
     Օնլայն Խաղեր
     Իմ Անունն Է...
     Երազահան
     Մուլտֆիլմ
     Զվարճանք
     Հարցում
     Վեբ Չաթ
     Tv Օնլայն
     Չինական Հորոսկոպ
     Նվագիր Օնլայն
     Ընդհանուր Բնութագիր
     Ընդհանուր Հորոսկոպ
     Սիրային Աստղագուշակ
     Թվերի Նշանակությունը
     Օնլայն Ֆոտոշոփ
     Ստեղծագործում Ենք
     Կարդա Եվ Իմացի
     Սիրում Եմ Արդյոք՞
     Ամանորյա Զվարճանք
     Ֆոտո Ստատուս
     Ծնունդդ Շնորհավոր
     Օնլայն Թարգմանություն
    
    
    
    
    
    
    
    
    
NeW-ArMeNiA

    
    

     .
     .
    
    

Այցելուների քանակը
(visitors 2008-2020)





































www.new-armenia.page.tl
www.new-armenia.mylivepage.ru
gb58



† ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ † -













cute cat animated picture Images
| Առնետ - Ցուլ - Վագր - Ճագար(Կատու)

| Վիշապ - Օձ - Ձի - Այծ(ոչխար)

| Կապիկ - Աքլոր - Շուն - Խոզ






╬═► ԿԱՊԻԿ◄═╬



Կապիկի չինական անունն է` Խոյ
Չինական հորոսկոպի իներորդ նշանն է Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Երկվորյակը Տարրը`հող Ուղղվածությունը`դրական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Օժտված ենհարուստ երևակայությամբ,ընկերասեր են,վառվռուն ,սրամիտ:Շատ խելացի են և ծիծաղաշարժ:






ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Եսասեր են,խորամանկ,ինքնասիրահարված:Երբեմն այնքան կարող է խորամանկեն,որ վերջ ի վերջո իրենք իրենց խաբեն:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կապիկները օժտված են մի շարք տաղանդներով,և նրանց ցանկացած աշխատանք ի զորու է:Կարող են լինել մեծ քաղաքագետ,վաճառող,գրող կամ լրագրող:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Կապիկները շատ խորամանկ են,բայց դա կարող է հանգեցնել խարդախության:Ճարպիկ է ու զավեշտալի:Կապիկը համարվում է նախագծերը խափանող էակ,որը շարունակում է զարմացնել մարդկանց և նրանց դնել փակուղի:Նրանք միշտ նորի փնտրտուքների մեջ մեջ:Վաղ մանկությունը շատ ուրախ ու անհոգ կանցնի:Պատանեկությունը`լի փոփոխություններով և հոգեկան դժվարություններով:Նրանց հասուն տարիքը ավելի հանգիստ կլինի,բայց պետք է ծեր տարիքում զգուշանան մենակ մնալուց: Կին կապիկները շատ շնորհալի են և բարի:Նրանք կամենում են դուր գալ բոլորին և ունեն գաղտնի վախեր,որ կարող է որևէ մեկին դուր չգան:Նրանք արագ են հրապուրվում ամեն մի նոր սիրով և գլխապատառ նետվում են դեպի նոր սերը:Նրանք փնտրում են գայթակղություններ և առանց մտածելու հետևում են հակառակ սեռի առաջին իսկ պատահածին: Նրանք չափազանց խելացի են և արագ են ըմբռնում,բայց նրան չի հերիքում համբերությունը և մի գործից մյուսին են անցնում առանց ավարտելու և չեն երկմտում:





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Մեծ երջանկություն և հաջողություն կլինի նրանց համար գտնել նրան,ով կհասկանա նրանց և կմասնակցի նրանց գործունեությանը:




ֆԻՆԱՆՍԸ`
Նրանց բախտը կբերի կյանքում,բայց նրանք պետք է ճիշտ ժամանակին ճիշտ լոգիկա և խելք ներդնեն հասնելու համար այդ հարստությանը:





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք անհաջողությունների դեմ պայքարող են և նրանց կհամապատասխանի ցանկացած աշխատանք,որը պահանջում է մտածողություն և խնդիրների ստեղծագործական լուծում:





ՍԵՐԸ`
Նրանք շատ ռոմանտիկ են և հրապուրված հակառակ սեռով:Դժբախտաբար նրանք շատ հավատարիմ չեն և հաճախ են փոխում իրենց զուգընկերներին:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ուժեղ են մարմնով և հոգով,այնքան են երբեմն զբաղված լինում ,որ մոռանում են սեփական առողջության մասին:Պետք է մի փոքր կանգ առնեն`նրանք դրա կարիքն ունեն:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վիշապի և առնետի հետ:




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի,օձի հետ ,քանի որ նրանք կարող են կործանարար լինել:











╬═► ԱՔԼՈՐ◄═╬



Աքլորի չինական անունն է` Ցզի
Չինական հորոսկոպի տասերորդ նշանն է Աքլորի ղեկավարության տակ օրվա ժամեր`17:00-19:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ցուլը Տարրը`հող Ուղղվածությունը`բացասական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նվիրված են,մեծահոգի,արդար,հոգատար և կոլորիտային,ունի շատ արտիստիկ տաղանդներ:






ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Բռնկվող են,մակերեսային,շահամոլ ենև անտակտ:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Աքլորները կարող են լինել լավ դատավորներ,ոստիկաններ,քաղաքագետներ,գործարարներ,լրագրողներ կամ դերասաններ,կամ նույնիսկ երգիչներ:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Աքլորը ամենավառ արևային նշանն է:Աքլորները իրենց մեջ մարմնավորում են ուժը,երիտասարդությունը,հույսը և մաքրությունը:Աքլորի մանկությունը,պատենեկությունը և հասուն տարիները լի են խնդիրներով:Նրանց կյանքը իրենից ներկայացնում է թռիչքներ և անկումներ,և դրա շնորհիվ նրանք սկսել են հասկանալ մեծագույն ուրախությունները և անվերջանալի տանջանքները:Նրանք ժամանակ առ ժամանակ կլինեն հարուստ և աղքատ:Մի օր աքլորները լավ ընկերներով են շրջապատված,մյուս օրը նորից միայնակ են:Բայց հենց կարողանան գտնել էմոցիոնալ հավասարակշռվածություն,հենց ձեռք բերեն մասնագիտություն,նրանց կյանքը կսկսվի հանդարտվել:Ամեն դեպքում կունենան հանգիստ և անհոգ ծերություն: Կին աքլորները հմայքի պակաս չունեն:Երիտասարդ տարիներին նրանք կարող են մատերի վրա պտտեցնել շատերին:Նրանք անհանգստանալու կարիք չունեն,քանի որ գործնական են և խելացի,կարող են գտնել տաղանդավոր մարդու,որը իվիճակի է պահել իրենց ընտանիքին:Աքլորները ընտանիքին վերաբերվում են իմաստությամբ և հումորով:Կին աքլորը ընկերասեր է,ակտիվ,մարդամոտ և կենսուրախ:Նրանք շատ են գնահատում իրենց ազատությունը և թույլ չեն տա,որ որևէ մեկը խառնվի իրենց կյանքին: Աքլորի տարում ծնվածները կարող են աշխատել այնպիսի մասնագիտություններով,որոնցում պահանջվում է իքնավստահություն և տաղանդ:Իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկանց համոզելու ունակության շնորհիվ նրանք կարող են հասնել շատ բաների:Նրանք գնահատում են հարմարությունն ու անվտանգությունը,այդ պատճառով ջանք չեն խնայում,որպեսզի ստանան բարձր վարձատրվող աշխատանք:Բայց նրանք կաշխատեն միայն այնտեղ,որտեղ իրենց դուր է գալիս:Նրանց կյանքը ձանձրալի չէ:Աքլորները պետք է մի փոքր համբերատար լինեն,և նրանք կհասնեն իրենց երազած հարստությանը:





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սովորաբար նրանք շատ հաջողակ են ու միշտ կստանան օգնություն ընկերներից և գործընկերներից:




ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են հայտնվել տհաճության մեջ,եթե շարունակեն իրենց ֆինանսական գործեր վարել նույն ձևով,քանի որ որքան նրանք աշխատում են այդ ամբողջ աշխատածը արագ ծախսում են:





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանց դուր է գալիս լինել տնօրեն և ամեն ինչ անել անձամբ:





ՍԵՐԸ`
Նրանք կյանքում կհանդիպեն իրենց մեծ սիրուն և կկառուցեն լավ փոխհարաբերություններ,չնայած դա երբեմն շատ ծանր կլինի աքլորների համար:Նրանք ստիպված կլինեն իցույց դնել իրենց զգացմունքները,որպեսզի ամեն ինչ ստացվի:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Եթե նրանք ուժեղ էլ են,ապա հակում ունեն մրսածությունների,քանի որ նրանց թույլ տեղը կոկորդն է:Չնայած պետք է ուշադրություն դարձնել նաև երիկամներին:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի,օձի հետ,իդեալական վիշապի հետ:




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու հետ,ամենավատը առնետի հետ:











╬═► ՇՈՒՆ◄═╬



Շան չինական անունն է` Գոու
Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Խոյը Տարրը` մետաղ Ուղղվածությունը` դրական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հավատարմ են մեծահոգի արդար,գործունյա:






ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են,վատատես և մի փոքր թափթփված:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Մաքսատան աշխատող,ոստիկան,ուսուցիչ,դերասան կամ լրագրող:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Շան տարում ծնվածները վատատես են,միշտ ինչ-որ բանից անհանգստացած,չնայած նրանց անհանգստության պատճառն անհայտ է:Շների կյանքը միշտ փոփոխական է,եթե հաշվի չառնվի նրանց մանկությունը:Պատանեկությունը միշտ վատ հիշողություններով է լինում,կապված սիրային գործերի հետ:Հասուն տարիներին հաճախ է վատ երազներ տեսնում,ծերությունը կլինի լի ափսոսանքով բացթողումների համար:Բայց կան շան տաում ծնվածներ տարբեր տիպեր` նրանք ովքեր ծնվել են օրվա լույս ժամերի,պետք է միշտ զգույշ լինեն,իսկ մութ ժամերին ծնվածները պետք է միշտ պահապան լինեն: Կին շները ավելի մաքրասեր են,աշխատասեր և ձգտում են նյութկան ապահովության:Նրանք շնորհալի և ստեղծագուրծ են,բայց միշտ նպատակասլացության պակասը,ստիպում է նրանց գործը կիսատ թողնել:Շուն կանայք հմայիչ են,անհամբեր և ավելի մարդամոտ քան պարոն շները:Նրանք իրենց զգում են աշխարհի երջանիկը,երբ շրջապատված են լինում ընկերներով,երեխաներով,ընտանի կենդանիներով` լինի դա դղյակում,թե խրճիթում:Նրանց միակ թերությունն այն է,որ որոշ հարցերում իրենց սահմանափակում են և չեն գնահատում այն,ինչը հենց իրենց կյանքի մի մասն է: Նրանք հավատարիմ են և հակված են մեծ շրջահայացության և վատատեսության,չնայած ճիշտ կլիներ,եթե նախօրոք չանհանգստանային





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կամ շատ հարուստ են կամ շատ աղքատ:Տարբեր շների ճակատագրերը տարբեր են,բայց մեծամասնությանը դրական են և մեծ հավատքով կյանքում ապրելով կարող են հասնել մեծ հաջողություններ:




ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք տաղանդ ունեն փողի հետ շփվելու և ճիշտ կլիներ,եթե զբաղվեին բիզնեսով:Եթե հետևեն իրենց ներքին ձայնին,մեծ հնարավորություն ունեն կյանքում հեռուն գնալուն::





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք լավ աշխատող են և կարող են հասնել բարձունքի,քանի որ նաև լավ կազմակերպիչ են:Քիչ ժամանակ է հարկավոր,որ նրանք դառնան տնօրեն:





ՍԵՐԸ`
Նրանց շատ ժամանակ է հարկավոր,որպեսզի գտնեն նրան ում կսիրեն,քանի որ նրանք շատ պահանջկոտ են:Բայց բավական է շները գտնեն իրենց երկրորդ կեսին և կվայելեն ռոմանտիկ ու հոգատար կյանք:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանք ամուր առողջությամբ են առանձնանում և հազվադեպ են հիվանդանում:Ժամանակ առ ժամանակ նրանք շատ լարված են լինում և եթե զգույշ չլինեն կարող են ունենալ հոգեկան խնդիրներ:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի,ձիու, ճագարի հետ,իդեալական խոզի(վարազի):




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,վիշապի:











╬═► ԽՈԶ(վարազ)◄═╬



Խոզի չինական անունն է` Չժու
Չինական հորոսկոպի տասներկուերորդ նշանն է Խոզի ղեկավարության տակ օրվա ժամերը` 21։00-23։00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ձկներ Տարրը` մետաղ Ուղղվածությունը` բացասական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Մեծահոգություն,համբերատարություն,հարգանք ինչպես նաև արդար են ուրախ,հոգատար,հաճելի և խելացի






ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Միամիտ են եսասեր,համառ,սիրում են շողոքորթել և փոփոխական տրամադրություն ունեն:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Դերասան,ֆերմեր,նկարիչ,ինչպես նաև մասնագիտություններ,որոնցում նրանք կարող են զգալ,որ ծառայում են ուրիշներին:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Մարմնավորում է տղամարդկություն,վեհանձնություն,բարեկեցություն:Խոզի մանկությունը կլինի հանգիստ,խաղաղ և պաշտպանված,պատանեկությունը ծանրաբեռնված կլինի հուզական դժվարություններով,իսկ հասունությունը ընտանեկան խնդիրներով:Խոզերը պետք է ամեն ինչ անեն հուզական հաստատունության,փոխարենը նրանց ծերությունը կլինի հանգիստ ու խաղաղ:Խոզերը ամենարդարն ու ամենաանթերին են չինական հորոսկոպի նշաններից:Խոզի տարում ծնվածները կյանք են մտնում,իրենց հետ բերելով այսպիսի արտահայտություններ` մեծահոգություն,ինքնազոհողություն,ներողամտություն,համբերատարություն,լավատեսություն և մեծ հավատ ունեն,որ մարդկությունը կարող է հասնել կատարելության:Այդ պատճառով մարդիկ մտածում են,որ նրանք միամիտ են,վստահող և հիմար:Նրանց հեշտ է խաբել,քանի որ նրանք ամեն ինչում լավն են տեսնում և իրենց դնում են ուրիշների տեղը արդարացնելու համար նրանց վատ արարքները:Խոզերը հավատում են,որ ինչ որ տեղ վառվում է բարության կրակը: Կին խոզեր բնույթով վստահելի են,բայց շատ պահանջկոտ են,խանդոտ և զգացմունքներում շատ եսասեր:Երբ նրանք բավարարված են,երջանիկ իրենց փոխհարաբերություններում,նրանք շատ հուսալի են հանգիստ և լավատես:





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք ծնվել են հաջող աստղի տակ,նրանց պակասում է միայն ինքնավստահությունը:




ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են շատ հարուստ լինել` շրջապատին ուրախություն պատճառելով:





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք սիրում են մարդկանց և պատրաստ են յուրաքանչյուր աշխատանքի կապված մարդկանց ծառայելու հետ:Նրանք բարեխիղճ և լավ աշխատողներ են:





ՍԵՐԸ`
Խոզերը շատ ռոմանտիկ են և անտաարբեր չեն հակառակ սեռի նկատմամբ ու քանի որ նրանք ծնվել են երջանիկ աստղի տակ,խոզերը հնարավորություն ունեն գտնել իրենց սիրուն և սիրել իսկական սիրով:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանք ամուր առողջություն ունեն,բայց պետք է զգույշ լինեն,քանի որ կարող են ունենալ խնդիրներ քաշի հետ:Խոզերը սիրում են համեղ ուտել և երբեմն չեն կարողանում զսպել իրենց ախորժակը:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու,իդեալական` այծի հետ




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Օձի հետ:


















Կայքի հեղինակ`
Անահիտ Մարգարյան



**************************
**************************
Ուզում եմ,որ ինձ հասկանաս
Սրտիդ դուռը մի քիչ բանաս
Զգաս,որ կա սիրող էակ
Նա շնչում է,երբ սեր դու կաս:
Ուզում եմ,որ ինձ հավատաս
Ու իմ կյանքի զույգը դառնաս
և իմ սրտից չանէանաս
Միշտ քովս գաս,ընկեր մնաս:
Որ քեզ սիրեմ իմ ողջ կյանքում
Եթե անգամ կամուրջ դառնաս
Ու չհասնենք մենք իրարու:

**************************
**************************
Երանի քեզ,որ ինձ գտել ես
Երանի ինձ.որ քեզ սիրել եմ:

**************************
**************************
Ամբողջ գիշեր քո մասին եմ մտածել.
Ողջ գիշերը երազով եմ ես տարվել,
Երազիս մեջ քո մասին շատ խորհեցի.
Ու չիմացա թե քեզ ինչպես սիրեցի:

**************************
**************************
Ամբողջ գիշեր մրմռում են վերքերս,
Աստված խնդրում եմ մաքրիր մեղքերս,
Ջահել սիրտս այրվում է
Մի՞թե մեղքս գործվում է:

**************************
**************************
Ներիր սիրելիս քեզ նեղացրեցի
Ու քո աչքերին արցունք տվեցի,
Ես նմանվել եմ մի չարագործի,
Որին Հիսուսը անգամ չի ների
Իսկ դու կնե՞րես:

**************************
**************************
Երբ այցի ինձ գաս աղաչանքներով
Ու գրիկս նետվես քո թաց աչքերով
Հավատա հոգիս քեզ էլ չեմ ների
Վիրավորանքդ շուտ չի մոռացվի:

**************************
**************************
Ես ոչինչ չունեմ այս սին աշխարհում,
Լոկ մի սեր ունեի մնաց անցյալում,
Անհոգ մանկություն,սիրո խենթ օրեր
Սա էլ շունչ առավ կյանքիս նոթերում:

**************************
**************************
Նայիր այս գիշեր փայլող աստղերին,
Նրանց մեջ կտեսնես քո սիրած էակին.
Առավոտը բացվելու է մոտս ես գալու
Առաջվա պես սերդ էլի ես ինձ տալու:

**************************
**************************
Ի՞նչի համար իրարից հեռացանք,
Որն էր պատճառը իրարից նեղացանք
, Երևի սերն էր մեր չափից շատ ուժգին,
Որ այդ խենթ սիրուն էլ չդիմացանք:

**************************
**************************
Նամակ գրելը շատ դժվար բան է
Կարոտի սիրուց այն այրվում է
Ու նշույլ տալիս այն մարդու հոգուն
Ով կարոտ ունի իր փոքրիկ սրտում:


**************************
**************************
Սիրելի ընկեր,սիրելի էակ,
Սիրող սրտերը չեն ատում իրար
Եթե սեր ունես սրտումդ հիմա
Դե ի ցույց դիր այն մի պահիր անհայտ:
Ես ուզում եմ,որ հոգուդ տանջալի
Նվիրեմ սիրտս,սիրտս անհարիր
Այժմ սին խոսքեր սրանք կթվան
Միգուցե հետո սիրտս սրտիդ տամ:

**************************
**************************
Ախ, ներիր ինձ հոգիս
Անտեսեցի բարևդ
Դու պետք է ինձ հասկանաս
Ավաղ, մերժել եմ սերդ:


**************************
**************************
Ես ոչինչ չունեմ պահած քեզ համար
Անգամ սիրտ չունեմ պայքարի համար
Միայն անմոռաց չորս բառ կհիշեմ
Ամեն հանդիպման ժամանակ կասեմ…
Ես քեզ սիրում եմ:

**************************
**************************

Էլ չեմ սիրի քեզ,
Էլ չեմ գրի քեզ,
Ու չեմ համբյուրի:
Սրտիդ տածածը
Էլ քեզ չեմ ասի,
Բայց դա ես կանեմ
Հենց այն ժամանակ,
Հենց այս աշխարհից
Իսկույն հեռանամ:


**************************
**************************
Շատ գիշերներ են առանց քեզ անցել,
Ու շատ օրեր եմ ձանձրույթից թաղել,
Ես խեղդվել եմ անգամ երազում,
Բայց ոչ թե օդից, այլ քո կարոտից:


**************************
**************************

**************************
**************************


Բարի Գալուստ www.New-Armenia.Page.Tl հայկական կայք: Ձեզ մաղթում ենք հաճելի ժամանց: Մնացեք մեզ հետ:

2008-2020

24.04.1915 Մենք չենք լռելու
This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free