Հայկական կայք հայերի համար
    

     Կայքի Կանոնը
     Կապ Մեր Հետ
     Սիրված Երգեր
     Վեբ Տեսախցիկ
     Օնլայն Խաղեր
     Իմ Անունն Է...
     Երազահան
     Մուլտֆիլմ
     Զվարճանք
     Հարցում
     Վեբ Չաթ
     Tv Օնլայն
     Չինական Հորոսկոպ
     Նվագիր Օնլայն
     Ընդհանուր Բնութագիր
     Ընդհանուր Հորոսկոպ
     Սիրային Աստղագուշակ
     Թվերի Նշանակությունը
     Օնլայն Ֆոտոշոփ
     Ստեղծագործում Ենք
     Կարդա Եվ Իմացի
     Սիրում Եմ Արդյոք՞
     Ամանորյա Զվարճանք
     Ֆոտո Ստատուս
     Ծնունդդ Շնորհավոր
     Օնլայն Թարգմանություն
    
    
    
    
    
    
    
    
    
NeW-ArMeNiA

    
    

     .
     .
    
    

Այցելուների քանակը
(visitors 2008-2024)





































www.new-armenia.page.tl
www.new-armenia.mylivepage.ru
gb58



† ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ † - Երազահան


Այս էջը ամբողջությամբ երևում է Opera և Google Chrome-ով

Շարունակելի Հ-Ֆ
Սիրելի ընթերցողներ հայկական տառատեսակների մեջ կան սխալներ կամ բացթողումներ, որոնք հետագայում կշտկվեն: Armenian Unicode ծրագիրը չգործելու պատճառով հայկական տառատեսակները մեխանիկորեն փոխվում են:Եղեք ներողամիտ մինչև armenian unicode ծրագիրը կգործի այս կայքում:













"1" - Կկատարվի անփոփոխ, բարի է
"2" -
Փուչ է, ոչինչ չնշանակող
"3" -
Կկատարվի շատ շուտ
"4" -
Կկատարվի, բայց ուշ
"5" -
Կիրագործվի, լավ նշանակություն ունի
"6" -
Կիրականանա, բայց ուշ
"7" -
Ոչ ոքի չպատմեք, երջանիկ կլինեք
"8" -
Ցանկությունների կատարում
"9" -
Կկատարվի շուտ, խոստումների հաջողություն
"10" -
Տհաճություն կզգաք
"11" -
Կլինի ուրախություն 11 օրվա ընթացքում
"12" -
Կկատարվի բարեհաջող և շուտ
"13" -
Սպասվում է անախորժություն
"14" -
Սպասվում է անհաջողություն
"15" -
Կկատարվի բարեհաջող և արագ
"16" -
Չեն իրականանա
"17" -
Հաջողություն 20 օրվա ընթացքում
"18" -
Նորացում,թարմացում
"19" -
Ընտանեկան անախորժություն
"20" -
Կկատարվի շատ շուտ
"21" -
Շուտ չկատարվող,բայց հարստանալու եք
"22" -
Զգուշացեք անախորժ խոսակցություններից
"23" -
Կկատարվի շատ շուտ
"24" -
Կլինի ուրախություն
"25" -
Սուտ և խաբկանք
"26" -
Հաճելի պահեր
"27" -
Անգույն օր
"28" -
Դժվարություն 30 օրվա ընթացքում
"29" -
Չկատարվող գործ
"30" -
Շուտ չկատարվող
"31" -
Սիրային հաղթանակ,վայելք 15 օրվա ընթացքում


"Ա-Կ"


"Ա"


ԱԲեՂԱ Եթե երազիդ մեջ աբեղա ես տեսել, հիշիր, թե վերջերս ինչ մեղք ես գործել մերձավորիդ՝ ընկերոջդ, բարեկամիդ, սիրած անձիդ դեմ... Գուցե ակամա ես գործել և բնավ էլ մեղք չես համարում դա, բայց, իմացիր, մերձավորդ, թեև այդ մասին ոչինչ չի ասում քեզ, խիստ վշտացած է, վիրավորված և քո խոստովանությանն ու զղջումին է սպասում: Քրքրիր հիշողությունդ, քննիր սիրտդ ու պարզիր, թե որն է մեղքդ: Պարզելուց հետո դիմիր մերձավորիդ, խոստովանիր ու քավություն հայցիր, այլապես աբեղան երազիդ մեջ պարբերաբար այցի կգա քեզ:


ԱԳՌԱՎ
Եթե դուք երազում տեսել եք ագռավ, ապա պետք Է զգուշանաք, քանի որ այն խորհրդանշում Է թշնամիների չարությունը, դաժանությունը և խարդավանքը։


ԱԴԱՄԱՆԴ
Եթե աղջիկ ես և ադամանդյա օղեր ես կախել. իմացիր, մի երիտասարդ անհուսորեն սիրահարված Է քեզ, բայց համարձակություն չունի մոտենալու և սիրտը բացելու, քանզի դու նրան անմատչելի ես թվում: Նայիր շուրջդ և երբ կանացի բնազդով քո ծանոթների մեջ գտնես նրան, մի վարանիր, մոտեցիր և ջերմ, շոյիչ խոսք ասա... Եթե ան գամ աղքատ Է ու գեղեցիկ Էլ չէ, դարձյալ մի վարանիր, մտերմացիր հետը: Շատ չանցած, բախտավոր ու բարեկեցիկ ես լինելու: Եթե կին ես ու ադամանդյա մատանի ես դրել, ուրեմն շուտով ձախորդությունները պիտի հեռանան քեզանից, մի մեծ փոփոխություն պիտի կատարվի կյանքիդ մեջ ու դու հասնես պիտի քո բաղձանքներին: Եթե այրամարդ ես ու դարձյալ ադամանդյա մատանի ես դրել, վատ նշան Է: Հարստանալու հույսերդ այս ան գամ ևս պիտի չարդարանան, և այն կինը, որին սիրում ես ու համոզված ես, թե ինքն Էլ քեզ Է սիրում, դավաճանի պիտի: Եթե երազիդ մեջ ադամանդ ես գտել, դարձյալ վատ նշան Է, շատ չանցած, մի մեծ կորուստ կամ հուսախաբություն պիտի ունենաս ու արտասվես պիտի:


ԱԶԳԱԿԱՆ
Եթե մորդ կողմից Է ազ գականը, ուրեմն շուտով մի մեծ շնորհի պիտի արժանանաս, մի մեծ նվեր ստանաս, կամ որևէ մեկը քեզ համար պիտի մի մեծ լավություն անի: Եթե հորդ կողմից է, ուրեմն մեկը քեզանից պարտք է խնդրելու ու չի վերադարձնելու:


ԱԹՈՌ
Երազում աթոռին նստելը նշանակում Է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք։ Դատարկ աթոռը նշանակում Է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել։


ԱԼԲՈՄ
Եթե երազում դուք ալբոմի մեջ նայում եք հարազատների նկարները, ապա նշանակում Է, որ նրանցից մեկը վաղաժամ կմահանա։ Եթե ձեր ալբոմի մեջ կան շատ գեղեցիկ նկարներ և բանաստեղծություններ, ապա դուք շուտով լավ լուր կստանաք և ընկերների շրջապատում լավ ժամանակ կանցկացնեք։ Ալբոմի մեջ անծանոթի նկար տեսնելը, նշանակում Է ծանոթություն մի մարդու հետ, ով այնուհետևկդառնաձեր սիրելին։


ԱԼՅՈՒՐ
Եթե տեսել ես, որ մահացած մայրդ ալյուր է մաղում, երազդ բարի է, հանկարծ հեռավոր տեղից պիտի մի այնպիսի լուր ստանաս, որ փոխի կյանքիդ սովորական ընթացքը և, ի վերջո, քեզ կհասցնի հո գեկան խաղաղության ու բարեկեցության: Եթե ինքդ ես ալյուր մաղում, դարձյալ երազդ բարի է ու դարձյալ պիտի բարեկեցության ու հո գեկան խաղաղության հասնես, բայց առավել ուշ և մեծ ջանքերի գնով: Եթե պարկով ալյուր ես տեսել, եկամուտներդ գնալով ավելանալու են և այլևս մտատանջություններ պիտի չունենաս զավակներիդ ապա գայի համար: Եթե կին ես ու ճանապարհիդ թափված ալյուր ես տեսել, ուրեմն ամուսինդ դավաճանում է քեզ և իր շահույթի մի զ գալի մասը վատնում անառակաբարո կանանց վրա: Եթե տղամարդ ես և տեսել ես, որ կինդ թափված ալյուր է ավլում, իմացիր, դավաճանում է քեզ ու այնքան հմտորեն, է թաքցնում հետքերը, որ կասկած իսկ չունես վրան:


ԱԾԵԼԻ
Ածելին երազում տեսնելը նշանակում Է վտանգ և տխրություն։ Եթե ածելին սուր չէ և քերծում է, ապա դուք կվիրավորվեք ձեր ընկերների և հարազատների քննադատություններից։ Ածելի գնելը նշանակում է անելանելի տխրություն։ Այն նվիրելը կնշանակի, որ դուք կդավաճանեք ձեզ վստահող անձնավորությանը։


ԱԾՈՒԽ
Եթե վառվող ածուխ ես տեսել, ուրեմն մի շատ կարևոր գործ հաջողացնելու մտադրությամբ որոշել ես տանդ մեջ խնջույք սարքել, խորովածով հյուրասիրել այն մարդուն և նրա մոտիկներին, որից կախված է գործիդ, հաջողությունը: Բայց հետ կան գնիր այդ մտա-դրությունից, քանի որ պիտի գան, ուտեն, խմեն, իրար հետ վիճեն, գժտվեն և ոչ միայն գործդ չհաջողացնեն, այլև իրենց գժտության համար քեզ մեղադրեն: Եթե ածուխը հան գած է, ձեռնարկած գործդ, որից մեծ արդյունք էիր սպասում, ձախողվի պիտի, բայց մի հուսահատվիր, որոշ ժամանակ անց այդ նույն գործդ նոր ընթացք պիտի ունենա, և սպասելիքներդ պիտի արդարանան:


ԱԿԱՆՋ
Եթե երազիդ մեջ ինչ-որ բան ես շշնջում այն կնոջ ականջին, որին մի ժամանակ անփոխադարձ սիրահարված ես եղել, ուրեմն պիտի կատարվի կյանքիդ ամենամեծ նպատակը: Քեզ պիտի տրվեն այն բոլոր վայելքները, որ տենչացել, բայց բախտ չես ունեցել ճաշակելու: եթե աղջիկ ես և ականջիդ քո սիրած տղայի ձեռքի շոյանքն էս զ գացել, ուրեմն, շուտով կամուսնանաս այդ տղայի հետ, ինն ամիս հետո երեխա կունենաս, և տղա կլինի առաջնեկդ: Եթե սիրային թաքուն կապի մեջ ես տղամարդու հետ, և նա ականջիդ ինչ-որ բան է ասել, իմացիր՝ հղի ես: Եվ պետք չէ, որ փչացնես երեխան, քանի որ հետո կյանքիդ միակ նեցուկն է լինելու.: Եթե հիվանդ ես ու տեսել ես, թե ինչ-որ մեկն ականջդ է քաշում, մի հապաղիր, մեկնիր քո ծննդավայրը և իսկույն կբուժվես: Եթե երազիդ մեջ ականջդ է ցավում, շուտով պիտի շատ լրջորեն սիրահարվես, բայց սերդ անպատասխան է լինելու, ու տառապելու ես:


ԱԿԱՆՋՕՂ
Եթե չամուսնացած աղջիկները երազում տեսնում են, որ իրենք ականջօղեր են կրում, ապա նշանակում է, որ շուտով կամուսնանան և իրենց ամուսինների հետ երջանիկ կապրեն։ Երազում ամուսնացած կնոջը ականջօղով տեսնելը նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը։ Ականջօղեր կորցնելը նշանակում է, որ ձեզ կլքեն երջանկությունն ու հաջողությունը։ Եթե երազում դուք նվեր եք ստացել ականջօղեր, ապա ձեր կյանքում տեղի կունենան երջանիկ փոփոխություններ։


ԱԿՆՈՑՆԵՐ
Ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից, թե ակնոցներն ում են պատկանում։


ԱՂ
Եթե քարաղ ես տեսել, ուրեմն ինչ-որ ժամանակ մատաղ ես խոստացել եկեղեցուն, բայց առօրյա գործերիդ մեջ մոռացել ես: Շտապիր կատարելու խոստումդ, այլապես կանխված դժբախտությունը, որի համար խոստացել էիր մատաղդ, կրկնվելու է: Եթե սովորական սպիտակ աղ է տեսածդ, հո գեկան անորոշ խռովքներ ես ապրելու, տանջվելու ես բնազդական տա գնապներից ու մթին նախազ գացումներից: Սփոփվելու և խաղաղվելու համար պետք է Դավթի սաղմոսներից առնվազն յոթն ան գիր անես: Եթե տեսել ես, որ ծունկի իջած, թափված աղ ես հավաքում, ապա աշխարհի ամենալավ երազներից մեկն ես տեսել, քանի որ տարիներ շարունակ արած բարի գործերիդ համար, Տիրոջ կամքով, փառք պիտի հավաքես և դասվես երկրիդ երևելիների շարքը:


ԱՂԱՎՆԻ
Աղավնին անմեղության և զգացմունքների փոխադարձության նշան է։ Երազում աղավնի տեսնելը նշանակում է երջանկություն, հաջողություն և ուրախություն։


ԱՂԲ
Երազում աղբը կույտով հավաքելը նշանակում է հաջողություն այն գործում, որ նախաձեռնել եք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է ժառանգություն ստանալ։ Աղբամանը փորփրելը կանխատեսում է վիճաբանություն։


ԱՂԲՅՈՒՐ
Եթե այրամարդ ես, իմացիր, մի անարատ աղջիկ է սիրահարված քեզ, գիշեր-ցերեկ մտքում քեզ հետ Է զրուցում, բայց երբեք իր ոտքով չի գա քեզ մոտ: Եթե կռահես, թե ով Է, և ինքդ մոտենաս նրան, կյանքի շատ երանելի պահեր ես ունենալու: Եթե ամուսնացած կին ես, ուրեմն ամուսինդ չի պար գևում քեզ այն վայելքը, որ կուզեիր ճաշակած լինել: Երբեմն մեղավոր մտքեր են այցելում քեզ, ծանոթ տղամարդկանց մեջ որոնում ես նրան, որի հետ, թվում Է, կարող էիր երջանիկ լինել, բայց վանում ես այդ մտքերը և շարունակում տանջվել: Այդ երազը գնալով առավել հաճախակի Է այցելելու քեզ, ու դեռ ինքդ Էլ չ գիտես, թե ինչ ես անելու հետա գայում: Եթե ծունկի ես իջել ու ջուր ես խմել աղբյուրից, ուրեմն այն գործը, որ ձեռնարկել ես, բարեհաջող ընթացք Է ունենալու, հո գեկան ու նյութական գոհացում Է տալու քեզ: Եթե ծարավ ես, աղբյուր ես որոնում ու չես գտնում, նշանակում Է ինչ-որ հիվանդություն Է բույն դնում քո մեջ, ու թեև դեռ չես զ գում նրա ազդեցությունը, բայց հարկ Է, որ իսկույն դիմես հմուտ բժշկի և կանխես այն:


ԱՂՅՈՒՍ
Եթե տեսածդ կարմիր աղյուս Է, զգուշացիր, անմեղ ես, բայց զրպարտության զոհ ես դառնալու, և բանտարկություն Է սպասում քեզ: Լավ կանես, որ առժամ հեռանաս այն մարդկանցից, որոնց հետ գործի բերումով մշտական շփման մեջ ես: Եթե հողե աղյուս Է տեսածդ, նշանակում Է, ինչպես հարկն Է չես կատարում ծնողներիդ նկատմամբ ունեցած որդիական պարտքդ: Ինքդ քեզ տանջվում ես, ուզում ես այցի գնալ նրանց, բայց ամեն անգամ Էսօր-Էգուց ես գցում, չես կատարում մտադրությունդ: Երազդ հուշում է, որ պիտի թողնես գործերդ ու իսկույն այցի գնաս նրանց, այլապես հետո խիղճդ շատ կտանջի քեզ:


ԱՂՈԹՔ
Եթե տեսել ես, որ աղոթում ես, ուրեմն, կասկածներ են տանջում քեզ, ինչ-որ պատուհասի, ինչ-որ դժբախտության ես սպասում, բայց եթե արդարամտորեն ու խղճով վարվես այն մարդու հետ, որից սպասում ես այդ պատուհասը, չարիքը պիտի հեռու վանես քեզանից: Եթե աղոթող մարդ ես տեսել, մոտիկներիդ մեջ կա մեկը, որ շատ է մտահո գված քո ճակատա գրով և շուտով պիտի քեզ համար մի այնպիսի գործ անի, որ փոխի կյանքիդ ընթացքը, այն դնի բարեբաստիկ ճանապարհի վրա: Եթե աղոթողը մայրդ է, մի երկմտիր, այն գործը, որ ուզում ես ձեռնարկել, վստահորեն սկսիր: Միայն հաջողություն պիտի ունենաս:


ԱՂՋԻԿ
Երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն։ Երազում հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Երազում պարող բարետես աղջիկ տեսնելը նշանակում է սիրելի անձնավորության հետ հանդիպում։


ԱՂՎԵՍ
Երազում աղվես տեսնելը նշանակում է չարակամ անձանց կողմից խաբեություն և խորամանկություն։


ԱՂՔԱՏ
Երազում աղքատ լինելը նշանակում է կարիքի, զրկանքի մեջ լինել, անհաջողություն ևհիասթափություն ապրել։


ԱՄԱՆՈՐ
Ամանորի մասին երազ տեսնելը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր տպավորություններ, հույսեր, նոր երջանկություն և նոր հաջողություններ։


ԱՄԱՌ
Ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Այսպիսի երազը նաև լավ նորությունների նշան է։


ԱՄԲՈԽ
Եթե վրադ է հարձակվում, ուրեմն այն գործի մեջ, որին նվիրվել ես, ճշմարտությունը քո կողմն է, շուտով պիտի հաղթանակես ու հռչակվես: Եթե միացել ես ամբոխին և գնում ես նրա հետ, ուրեմն շուտով բռնած գործիդ մեջ պիտի ինքնավստահությունդ կորցնես, դավաճանես սկզբունքներիդ և գնաս խոտոր ճանապարհով:


ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամուսնալուծության մասին երազը նշանակում է գործերում անհաջողություն և ապրումներ։


ԱՄՈՒՍԻՆ
Երազում ամուսնուն հիվանդ, գունատ տեսնելը նշանակում է անախորժություն։ Ամուսնուն գեղեցիկ ևառողջ տեսնելը երջանկության նշահ I


ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ամուրի տղամարդը երազում տեսնում է, որ ամուսնացել է գեղեցիկ աղջկա հետ, ապա նրան սպասվում են հաջողություն ևշահավետ գործեր։ Եթե կանայք երազում տեսնում են, որ իրենք հարսնացու են, ապա նրանց սպասվում է տխրություն, վեճ ևվիրավորանք։


ԱՄՊ
Եթե աղջիկ ես, ու տարիքդ անցնում է, երազդ բարի է, քանի որ շուտով պիտի հարսանեկան առագաստի արժանանաս և օրորոց օրորես: Եթե այրամարդ ես, ամուսնական մահիճդ վաղուց է ձանձրացրել քեզ, չի բորբոքում արյունդ, և դու նորությունների ես կարոտ: Պատեհ առիթը ներկայանալու է շուտով, դու ամբողջովին պիտի արվես քո նոր հրապուրանքներին, անհայտ է, սակայն, թե դրանք ուր են տանելու քեզ: Եթե տեսածդ ամպամած օր է, ուրեմն վաղուց ես տանջվում անորոշություններից, որ սակայն շուտով պիտի վերջ ունենան, դու պիտի մի եկամտաբեր աշխատանք ստանաս, որ խաղաղություն և գոհություն պիտի բերի քեզ: Եթե սավառնել ես ամպերի մեջ, ուրեմն ճշմարիտ հավատացյալ ես, և քո հավատը փրկելու է քեզ հո գեկան ու մարմնական այն տանջանքներից, որ հիվանդության հետևանք են: Պիտի ո գևին հաղորդվես քո Աստծո հետ և լիովին կազդուրվես:


ԱՄՊՐՈՊ (ԿԱՅԾԱԿ)
Երազում ամպրոպը և կայծակը կանխատեսում են գործերում մեծ հաջողություններ, իսկ սիրահարների համար ամուսնություն։ Սակայն եթե կայծակ է փայլատակում, իսկ ամպրոպ չկա, ապա ձեզ սպասվում են մեծ փորձություններ և վտանգ։


ԱՅԳԻ
Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։


ԱՅԾ
Ճամփորդություն է սպասում քեզ, հեշտ չի լինելու ճամփորդությունդ, բազում տհաճություններ է պարգևելու, սակայն արդյունքը սպասածիցդ շատ ավելի գոհացուցիչ է լինելու:


ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ)
Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։


ԱՅՐՎԱԾՔ
Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։


ԱՆԱՆՈՒԽ
Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։


ԱՆԱՊԱՏ
Երազում անապատում հայտնվելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ անհանգստություն կամ էլ դուք կտառապեք միայնությունից։


ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆ
Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացածեկամտի համար։


ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ
Երազում անգործության մատնվելը և անհոգ կյանք վարելը նշանակում է անհաջողգործեր ևսին հույսեր։


ԱՆԴՈՒՆԴ
Երազում անդունդ տեսնելը կամ նրա եզրին հայտնվելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության ևհոգսերի նշան է։


ԱՆԻՎ
Եթե դուք երազում տեսել եք պտտվող անիվ, ապա սպասեք մեծ փոփոխությունների, իրադարձությունների արագընթաց զարգացման, տարբեր խնդիրների արագ լուծման։


ԱՆԾԱՆՈԹ
Երազում անծանոթները կամ ձեր հովանավորներն են, ընկերները, պահապան հրեշտակները կամ էլ ձեր թշնամիները և չար ոգիները։


ԱՆԿՈՂԻՆ
Երազում սեփական անկողինը տեսնելը կամ նրա մեջ պառկելը նշանակում է հիվանդություն։ Կեղտոտ անկողինը նշանակում է, որ դուք շուտով կլսեք, որ ձեր հարազատներից կամ ընկերներից ինչ որ մեկը հիվանդ է։ Կոկիկ հարդարած անկողինը ընտանեկան երջանկության և բարեկեցության նշան է։ Եթե դուք տեսել եք, որ կրկին հարդարում եք անկողինը, ապա նշանակում է, որ ձեզկայցելիձեր ընկերը։


ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում ինչ որ անհեթեթ բան եք տեսնում և դրանից վրդովվում եք, ապա ձեզ սպասվում է սիրային կիրք կամ էլ անսովոր իրադարձություն։


ԱՆՁՆԱԳԻՐ
Երազում անձնագիր տեսնելը կամ ստանալը նշանակում է, որ դուք պետք է ավելի համարձակ գործեք ցանկալիին հասնելու համար։ Անձնագրի կորուստը նշանակում էմտադրություններիչիրագործում։


ԱՆՁՐԵՎ
Անձրևի տակ թրջվելը նշանակում է ընտանեկան անհաշտություններ կամ հիվանդություն։ Քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևը անհաջողության, հիասթափության և կորստի նշան է, մեղմ անձրևը՜ արդարացման և զղջման։


ԱՆՄՈՌՈՒԿ
Անմոռուկները համարվում են հին զգացմունքների, նախկին սիրո կամ մոտ մարդու մասին հիշողության խորհրդանիշներ։


ԱՆՏԱՌ
Երազում մութ անտառը տխրության, գործերում անհաջողության նշան է։ Լուսավոր անտառը՛ ողողված արևի շողերով, լի թռչունների դայլայլով, ռոմանտիկ տրամադրության, հաճելի նորություններ ստանալու, սիրելիի հետ հանդիպման նշան է։ Չորացած անտառը հիասթափության, խորտակված հույսերի նշան է։


ԱՆՑՔ
Եթե երազում ձեր հագուստի վրա անցք տեսնեք, ապա դուք դրամի կարիք կզգաք, կունենաք պարտքեր, եթե այդ հագուստը երազում չվերանորոգեք։


ԱՇԽԱՏԱՆՔ
Եթե երազում դուք տեսել եք, որ կորցրել եք ձեր աշխատանքը, դուք շուտով կսարսափեք գալիք փոփոխություններից։ Երազում ծանր աշխատանք կատարելը մեծ անախորժությունների, կարիքի, աղքատության նշան է։ Եթե երազում տեսնում եք, որ ձեր աշխատանքը մեկ ուրիշն է անում, ապա շուտով դուք աշխատավայրում անախորժությունների կհանդիպեք։


ԱՇՈՐԱ
Երազում աշորա տեսնելը նշանակում է հարստություն և բարգավաճում։


ԱՇՈՒՆ
Երազում աշուն տեսնելը նշանակում է նախաձեռնած գործերի բարեհաջող ավարտկամ սեփականության ձեռք բերում։


ԱՇՏԱՐԱԿ
Բավականին հարստություն ես կուտակել, այդ հարստությունը քեզ ինքնավստահ, հպարտ, նաև մեծամիտ է դարձրել և քեզանից վանել քո բարեկամներին: Բայց զ գաշացիր, շուտով մի այնպիսի իրադարձություն է կատարվելու, որ հարստությունդ արժեզրկվելու է, և դու մենակ ու անօ գնական ես մնալու: Հետևաբար խելոք վարված կլինես, եթե թոթափես ինքնավստահությունդ, մեծամտությունդ և մտածես պարկեշտ վարքով բարեկամներիդ վերադարձնելու մասին, քանի որ նրանք պիտի կյանքիդ դժվար պահերին սատար լինեն քեզ: Եթե կին ես, առայժմ բազում են երկրպա գուներդ, քանզի գեղեցիկ ես ու անվանի: Բայց ծերության առաջին նշանների հետ նրանցից ոմանք պիտի դանդաղորեն լքեն քեզ: Շրջահայաց եղիր, քննիր ու հասկացիր, թե նրանցից ովքեր են, որ գեղեցկությանդ և անվանդ համար են մոտեցել քեզ, և ովքեր են, որ ճշմարիտ ու անկեղծ բարեկամությամբ են հետդ կապված: Այժմվանից վանիր առաջիններին և ամբողջ հո գով առավելս կապվիր ճշմարիտ բարեկամներիդ հետ: Եթե կիստվեր աշտարակ է տեսածդ, երազդ շատ է բարի, քանի որ շուտով մի այնպիսի հաջողություն պիտի ունենաս, որ նման պիտի լինի թաքնված գանձ գտնելուն:


ԱՉՔ
Երազում հիանալի տեսողություն ունենալը մեծ հաջողության և ճանաչման նշան է։ Եթե երազում ձեր տեսողությունը վատացել է կամ էլ պարզ չեք տեսնում, ապա ձեզ սպասվում են դրամային դժվարություններ։ Երազում գեղեցիկ աչքեր տեսնելը նշանակում է մեծ կապվածություն, սև աչքեր տեսնելը՝ թշնամիներին պատժել, խոնարհած աչքեր տեսնելը՝ կեղծավորություն, իսկ փակ աչքեր տեսնելը նշանակում է անհեռատեսություն և անհրաժեշտ է իրադրությունը պարզաբանել։


ԱՊԱԿԻ
Երազում ապակի տեսնելը նշանակում է խաբեություն, վախ կամ տխրություն։ Ապակու միջով նայելը սպասողական վիճակի նշան է։ Խոշորացնող ապակին նշանակում է, որ ղուք հակված եք չւսփազանցության և խուճապի մատնվելուն։


ԱՊԱՐԱՆՋԱՆ
Եթե կին ես և ոսկե ապարանջան ես տեսել թևիդ, ուրեմն, մաքուր ու անխախտ սիրով է սիրում քեզ ամուսինդ կամ մտերիմդ: Եթե աղջիկ ես, շուտով ամուսնության առաջարկ պիտի ստանաս: Երազդ հուշում է, որ չմերժես այդ առաջարկը, քանի որ ամուսնությունդ հաջող է լինելու: Եթե ապարանջանի վրա քարեր են, մանավանդ ադամանդ, ուրեմն, հարստանալու մեծ ձ գտում ունես և ամեն ինչ անում ես ավելին ձեռք բերելու համար: Բայց եթե ընթացքդ չփոխես, պիտի մեծ անախորժություններ պատահեն քեզ, ունեցածդ, էլ պիտի կորցնելու արցունք թափես: Եթե այրամարդ ես և ապարանջան ես գտել, սիրային նոր արկածներ են սպասում քեզ:


ԱՊԱՐԱՆՔ
Երա՛զում մեծ, գեղեցիկ, արևի շողերով ողողված ապարանք տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են լավ փոփոխություններ և բարեկեցության բարելավում։ Ավերված կամ թալանված ապարանք տեսնելը նշանակում է աղքատություն, հիվանդություն կամ երազանքի չիրագործում։


ԱՊՏԱԿ
Երազում ապտակ ստանալը նշանակում է անարդարացի վիրավորանք, դառնություն ևհիասթափություն հարազատ մարդու նկատմամբ։


ԱՊՈՒԽՏ (բաստուրմա)
- Եթե տեսել ես, որ ապուխտ ես ուտում, ուրեմն, հին հիվանդությունդ պիտի կրկնվի: Երազդ հուշում է, որ կենցաղիդ մեջ ժուժկալ լինես: Եթե ապուխտ ես գնում, տանդ մեջ հարսանիք կամ մեծ հրավերք պիտի լինի:


ԱՌԱԳԱՍՏ
Հարսանյաց հրավեր պիտի ստանաս, բայց ամեն ինչ արա այդ հարսանիքին չմասնակցելու համար, քանի որ այնտեղ այնպիսի դեպքեր են կատարվելու, որ վտան գի տակ պիտի դնեն կյանքդ: Եթե կին ես, սիրային բուռն արկածներ պիտի ունենաս և լիասիրտ հաճույքներ ճաշակես


ԱՌԱՎՈՏ
Երազում առավոտը նշանակում է ինչ որ նոր բան՝ ծանոթություն, նոր սեր կամ նոր գործ։ Թարմ, արևոտ առավոտը նշանակում է, որ սկիզբը հիանալի կլինի, մռայլ, ցուրտ առավոտը նախաձեռնած գործերում անհաջողության նշան է։


ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ
Երազում հարուստ և ապահովված կյանք տեսնելը նշանակում է իրական կյանքում հիասթափություն, աղքատություն ևկարիք։


ԱՌՆԵՏ
Երազում առնետ տեսնելը նշանակում է վտանգավոր թշնամիներ։ Կարող է նաև նշանակել մեր հարազատներին, ովքեր մեզ պատճառում Են բազում հոգսեր և դառնություն։


ԱՌՅՈՒԾ
Եթե վանդակում ես տեսել, ուրեմն, վերջերս արդարության դեմ ակամա մեղք ես գործել ու խիղճդ տանջում է քեզ: Երազդ հուշում է, որ պարտավոր ես ամեն ինչ անել մեղքդ քավելու համար, այլապես ամբողջ կյանքում խղճի խայթերից տառապելու ես: Եթե կրկեսում ես տեսել, ուրեմն մասնակից ես մի ապօրինի գործի, որ եթե բացվի, թեև դատ ու դատաստան չի սպառնալու քեզ, բայց ամոթի խարան է դնելու վրադ, որ ամբողջ կյանքում չես կարողանալու ջնջել: Ուրեմն, որքան շուտ հեռանաս այդ ապօրինի գործից, այնքան ավելի հույսեր կունենաս, փրկելու պատիվդ: Եթե բնության մեջ ես տեսել և լսել ես մռնչոցը, ուրեմն շատ վտան գավոր, բայց և շատ պատվաբեր գործ պիտի ձեռնարկես, որ փառք պիտի բերի քեզ:


ԱՌՈՒ
Երազում առվի մեջ ընկնելը նշանակում է գործերում անհաջողություն։ Առուն շրջանցելը կամ վրայով թռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։


ԱՌԵՎՏՈՒՐ
Երազում գնելն ավելի լավ է, քան վաճառելը։ Բայց տեսնել, որ ինչ որ բանի համար դուք տալիս եք գումար, նշանակում է կորուստ՜ հիմնականում անձնական կյանքում։ Երազում որևէ բան գնելը նշանակում է փոքր եկամուտ։


ԱՌՎՈՒՅՏ
Եթե աղջիկ ես կամ պատանի և առվույտի ծաղկած արտ ես տեսել, անակնկալորեն սիրահարվես պիտի և թեև չպիտի ցանկանաս հետն ամուսնանալ, բայց ձեր կապը տարիներ պիտի տևի և խոր հետք թողնի երկուսիդ կյանքի մեջ: Եթե կին ես, մոտալուտ հղիություն է սպասում քեզ: Եթե այրամարդ ես, գործդ փոքրիկ, բայց տևական հաջողութ-յուններով պիտի առաջ գնա և, ի վերջո, ապահովի բարեկեցությունդ:


ԱՍԵՂ
Երազում ասեղտեսնելը նշանակում է անախորժություններ։ Եթե երազում դուք ասեղով ծակել եք ձեզ, ապա ձեր հարազատի հետ կվիճեք։ Եթե երազում տեսել եք, թե ինչպես եք ասեղով աշխատում, ապա հարազատ մարդուց բաժանում է սպասվում։


ԱՍՊԵՏ
Երազում ասպետ տեսնելը նշանակում է արտասովոր իրադարձություն, որը ձեզ մեծ ուրախություն կպատճառի։


ԱՍՏԻՃԱՆ
Երազում աստիճան տեսնելը նշանակում է ճանապարհ, գործերում հաջողություն, վերընթաց, նպատակների իրագործում և հարգանք։Աստիճան բարձրանալը նշանակում է գործերում բարգավաճում,իսկ իջնելը`անհաջողություն:


ԱՍՏՂ
Եթե դուք երազում տեսել եք վառ, մաքուր և պարզ աստղեր, ապա ձեր կարգավիճակում սպասվում են փոփոխություններ դեպի լավը։ Խամրած կամ ձեր աչքի առջև անհետացող աստղերը կանխատեսում Են մեծ կորուստներ, դառնություն ևտխրություն։ Երազում ընկնողաստղտեսնելը նշանակում է մահ կամ սննկացում։ Ձեր ձեռքի մեջ ընկնող աստղեր տեսնելը նշանակում է նվիրական երազանքի իրականացում։


ԱՍՏՎԱԾ
Երազում Աստծուն տեսնելը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է զգուշանա։ Երազում Աստծուն աղոթելը լավ նախանշան է։ Եթե երազում Աստված ձեզ օրհնում է, ապա ձեզ սպասվում են բազում հիանալի և անսպասելի փոփոխություններ։ Երազում Աստծուն շնորհակալություն հայտնելը նշանակում է, որ կվերադարձնեք բոլոր նրանց սերը, ում աշխարհում շատ եք սիրում։


ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
Աստվածամորը երազում վեհ հանդերձանքով տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում մեծ և երջանիկ փոփոխություններ են սպասվում։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Եթե երազում դուք կարդում կամ թերթում եք Աստվածաշունչը, ապա ձեզ սպասվում են փորձություններ, որոնք դուք արիաբար կհաղթահարեք։


ԱՍՈՒՊ
Եթե գետին չհասած, երկնքում այրվել է, լավ նշան է, այն գործը, որին ամբողջ հո գով նվիրվել ես, հաջողությամբ պիտի գլուխ բերես, անունդ պիտի ամեն տեղ փառաբանվի և բարի խոսքով հիշվի: Եթե ընկել է ու հորիզոնից այն կողմ կորել, հեռավոր ու անհայտ ճանապարհ է քեզ սպասում: ճանապարհ ընկնելուց պիտի շատ անհան գստանաս, երկմտես, բայց բարեհաջող ճանապարհորդություն է լինելու, պիտ վերադառնաս բավականին հարստացած:


ԱՎԱԶ
Երազում ավազ տեսնելը նշանակում է աղքատություն, դրամական կորուստ։ Եթե ավազը ոսկեգույն է, ապա հարստությունը ձեզ կկուրացնի։


ԱՎԵԼ
Յուրաքանչյուր երազ ավելի, ցախավելի և նման այլ սարքերի վերաբերյալ կանխատեսում է վեճեր, խոսակցություններ, հարաբերությունների պարզաբանում։ Երբեմն այն նշանակում է դրամական դժվարություններ։


ԱՏԱՄ
Երազում ատամները խորհրդանշում են հարազատ և մոտ մարդկանց։ Հարթ և հավասար ատամները նշանակում են ընտանիքում բարեկեցություն և գործերում հաջողություն։ Սուգ, կեղտոտ, անցքերով կամ ընկնող ատամները նշանակում են տխրություն, ծանր ապրումներ, հիվանդություն և այլ դժբախտություններ։ Երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է ընտանիքում տարեց մարդու մահ։ Երազում առանց ատամ մնալը մեծ ղժբախտության նշան է։


ԱՐԱԳԻԼ
Շատ բարի նշան է: Եթե սիրահարված ես, շուտով պիտի իմանաս, որ ինքդ էլ ես սիրված: Եթե ամուսնացած ես, կինդ (ամուսինդ) անհունորեն նվիրված է քեզ ու զավակներիդ: Եթե ճանապարհ ունես գնալու, ճիշտ քո որոշած ժամանակին պիտի ճամփա ընկնես, ճիշտ ժամանակին պիտի լինի նաև վերադարձդ:


ԱՐԱՐԱՏ (լեռը)
Եթե արշալույսի պարզ երկնքի տակ ես տեսել, ուրեմն շուտով պիտի ազատվես հո գեկան տանջանքներից, տարակուսանքներդ պիտի փարատվեն, զորանա պիտի հավատդ այն գործի նկատմամբ, որին նվիրվել ես: Եթե շատ ես մոտեցել և պարզ տեսել ես լանջերի ձորերն, ու անդունդները, հո գեկան խռովքներ պիտի ունենաս, կյանքիդ ճանապարհը, որ մինչև հիմա հարթ ու միօրինակ էր թվում քեզ, վայրիվերումներ պիտի ունենա, բայց այդ ամենը ցավ պատճառելու հետ միասին, ավելի իմաստավոր ու հետաքրքիր պիտի դարձնի կյանքդ: Եթե տեսել ես, որ ամպերի մեջ է թաղված ու չի երևում քեզ, ուրեմն ինչ-որ մեկը վիրավորել է արժանապատվությունդ, ցանկացել ես նույն կերպ պատասխանել նրան, բայց չի հաջողվել: Շուտով պիտի առիթը ներկայանա և դու բազմության առաջ պիտի արժանին հատուցես նրան ու հո գով խաղաղաղվես:


ԱՐԹՆԱՑՆԵԼ
Երազում ինչ որ մեկին արթնացնելը փոփոխության նշան է։


ԱՐծԱԹ
Երազում արծաթ տեսնելը նշանակում է, որ ծեր գործերը բարեհաջող կընթանան, եթե դուք չծուլանաք և դժվարություններից չերկյուղեք։ Երազը նաև հուշում է, որ պետք է զգուշանաք և սխալ թույլ չտաք, որը կարոդ է խափանել ձեր գործը։


ԱՐԾԻՎ
Երազում արծիվ տեսնելը արագության և արիության նշան է։


ԱՐԿԱԾ
Եթե երազում դուք տեսնում Եք, որ մասնակցում եք զարմանահրաշ և գրավիչ արկածների, ապա դուք շուտով մասնակցություն կունենաք ինչ որ վտանգավոր գործարքի։


ԱՐՁԱԳԱՆՔ
Երազում արձագանքը նշան է հանդիսանում անսպասելի աջակցության, ընկերական խորհրղի. որից դուք կօգտվեք։


ԱՐՁԱՆ
Եթե կին ես և նշանավոր մարդու արձան ես տեսել, զավակը, որ պիտի ունենաս, հռչակավոր է դառնալու և փառավորելու է նաև քո անունը: Եթե այրամարդ ես, փառասիրական տենչեր ունես, ջանում ես գեղարվեստի մեջ բախտդ փորձել, բայց քանի որ ձիրքդ շատ է փոքրիկ, անվերջ ձախողվում ես, մաղձոտում, թունավորում ինքդ քեզ ու մոտիկներիդ: Երազդ հուշում է, որ հեռանաս այդ ասպարեզից, ընտրես մի համեստ ու ազնիվ աշխատանք, որ գոհություն ու խաղաղություն կբերի:


ԱՐՄԱՏ
Եթե ծառի մերկացած արմատ ես տեսել, երազդ ասում է, որ շուտով պիտի թողնես հայրենիքդ, բռնես օտարության ուղին:Շատ դժվարություններ պիտի գտնես այնտեղ, քեզ մենակ ու անօ գնական զ գաս: Ի վերջո պիտի հարմարվես, բարեկեցիկ կյանք ստեղծես, բայց արարքիդ համար պիտի զղջաս, միշտ ցանկանաս չվերադառնալ, որ պիտի երբեք չհաջողվի: Եթե ծառ կամ ծաղիկ ես արմատահան արել, ուրեմն մեղանչել ես խղճիդ ու արդարության դեմ և հոգեկան տառապանքներ ունես: Մտածում ես մեղքդ քավելու համար դրամ նվիրել մի բարի գործի, բայց ձեռքդ չի գնում: Մի ձգձգիր, կատարիր մտադրությունդ, որ հոգով թեթևանաս ու խաղաղվես: եթե տեսել ես, որ արմտիք ես ուտում, երազդ բարի է, պիտի բուժվես մի ծանր հիվանդությունից, որ տարիներ շարունակ հյուծում էր քեզ:


ԱՐՄԱՎ
եթե այրամարդ ես, քո շրջապատում կա մի կին, որ անընդհատ ջանում է իր նվիրվածությունը ցույց տալ քեզ, քանի որ ակնկալիքներ, ունի քեզանից: Բայց մի հավատա, ոչինչ մի խոստանա ու հեռու վանիր նրան: Եթե կին ես, մի կարճատև ճամփորդություն ունես և հանդիպում մի օտար մարդու հետ, որ պիտի փորձի գայթակղեցնել քեզ: Եթե թուլանաս հո գով nւ տրվես այդ գայթակղությանը, վերադարձից հետո մեծ անախորժություններ են սպասում քեզ:


ԱՐՅՈՒՆ
Երազում արյուն տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, բարեկամության նշան է։ Երազում արյունահոսություն տեսնելը նշանակում է կորուստ և վատառողջություն։ Ձեր ձեռքերին արյուն տեսնելը անզգուշության պատճառով սպառնալիք վտանգի նշան է։ Երազում ուրիշի ար՛յուն տեսնելը կանխատեսում է հարազատի կամ ծանոթի հիվանդություն։


ԱՐՋ
Երազում արջ տեսնելը նախազգուշացնում է, որ շուտով դուք կհանդիպեք կոպիտ ուժի կամ քաջ արարքի։


ԱՐՑՈՒՆՔ
Երազում դեմքին արցունքներ տեսնելը անսպասելի ուրախության նշան է։ Երազում լացած դեմք տեսնելը նշանակում է գործերում անսպասելի հաջողություն, որը ձեզ մեծ օգուտ կբերի։


ԱՐԵՎ
Վառ և պայծառ արև տեսնելը հարազատների հետ քնքուշ վերաբերմունքի նշան է։ Կիզիչ և տոթ արևը հիվանդության, դժվարությունների և ապրումների նշան է։ Եթե երազում ամպերը ծածկում են արևը, ապա սպասեք անախորժությունների։ Մայր մտնող արևը նշանակում է գործերի կամ կյանքի մի փուլի վերջ, ծագող արևը՛ կյանքի նոր փուլի սկիզբ, նոր հաջողություններ, նոր սեր։


ԱՐՏԱՍՈՒՔ
Եթե աղջիկ ես, շուտով մեծ սիրո պիտի արժանանաս, և հետո կյանքդ գեղեցիկ ու բնական ընթացք պիտի ունենա: Եթե կին ես, թեև ամեն ինչ ունես, բայց չ գիտես ունեցածիդ գինը և թանձրանում ես: Շուտով կյանքիդ մեջ պիտի մտնի մի հմուտ կնամոլ, առժամ փարատի ձանձրույթդ, բայց հետո վիշտ պատճառի քեզ: Երազդ հուշում է հեռու մնալ գայթակղությունից: Եթե այրամարդ ես, շուտով կյանքիդ մեջ մի արտակար գ ու գեղեցիկ բան պիտի կատարվի, որ ուրախության հետ նաև հո գեկան խռովքներ պիտի պատճառի:


ԱՐՏՈՒՅՏ
Բարի լուր պիտի ստանաս ու հետն էլ մի նվեր, որ մեծ գոհունակությամբ պիտի ընդունես:


ԱՎԱԶ
Եթե ոտաբոբիկ քայլել ես ավազի միջով, երազդ հուշում է, որ շատ ես հո գնած ու հան գստի կարիք ունես: Եթե այրամարդ ես ու տեսել ես, որ պառկած ես ծովափի կամ գետափի ավազին, հաճելի փոփոխություններ են սպասում կյանքիդ մեջ, եկամուտներդ պիտի ավելանան, պիտի ավելանան նաև բարեկամներդ: Եթե կին ես ու նման երազ ես տեսել, պիտի շուտով հայտնվես մի շրջապատի մեջ, ուր պիտի գնահատեն գեղեցկությունդ, կանացիությունդ, և անկեղծ երկրպա գուներ պիտի ունենաս:


ԱՎԱԶԱՆ
Եթե մաքուր ջրով լի ավազան է տեսածդ, խղճիդ վրա մեղքեր ունես, տանջվում ես դրանցից ու չես կարողանում ազատվել: Մաքրվելու ու խաղաղվելու համար հարկ է, ոչ միայն հաճախակի եկեղեցի գնաս, հո գևոր եր գ ու պատարա գ լսես, այլև մասնակցությունդ բերես բարեսիրական գործերի: Եթե լողանում ես ջրավազանում, սիրային հաճելի հանդիպումներ պիտի ունենաս: Եթե պղտոր, մամռակալած ջրավազան է, պիտի ջանաս դուրս գալ այն շրջապատից, որի մեջ ակամա ես հայտնվել, և որը տհաճ անակնկալներով, տխուր հեռանկարներով է սպասում քեզ:


ԱՎԵՏԱՐԱՆ
Հաճախ ես կյանքում սուտ երդումներ տալիս մարդկանց, հավատացնում, գործդ առաջ տանում ու հետո վախենում: Թեև սուտ երդումներիդ համար առայժմ չես պատժվել, բայց երազդ նախազ գուշացնում է, որ հետ կան գնես այդ անազնիվ ու վտան գավոր ճանապարհից և կատարես աստվածային տասը պատվիրանները:


ԱՎԵՐԱԿ
Եթե վանք է, անսպասելիորեն մի գաղտնիք պիտի իմանաս, որն օ գնելու է, խափանելու այն բոլոր անհաջողությունները, որ վերջերս հետապնդում են քեզ: Եթե տուն է ուրեմն շուտով պիտի վերադառնաս ու վերաշինես հայրական օջախդ, որից վաղուց ես հեռացել:


ԱՐՏ
Եթե նոր հերկած արտ է, որդուդ հարսանիքը պիտի անես, բայց ուրախության հետ քեզ պիտի տանջի կասկածը, թե ամուսնանալուց հետո չի± փոխվի որդիդ, չի± լքի քեզ: Բայց կասկածներդ անտեղի են, ոչ մի բան որդուդ չի բաժանի քեզանից, և դու մինչև կյանքիդ վերջը պիտի նրա հո գածությունը վայելես: Եթե ամռան հասուն արտ է տեսածդ և դու կան գնած ես արտի մեջ, երազդ բարի է, թշնամիներիցդ ոչ մեկը այլևս չպիտի կարողանա քեզ վնասել, բարի համբավդ պիտի առավել տարածվի, շատերը պիտի փնտրեն քո բարեկամությունը կխոնարհվեն քո առաջ: Եթե խոզան արտ է, մի անհան գստանա, վատ նշան չէ, թեև եկամուտներիդ աղբյուրները սպառվելու են, բայց եթե ունեցածդ չշռայլես, մինչև կյանքիդ վերջը բավարարելու է քեզ:


ԱՓ
Երազում ձեռքի ափը նշանակում է ճակատագիր։ Պարզ գծերով հարթ ափը այդ անձի համար նշանակում է հաջողություն և հարստություն։ Եթե դուք կորցրել եք ձեր աջ դաստակը, ապա շուտով դուք կկորցնեք վստահելի մարդու կամ էլ կկորցնեք ձեր աշխատանքը։


ԱՓԱԵ
Երազում սեղանին ափսե դնելը նշանակում է հյուրեր եք ընդունելու։ Կոտրված ափսեն նշանակում է հարաբերությունների խզում կամ կորուստ։


ԱՔԼՈՐ
Երազում աքլոր տեսնելը նախազգուշացնում է պճնամոլի հետ հանդիպման մասին։


ԱՔՑԱՆ
Եթե բաց է, դժբախտություն, ցավ ու արտասուք է գուշակում: եթե փակ է, անհան գստանալու հարկ չկա, ցավերդ անցյալում են մնացել:




"Բ"


ԲԱԺԱԿ Երագում բաժակ տեսնելը նշանակում է կորուստ կամ հիասթափություն։ Շատ բաժակներ տեսնելը նշանակում է ուրախություն ինչ որ շրջապատում։ Կոտրված բաժակը կանխատեսում է ընկերոջ կամ հարազատի կորուստ։


ԲԱԼ
Եթե այրմարդ ես, ու տեսածդ հասուն պտուղներով բալենի է, ուրեմն պիտի հանդիպես մի կնոջ, որի նկատմամբ սիրո, մանավանդ կրքի բռնկումներ պիտի ունենաս և արժանանաս փոխադարձ վերաբերմունքի: Եթե կին ես, սիրո խոստովանություն պիտի լսես: Եթե քաղված և ամանով բալ է տեսածդ, սիրային մանր-մունր արկածներ պիտի ունենաս: Եթե բալ ես ուտում, թեթև հիվանդության նշան է:


ԲԱԿԱՊԱՆ
Երազում բակապան տեսնելը նշանակում է բամբասանք։ Տեսնել, թե ինչպես է բակն ավլում կամ ձյունը մաքրում նշանակում է, որ ձեր երազանքները չեն իրականանա։


ԲԱՀ
Չար լեզուներ կան, որ ջանում են բամբասանքներով ու հերյուրանքներով տակդ փորել: Պիտի կարճատև հաջողություն ունենան, բայց շուտով խայտառակվեն պիտի ու տապալվեն: Եթե բահով հող ես փորում, ուրեմն առաջիկայում պիտի գործդ փոխես և այնպիսի աշխատանք ստանաս, որ թեև առավել ծանր է լինելու, բայց հո գեկան մեծ գոհունակություն է պատճառելու քեզ և նյութապես առավել արդյունավոր է լինելու:


ԲԱՂԵՂ
Եթե այրամարդ ես, երազդ ոչ մի լավ բան չի խոստանում: Կապված ես մի կնոջ հետ, որ վաղուց է ձանձրացրել քեզ, բայց ոչ մի կերպ չես կարողանում ազատվել նրանից: Առաջիկայում կրկին պիտի փորձես կապերդ խզել, բայց նա պիտի այնպիսի աղմուկ բարձրացնի ու տարածի այնպիսի վարկաբեկիչ լուրեր, որ մեծապես վնասի պիտի քո դիրքին: Եթե կին ես, տարիների հավատարմությունդ պիտի գնահատվի ըստ արժանվույն և շատ շուտով ամուսնուցդ (կամ սիրածդ մարդուց) պիտի այնպիսի մեծ նվեր ստանաս, որ չէիր ակնկալում:


ԲԱՂՆԻՔ
Եթե դուք երազում տեսնում եք, որ բաղնիքում եք, ապա երազը ձեզ կանխատեսում է եկամտաբեր գործեր և հաջողություն։ Եթե դուք երազում պատահմամբ մտնում եք բաղնիք, ապա ձեզ մոտ կծագեն անսպասելի շատ դժվարություններ։


ԲԱՆԱԼԻ
Երազում բանալի տեսնելը նշանակում է գաղտնիքի բացում։ Երազում բանալի կորցնելը ամոթի, խայտառակության նշան է։ Երազում բանալի գտնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ պատիվ, շահում կամ մեծ ձեռքբերում։


ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Երազում բանջարեղեն տեսնելը նշանակում է, որ մենք պետք է վերադարձնենք պարտքերը։ Շուկայում բանջարեղեններ տեսնելը հաջողություն է նշանակում մտադրված նախաձեռնության մեջ։ Քաղցրահամ բանջարեղեններ տեսնելը բավարարվածության ևհաշտության նշան է։


ԲԱՆՏ
Եթե երազում դուք բանտում եք հայտնվել, ապա դուք լուրջ կհիվանդանաք։ Եթե երազում բանտից ազատվում եք, ապա դուք ազատվում եք այն ամենից, ինչը ձեզ անհանգստացնում էր։


ԲԱՐԵԿԱՄ
Երազում բարեկամի հետ հանդիպումը կամ զրույցը նորություն՛ ստանալու նշան է։ Եթե երազում դեռևս կենդանի բարեկամներին տեսնում եք մահացած և դագաղի մեջ պառկած, ապա նախազգուշացեք մեծ վտանգից։ Մահացած բարեկամներին տեսնելը եղանակի փոփոխության նշան է։


ԲԱՑԻԿ
Բացիկի վերաբերյալյուրաքանչյուրերազնշանակումէնորություն ստանալ։


ԲԱԴ (Վայրի)
- ճանապարհորդություն է, նոր, անծանոթ վայրերի այցելություն, հաճելի պահեր են բնության մեջ և հաճելի հանդիպումներ՝ կանանց հետ: (Ընտանի) - կանացի բամբասանքներ են, որ պիտի փորձեն արատավորել անունդ, բայց քանի որ հերյուրված են, պիտի չկարողանան հեռու գնալ և իրենք իրենց պիտի լռեն:


ԲԱԶԵ
Մրցակից ունես, բավականին զորեղ ու վտանգավոր մրցակից, որ հավակնում Է գրավել պաշտոնդ: Բայց վերևներում կա մեկը, որ թեև քեզ հետ շատ մոտիկ չէ, բայց համակրում է քեզ, ուշի ուշով հետևում է մրցակցիդ լարած որոգայթներին և պիտի թույլ չտա, որ քեզ վնասեն:


ԲԱԶՄՈՑ
եթե այրամարդ ես, սթափվիր, վանիր միամտությունդ և զ գաստ հայացքով նայիր շուրջդ: Այն մարդը, որ ընկեր է ձևանում, իրեն համարում ընտանիքիդ բարեկամը և երբեմն նվերներ է բերում, թաքուն կիրք է տածում կնոջդ նկատմամբ: Կինդ նկատում է դա և թեև դեռ չի արձա գանքում նրա սիրահետումներին, բայց կանացի ինքնասիրությունը շոյված է համարում: Ուրեմն, քանի ուշ չէ, սթափվիր ու վանիր այդ մարդուն: Եթե կին ես, առաջիկայում պիտի կատարվեն բաղձանքներդ, ամուսինդ մեծ հաջողություններ պիտի ունենա գործի մեջ, և հարստությունն ու բարեկեցությունը մուտք պիտի գործեն ձեր տուն:


ԲԱԶՈՒԿ
Եթե այրամարդ ես ու քեզ պարզված բազուկ ես տեսել, երազդ բարի է, քանի որ շուտով քեզ աջակից պիտի գտնես ու նրա հետ շահաբեր գործեր ձեռնարկես: Եթե կին ես ու տեսածդ այրամարդու ջղուտ ու մազոտ բազուկ է, ուրեմն վաղուց հենարանի կարիք ես զ գում և շուտով մտերմանաս պիտի մի տղամարդու հետ, որից բոլոր առումներով պիտի գոհանաս:


ԲԱՐՁ
Եթե այրամարդ ես, փառասիրական նկրտումներ ունես, անվերջ ձգտում ես պաշտոնի բարձրացման, բայց ապարդյուն, քանի որ արժանիքներդ փոքրիկ են, պահանջներդ մեծ: Օրերս դեպք կկատարվի քեզ հետ, որ հերթական հույսերիցդ մեկն էլ կփշրի: Եթե կին ես, երազդ հուշում է, որ շուտով պիտի հայտնվես մի այնպիսի իրադրության մեջ, որ վայրկյանական թուլություն պիտի ունենաս ու եթե չկարողանաս քեզ գսպել և տեղի տաս հետապնդողիդ ցանկասիրությանը, մեծ տհաճություններ պիտի ունենաս ու չարաչար զղջաս:


ԲԵՄ
Երազդ ոչ մի լավ բան չի խոստանում, շրջապատված ես կեղծավոր ու երեսպաշտ մարդկանցով, և համոզված, թե բոլորն էլ բարեկամ են քեզ: Բայց շուտով կյանքում ձախորդության ես հանդիպելու, նրանք պիտի քեզ լքեն, ու մեծ ողբեր գություն պիտի ապրես: Եթե տեսել ես, որ մեկը մի լավ բան չի խոստանում, մեկը պիտի փորձի հրապարակորեն քեզ անվանարկել ու թեև հաջողության չի հասնելու, բայց հո գեկան տհաճ պահեր է պատճառելու քեզ: Եթե թատրոնում ես ու բեմադրություն ես դիտում, շուտով այնպիսի բաներ պիտի իմանաս քեզ համար մոտիկ ու հար գելի մարդկանց մասին, որ մեծ հիասթափություն պիտի ապրես, բայց և կյանքի օ գտակար փորձ ձեռք բերես:


ԲԵՐԱՆ
Եթե համբուրել ես, ապա կանխել ես մի ձախորդություն, որ շատ խոսք ու զրույցի տեղիք պիտի տար և մեծ տհաճություններ պատճառեր քեզ: Եթե խփել ես որևէ մեկի բերանին, առաջիկայում մի դեպք է կատարվելու, որ խիստ հուզելու և ջղայնացնելու է քեզ, բայց զ գուշացիր ու ձեռք չբարձրացնես ոչ մեկի վրա, քանի որ դա վարպետորեն օ գտա գործելու են քո դեմ:


ԲԵՐԴ
Հեռավոր նախնիներդ ազնվական են եղել, երակներիդ մեջ ազնվականի արյուն է հոսում, թեև ինքդ էլ այդ մասին չ գիտես: Մինչև հիմա պայմաններ չես ունեցել իրականացնելու ձիրքերդ: Շուտով պատահական հանդիպում պիտի ունենաս մի անծանոթի հետ, ձեր միջև գործնական բարեկամություն պիտի ստեղծվի, պիտի կտրուկ կերպով փոխվի կյանքիդ ընթացքը, ազնիվ աշխատանքով արա գորեն հարստանաս պիտի ու հասարակության մեջ ամուր դիրք գրավես: Եթե տեսածդ ավերակ բերդ է, երազդ դարձյալ բարի է, ու մտահո գվելու կարիք չունես: Մահանա պիտի հեռավոր ազ գականներիցդ մեկը և քեզ համար իսկ անսպասելի, մի բավականին մեծ ժառան գություն է թողնելու քեզ, որ մեծ ձեռնարկումներիդ համար հիմք պիտի դառնա:


ԲԵՂ
Երազում ձեր դեմքին բեղեր տեսնելը կասկածելի ուղիներով գումար վաստակելու փորձերում անհաջողության նշան է։ Երազում սիրելիին բեղերով տեսնելը դավաճանության նշան է։


ԲԺԻՇԿ
Երազում բժիշկ տեսնելը նախազգուշացնում է այն մասին, որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, հրաժարվեք կործանարար սովորույթներից։ Երազում բուժակին տեսնելը նշանւսկում է, որ թեթև կհիվանդանաք։


ԲԼԻԹ
Եթե տեսել ես, որ մանկությանդ սիրած բլիթն ես ուտում, շուտով մի շատ հաճելի և ուրախալի թան պիտի կատարվի կյանքիդ մեջ, որ կար գավորի պիտի ընտանիքիդ խախտված հան գստությունը ու վերջ տա գժտություններին:


ԲԼՈՒՐ
Վաղուց է այցի չես գնացել մորդ գերազմանին ու հո գեպես տանջվում ես: Առանց հետաձ գելու գնա, մոմ վառիր, խունկ ծխիր, հան գստացիր հո գով ու մխիթարվիր: Եթե Նստել ես բլուրի գա գաթին, ուրեմն այսուհետև դժվարություններ պիտի չունենաս կյանքում, ամեն ինչ ավելի հեշտ պիտի տրվի, քան առաջ ու թեև մեծ չեն լինելու հաջողություններդ, բայց գոհացում պիտի տան քեզ:


ԲՈԶ
Ամենաբարի երազներից մեկն ես տեսել եթե սեղան ես նստել նման կնոջ հետ, ուրեմն այն վայելքները, որ երազել ես, բայց հնարավորություն չես ունեցել ճաշակելու, այսուհետև առանց մեծ դժվարությունների են տրվելու քեզ, քանի որ գործերդ հաջող ընթացք են ունենալու և կրկնապատկելու են ունեցվածքդ: Եթե զրուցում ես նման կնոջ հետ, պիտի շուտով լավ լուրեր ստանաս, որ փարատեն պիտի գործիդ հաջողության հետ կապված բոլոր կասկածներդ և հո գեկան հան գստություն պար գևեն քեզ: Եթե պառկած ես նման կնոջ հետ, ուրեմն կա մի չար ու բանսարկու կին, որ դավեր էր լարում քո դեմ, բայց մի այլ բարի ու վեհանձն կին կարողացել է խափանել այդ դավերը և քեզ մեկընդմիշտ ազատել բավականին լուրջ փորձություններից: Եթե ճամփա ես գնում նման կնոջ հետ, պիտի շռայլումներ ու վատնումներ ունենաս, բայց շատ չանցած, փոխարենը կրկնակին ու ավելին ստանաս: Եթե անծանոթ կնոջ ես հանդիպել և մտքիդ մեջ խորհում ես, թե բոզ է, ուրեմն բանտարկված հարազատ ունես, որ պիտի շուտով ազատվի, հեռուներում սիրելի մարդ ունես, որ պիտի վերադառնա:


ԲՈՂԿ
Եթե կարմիր բողկ է տեսածդ, պիտի հյուրասիրության հրավեր ստանաս, ծանոթանաս նոր մարդկանց հետ, բարեկամություն հաստատես հետները, և այդ բարեկամությունն անչափ հեշտացնի պիտի այն գործը, որ նոր ես ձեռնարկել: Եթե սպիտակ բողկ է տեսածդ, գործիդ մեջ տհաճություններ պիտի ունենաս, բաց ինքդ անտեղի կերպով պիտի չափազանցնես դրանք ու տանջվես: ճիշտ կանես, եթե վանես քեզանից տանջող մտքերը, թե ոչինչ էլ չի պատահելու:


ԲՈՑ
Եթե կին ես, շուտով մի շատ նշանավր ու հմայիչ մարդու հետ պիտի ծանոթանաս: Պիտի հրապուրվես, գայթակղվես նրանով ու տենչաս մոտիկ լինել հետը: Բայց, իմացիր, վտան գի կմատնես ինքդ քեզ: Շարունակիր բարեկամությունդ նրա հետ, բայց պահպանիր պատշաճ հեռավորությունը: Դա լավ կլինի թե քեզ համար, թե նրա: Եթե այրամարդ ես, ուզում ես մի շատ համարձակ գործ ձեռնարկել, բայց կասկածը տանջում է քեզ, չ գիտես, պիտի շահես, թե ամեն ինչ տանուլ տաս: Վանիր կասկածներդ ու վստահորեն սկսիր այդ գրծը: Հաջողություններդ աննախընթաց են լինելու:


ԲՈՒ
Եթե խավարի միջից առկայծող աչքերն ես տեսել, երազդ բարի է: Մի խելացի ու հո գածու բարեկամի աջակցությամբ, պիտի հաղթահարես կյանքիդ ու գործիդ մեջ եղած դժվարությունները: Եթե միայն վայոցն ես լսել, հեռուներից վատ լուր պիտի ստանաս, որ սակայն, էական փոփոխություն չպիտի մտցնի կյանքիդ մեջ:


ԲՈՒՐԴ
Եթե բրդե կծիկ ես առել ձեռքդ, ուրեմն գործերդ, որ մինչև, հիմա խճճված էին և մեծ տհաճություններով էին սպառնում քեզ, կանոնավորվեն պիտի, և շարունակես պիտի կյանքիդ սովորական ընթացքը: Եթե բրդե թել ես կծկում, և սև է թելը, մոտալուտ ճանապար-հորդություն է սպասում քեզ, որից պիտի բեռ ու բարձով վերադառնաս: Եթե թելը սպիտակ է, դարձյալ բարեհաջող, բայց ոչ մոտալուտ ճանապարհորդություն է սպասում քեզ: Եթե բրդի սպիտակ մալանչներ ես տեսել, ուրեմն հո գեկան տանջանքներդ վերջ պիտի ունենան, և պիտի հասնես երանելի խաղաղության: Եթե մալանչները սև են, իմացիր, չկամներ ունես, որ անընդհատ փորձում են արատավորել անունդ, վնասել քեզ, բայց հաջողություն պիտի չունենաս: Եթե կին ես ու տեսել ես, որ բուրդ ես գզում, ուրեմն պիտի համոզվես, որ սուտ էին ամուսնուդ դավաճանության մասին լսածդ բամբասանքները, և ձեր ընտանիքում նորից համերաշխությունը պիտի վերական գնվի:


ԲՈՒՐՎԱՌ
Եթե հո գևորականի ձեռքին ես տեսել, ուրեմն բարեկամներիցդ մեկը քեզ մի այնպիսի գաղտնիք է հայտնելու, որ դու երկնչես պիտի և հետ կան գնես քո բռնած խոտոր ճանապարհից:


ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսել եք, որ ձեզ բռնաբարել են, ապա ձեզ սպասվում են անարգանք և նվաստացում։


ԲՈՒՅՍԵՐ
Ցանկացած բույս ունի իր նշանակությունը կախված իր հատկություններից։ Եթե երազում տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ստեղծագործական աշխատանքում ձեզ սպասվում են հաջողություններ։ Դափնին խորհրդանշում է մեծարանք, համբավ, հասւսրակությւսն մեջ կարևոր դիրք։ Եղեգնը դիմացկունության ևճկունության նշան է։ Եղինջը կոպտության և դաժանության նշան է։ Խաղողը հարստության, բարեկեցության, երջանկության, պտղաբերության և սիրո մեջ հաջողության խորհրդանիշ է։ Շղոտը նշանակում է վիճաբանություններ և բաժանում։ Երագում հալվե տեսնելը տխրության, դառնության և արցունքների նշան է։ Հազարը վեճերի, տարաձայնությունների նշան է։ Հազար տերևուկը բաժանման, խռովության, վիճաբանության, կռվի և պատերազմի նշան է։ Մաղադանոսը նշանակում է տոնակատարություն և շնորհավորանք։ Մամուռը մայրական սիրո խորհրդանիշն է։ Մոլախոտը նշանակում է վնաս, քննադատություն։ Մորին բարության և անկեղծ զգացմունքների նշան է։ Պատատուկը ընկերության, կապվածության և գործընկերության նշան է։ Պտերն անկեղծության նշան է։ Սամիթը երագում տեսնելը նշանակում Է առողջություն և ֆիգիկական ուժ։


ԲՐԻՆՁ
Գործ ես բռնել, որի հեռանկարները անհայտ են քեզ: Խորհրդատուներ ունես, որ հորդորում են հետ կան գնել այդ գործից: Բայց չլսես նրանց: Թեև գործդ սկզբում մանր-մունր հաջողություններ է միայն բերելու, բայց շատ չանցած, հաջողություններդ կրկնապատկվելու են :Եթե բրնձով փլավ են դրել առաջդ, շուտով ազատվես պիտի նյութական դժվարություններից:


ԲՐԻՉ
Թե բրիչը ձեռքիդ հող ես փորել, ուրեմն պարտքեր ունես զանազան մարդկանց, որ միշտ հետաձ գում ես վերադարձնել: Խոհեմ վարված կլինես, եթե գործիդ մեջ ջանքերդ ավելացնես, լավ վաստակես և վերադարձնես պարտքերդ, այլապես անունդ արատավորած կլինես:


"Գ"







ԳԱԹԱ Եթե աղջիկ ես, շուտով հյուր պիտի գնաս, հյուրընկալվես մի ընտանիքում, ուր հանդիպես պիտի կյանքիդ ընկերոջը և ամուսնանաս հետը: Եթե կին ես, թեև ուշացումով, բայց կատարվեն պիտի այն բաղձանքներդ, որ ունեիր աղջիկ օրերիդ:


ԳԱՀ
Մի գործ ես բնել, կյանքիդ հիմնական ու մեծ նպատակներից ես համարում: Շատ ջանք ու եռանդ ես տվել այդ գործին, բայց արդյունքը չես տեսել: Շուտով հուսախափություններ պիտի ունենաս, տարակուսես պիտի, շարունակես, արդյոք, այդ գործը, թե հրաժարվես դրանի: Խոհեմ վարված կլինես, եթե հրաժարվես ու կարողություններիդ համապատասխան մի այլ, համեստ գործ ձեռնարկես:


ԳԱՂՏՆԻՔ
Եթե ինքդ ես գաղտնիք հայտնում որևէ մեկին, ուրեմն քո կարողություններն ու ձիրքերը պիտի ամբողջ ուժով բացվեն, մեծ հաջողություններ պիտի ունենաս, անունդ պիտի հայտնի դառնա ու հռչակվի: Եթե որևէ մեկը քեզ է գաղտնիք հայտնում, ուրեմն շուտով պարտքի տակ պիտի ընկնես, լուրջ անհան գստություններ ու մտատանջություններ ունենաս:


ԳԱՅԼ
Երազում գայլ տեսնելը թշնամության, չարության և դաժանության նշան է։


ԳԱՆՁ
Երազում գանձ տեսնելը նշանակում է ուրախություն, որին կհաջորդի տխրություն։ Երբեմն երազում գանձ տեսնելը նշանակում է, որ ձեր իդձերը չեն իրականանա։


ԳԱՌ
Եթե արածող գառ ես տեսել, ուրեմն անհո գության ես տվել քեզ, ամենևին չկասկածելով, որ վտան գ է կախված վրադ: Եթե մտադրվել ես մի լուրջ գործ ձեռնարկել, առայժմ հրաժարվիր այդ մտադրությունից: Եթե ճամփորդություն ունես, հետաձ գիր: Եթե տեսել ես, որ գառ են մորթում, դեպքեր պիտի տեղի ունենան, որ թեև անձնապես քեզ չեն առնչվելու, բայց հո գեկան տանջանքներ են պատկառելու քեզ: եթե գառ մորթողը քո ծանոթներից է, որքան հնարավոր է հեռու մնա նրանից: Եթե գառների հոտ ես տեսել, հարստանալու նշան է:


ԳԱՐԵՋՈՒՐ
Եթե տեսել ես, որ գարեջուր ես խմում, վատ լուր պիտի ստանաս, տանջվես, բայց շուտով պարզվելու է, որ սուտ էր այդ լուրը:


ԳԱՐԻ
Բռնած գործդ այն արդյունքը չի տալու, որ ակնկալում էիր, բայց նաև չպիտի վնասվես:


ԳԱՐՈՒՆ
Երազում գարունը լավ փոփոխությունների նշան է։


ԳԱՎ
եթե կավե գավով ջուր ես խմել, ամենաբարի երազներից մեկն ես տեսել, պիտի քո ամենամեծ իղձերից մեկը կատարվի և հո գեկան վայելք ու խաղաղություն բերի քեզ: Եթե գինի ես խմել, շուտափույթ հարստանալու նշան է:


ԳԱՎԱԶԱՆ
Եթե տեսել ես, որ գավազան ես առել ձեռքիդ, ուրեմն թշնամիներ ունես, որոնցից վախենում ես: Բայց նրանք էլ քեզանից են վախենում, քանի որ գիտես քո ուժն ու կարողությունը: Երազդ հուշում է, որ միշտ զ գաստ ու աչալուրջ լինես ու թշնամիներիդ ցույց չտաս քո թուլությունները: Եթե գավազանով հարվածում ես մեկին, որ բարեկամդ է, ուժ ես տալիս նրան, եթե քեզ են հարվածում, քեզ են ուժ տալիս: Եթե տեսել ես, որ գավազանդ կոտրվել է, ուրեմն մեկն իմացել է քո հաջողությունների գաղտնիքը և պիտի փորձի վնասել քեզ, այնպես որ զ գույշ եղիր:


ԳԱՎԱԹ
Եթե երազում դատարկ գավաթ եք տեսել, ապա պետք է զգուշանաք չար լեզուներից։ Երազում լի բաժակ տեսնելը գալիք երջանկության նշան է։


ԳԵՏ
Երազում մաքուր, հանդարտ հոսող գետը նշանակում է ուրախություն, կյանքի ընթացքով բավարարվածություն։ Երազում գետի աղմուկը կանխատեսում է վիճաբանություն, չարություն։ Բարձունքից դեպի գետը նայելը նշանակում է, որ շուտով ճանապարհ եք գնալու, որքան երկար լինի գետը, այնքան երկար կլինի ձեր ճանապարհը։ Գետը լողալով կտրելը նշանակում է նվիրական երազանքի կամ մեծ նպատակի իրականացում։


ԳԵՐԱՆ
Եթե կին ես, անհաշտություն կա ձեր ընտանիքում, և մեղավորը դու ես: Անհիմն մեղադրանքներով, անհարկի խոսք ու զրույցով անընդհատ վրդովում ես ամուսնուդ: Նա բնավորությամբ ամուր ու համբերող մարդ է, բայց արդեն այն վիճակին ես հասցրել, որ մտքում որոշել է բաժանվել քեզանից: Ընտանիքդ չքայքայելու համար հարկ է, որ փոխես վարվելակերպդ: եթե տղամարդ ես, գործերդ շատ հաջող ընթացք պիտի ունենան և ամրապնդեն հասարակական դիրքդ: Եթե աղջիկ ես, շուտով ամուսնանաս պիտի և լավ ընտանիք կազմես:


ԳԵՐԵԶՄԱՆ
Երազում գերեզման տեսնելը նշանակում է մեղքի զգացում։ Երբեմն այն կանխատեսում է դատական գործում մասնակցություն։


ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ
Երազում մռայլ և վատ եղանակին գերեզմանատանը հայտնվելը նշան է այն բանի, որ աշխատավայրում կամ անձնական կյանքում հանգամանքների բարելավման ձեր հույսերը սին են։


ԳԵՐԱՆԴԻ
Եթե գերանդիով հունձ ես արել, ուրեմն մինչև հիմա կյանքդ շատ միօրինակ, անհետաքրքիր ու ձանձրալի է եղել: Հաճախ ես որոշել փոխել աշխատանքդ ու կենցաղդ, բայց չես կարողացել: Շուտով պատահականորեն ընկնես պիտի մի այնպիսի միջավայր, այնպիսի անակնկալ ու խորհրդավոր դեպքեր պիտի կատարվեն քեզ հետ, որ կյանքիդ ընթացքը պիտի հիմնովին փոխվի:


ԳԻՆԻ
Երազում գինի տեսնելը մեղքի նշան է։ Եթե դուք մի փոքր գինի եք խմել փոքր գավաթից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, իսկ եթե շատ եք խմել, ապա սպասվում է անհաջողություն կամ դժբախտ պատահար։ Գինի վաճառելը վեճի նշան է։ Գինով լի շիշը կոտրելը անհանգստությունից ազատվելու նշան է։ Սիրահարներին այսպիսի երազը կանխատեսում էանկառավարելի կիրք։


ԳԻՆԵՏՈՒՆ
Եթե այրամարդ ես ու գինետուն ես մտել, կյանքիդ մեջ շատ բան է խառնվել իրար, արդեն չես տարբերում բարեկամներիդ ու թշնամիներիդ, աջ ու ձախ աննպատակ դրամ ես շռայլում, առանց ընտանիքիդ մասին մտածելու: Երազդ հուշում է, որ բռնած ընթացքդ վտան գավոր է և որքան շուտ փոխես այն, այնքան լավ քեզ համար: Եթե կին ես, զ գում ես, որ ամուսինդ դավաճանում է քեզ, որոնում ես հարմար մեկին, նրա հետ ամուսնուդ դավաճանելու և վրեժխնդիր լինելու համար: Բայց նման ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում քեզ, և խոհեմ վարված կլինես, եթե մտադրությունդ փոխես:


ԳԻՇԵՐ
Եթե գիշերով ճանապարհ ես qնում, շատ շուտով պիտի հասնես քո փայփայած նպատակին: Եթե լուսնյակ գիշեր ես տեսել, շուտով սիրահարվես պիտի և փոխադարձ պիտի լինի սերդ: Եթե մութ ու մռայլ գիշեր է տեսածդ, սիրո հողի վրա շատ տխրություններ ու տառապանքներ պիտի ճաշակես:


ԳԻՐՔ
Երազում գիրք թերթելը պատվախնդրության, նոր ծանոթությունների և երազանքների նշան է։ Գրքեր տեսնելը կամ կարդալը նշանակում է, որ դուք շուտով կարևոր նորություն կստանաք։ Գրքեր կորցնելը կամ պատռելը անցյալը մոռացության մատնելու նշան է։


ԳՅՈՒՂ
Եթե քաղաքում ես ապրում ու երազումդ գյուղ ես գնացել, գործիդ մեջ հաջողություններ են սպասում, թեև դանդաղորեն, բայց անընդհատ հարստանաս պիտի և հասնես խաղաղ բարեկեցության: Եթե քո հայրենի գյուղն ես տեսել, որից վաղուց ես հեռացել, մի հապաղիր ու վերադարձիր ու երկար ժամանակ մնա այնտեղ, այլապես հիվանդություն Է սպառնում քեզ: Եթե պատահմամբ ինչ-որ ծանոթ գյուղացու ես հանդիպել, ինչ-որ մեկը պիտի փորձի չարաչար խաբել քեզ, այնպես որ զ գույշ մնա:


ԳԼԽԱՐԿ
Երազում գլխարկ կրելը նշանակում է, որ դուք շուտով կարևոր գործ պետք է նախաձեռնեք։ Նոր գլխարկ տեսնելը կան կրելը նոր նախաձեռնության սկիզբ է։ Հնամաշ կամ ճմրթված գլխարկ տեսնելը կանխատեսում է աշխատանքում անհաջողություններ և անախորժություններ։


ԳԼՈՒԽ
Երազում մեծ գլուխ տեսնելը զգուշացնում է, որ ինչ որ մեկը ձեզ կգայթակղի վատ արարք կատարելու։ Փոքր գլուխը նշանակում է հուսահատություն, վիրավորանք, անարգանք։ Երազում երկու գլուխ ունենալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի պատվով հաղթահարել դժվար և նուրբ իրադրությունը։ Երազում բազում գլուխներ ունենալը մեծարանքի, իշխանության, մեծ հեղինակության նշան է։


ԳՆԱՑՔ
Գնացքի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է շարժում դեպի առաջ, դեպի նպատակների իրականացում, ինչպես նաև ժամանակի շարժ։ Եթե Երազում տեսնում եք, որ գնացքը շարժվում է ձեր ուղղությամբ, ապա ձեզ սպասվում է հաճելի և անհրաժեշտ մարդու հետ հանդիպում։ Երազում գնացքի վթարը նշանակում էձեր բոլոր նպատակների և հույսերի փլուզում։


ԳՆԱՑՔ
Եթե գնացքով ճանապարհորդում ես, բռնած գործդ հավաստի Է, ու թեև դանդաղորեն, բայց անպայման պիտի հասնես նպատակիդ: Եթե գնացք ես դիմավորում, ինչ-որ կարևոր գործի կապակցությամբ սպասողական ու անհան գիստ վիճակներ պիտի ապրես, անընդհատ լուրի սպասես, թեև ուշացումով, պիտի ստանաս ու խաղաղվես:


ԳՆԴԱԿ (ռետինե)
Ինչ-որ մեկի հետ գործ ես բռնել, լուրջ հույսեր ես կապել հետը, բայց անընդհատ խաբում Է քեզ: Վճռական եղիր, խզիր կապերդ ու հեռու վանիր քեզանից: (Արճճե)- Եթե ճամփիդ պատահմամբ ժան գոտած գնդակ ես գտել, ուրեմն ինչ-որ մեկն անընդհատ դավ Է լարել քո դեմ, բայց անզոր Է եղել քեզ վնասել: Երազդ հուշում Է, որ նա դեռ չի հրաժարվել իր չար մտադրություններից, առժամ դարան մտած, թեքնվել Է և հարմար պահի Է սպասում, քեզ վնասելու համար: Աչալուրջ նայիր շուրջդ և զ գույշ եղիր:


ԳՆԴԱՑԻՐ
Մեծ խառնակություններ են լինելու շուրջդ, արյուն Է թափվելու, ու թեև քեզ ու քո հարազատներին անմիջականորեն չեն վնասելու այդ խառնակությունները, բայց հո գեկան մեծ տա գնապներ ու տանջանքներ են պատճառելու քեզ և դատապարտЩ են անքնության: Հուսահատ պահեր պիտի ապրես ու երկար մանակ պիտի չկարողանաս գտնել ելքը:


ԳՆՉՈՒ
Գնչուների մասին երազը կանխատեսում է անհաջողություններ և նյութական կորուստ։ Չափազանց վատ է այն երազը, որտեղ գնչուն կամ գնչուհին կփորձի խլելձեզանիցձեր դրամապանակը։


ԳՈՂ
Եթե տունդ qnղ է մտել, ուրեմն շուտով հարստանաս պիտի, ոսկեղենի, գոհարեղենի տեր պիտի դառնաս: Եթե ինքդ գողություն ես արել, անդառնալի կորուստներ պիտի ունենաս: Եթե գողի հետ սեղան ես նստել, արտակարգ նվեր ես ստանալու:


ԳՈՄ
Եթե գոմ ես մտել, ուրեմն շուտով քո կյանքում պիտի տեղի ունենա մի արտակար գ հանդիպում մի արտակար գ անձնավորության հետ: Այդ անձնավորությունը մեծ ազդեցություն պիտի ունենա վրադ, քեզ պիտի պարզի կյանքի իմաստը, հավատացյալ պիտի դառնաս և հեռանաս այն խոտոր ճանապարհներից, որոնց հաճախ ակամա ընթացել ես:


ԳՈՂԱՆԱL
Հասարակական վայրում գողություն անելը նշանակում է սննկացում, հարազատներից գողություն անելը՛ շուտափույթ ամուսնություն։ Երազում ինքն իրենից գողանալը սննկացման և կորուստների նշան է։


ԳՈՄԵՇ
Ի բնե արդար, աշխատասեր, ազնիվ մարդ ես, բայց երբեք չես գնահատվել ըստ քո արժանիքների: Երազդ վկայում է, թե շուտով մի այնպիսի դեպք պիտի կատարվի քո կյանքում, որ շատերը պիտի ճանաչեն քեզ, գնահատեն քո արժանիքները, և դու լիովին վարձատրվես պիտի քո ազնվության ու աշխատասիրության համար:


ԳՈՏԻ
Եթե աղջիկ ես ու գոտի ես կապել, ամուսնանալ ես ուզում, բայց մինչև հիմա չի հանդիպել այն մարդը, որին սիրես ու ցանկանաս հետը ամուսնանալ: Շուտով շատ պատահականորեն պիտի հանդիպես այդ մեկին, եկեղեցում պիտի լինի պսակադրությունդ, և Աստծո օ գնությունը լինի ձեր երկուսի վրա: Եթե այրամարդ ես ու նոր գոտի ես կապել, մի նոր բարեկամ պիտի ձեռք բերես, որ նոր ուժ պիտի տա քեզ, ու նոր հաջողություններ պիտի ունենաս կյանքում: Եթե այրամարդ ես կամ կին, կորցրել ես գոտիդ ու ոչ մի, կերպ չես կարողանում գտնել, վատ նշան է, թշնամիներդ պիտի ամեն ինչ անեն, վարկաբեկելու քեզ: Այնպես որ առաջիկայում աչալուրջ եղիր և աշխատիր խուսափել թշնամիներիդ հետ բախվելուց:


ԳՈՐԳ
Փոփոխական հաջողություններ ունես կյան-քում, մերթ գտնում ես, մերթ կորցնում: Բայց երազդ ասում է, որ մոտ ապա գայում այդ վիճակը պիտի փոխվի, մի շատ խելացի գործ պիտի բռնես, որ կայուն եկամուտներ պիտի թերի քեզ և բարեկեցիկ ու խաղաղ դարձնի քո կյանքը:


ԳՈՐՏ
Եթե ջրի մեջ ես տեսել, ծանոթանաս պիտի մեկի հետ, որ քեզ տհաճ, երկերեսանի ու շաղակրատ պիտի թվա, բայց շուտով համոզվես պիտի, որ հակառակն է, մի շատ բարի ու անձնվեր մարդ է դա, որ մեծապես օ գտակար պիտի լինի քեզ: Եթե ցամաքի վրա ես տեսել, ուրեմն հետ կան գնիր այն ճամփորդությունից, որ մտադիր ես առաջիկայում ձեռնարկել, որովհետև լուրջ վտան գներով է հղի; Եթե գորտ ես բռնել, ծանոթանաս պիտի մի գեղեցիկ ու հմայիչ կնոջ հետ, պիտի սիրահարվես նրան, բայց խելացի վարված կլինես, եթե կան գ առնես, քանի որ այդ կապը կարող է լուրջ անախորժություններ պատճառել քեզ, իսկ կնոջ համար կործանարար լինել:


ԳՈՐԾԵԼ
Երազում շուղերով գործելը համբերության նշան է, որը ձեզ հաջողություն կբերի։ ՀԵլունով գործելը նշանակում է, որ դուք կյանքում հեշտ ուղիներ չեք փնտրում։


ԳՈՐՏՆՈՒԿ
Երազում գորտնուկ տեսնելը նշանակում է անախորժություն։ Սակայն ձեզ վրա շատ գորտնուկներ տեսնելը լավ նախանշան է։ Այն կանխատեսում է հարստություն, նորության ստացում, որը կուրախացնի ձեզ։


ԳՏՆԵԼ
Երազում ինչ որ օգտակար իր գտնելը հույսի նշան է, որ կիրականանա ձեր երազանքը կամ կբարելավվի ծեր կարգավիճակը։ Երազում ինչ որ կոտրված կամ անօգուտ իր գտնելը անհաջողության ևծրագրերի խափանման նշան է։


ԳՈՒՅՆԵՐ
Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։ Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։ Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։ Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։ Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։ Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։ Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։ Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։ Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։ Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։ Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։ Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։ Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։


ԳՈՒՇԱԿՈՒՀԻ
Երազում գուշակուհու գուշակություն լսելը նշանակում է անհաջողություն։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշին գուշակություն անում նշանակում է վւստ կամ լավ լուր լսել։


ԳՈՒԼՊԱ
Եթե կնոջ գուլպա է տեսածդ, ուրեմն մշտապես սեռական անբավարարություն ունես, բայց շուտով մտերմանաս պիտի մի կնոջ հետ, որի բնախոսությունը ներդաշնակ պիտի լինի քոնին, և ձեր այդ կապը պիտի երկար շարունակվի: Եթե այրամարդ ես ու տեսել ես, որ գուլպա ես հա գնում, ճամփորդության նշան է: Եթե սև է հա գածդ գուլպան, ճանապարհորդությունդ շատ հաջող պիտի լինի, եթե գունավոր է, լավ կանես հետ կան գնես ճամփորդելու մտքից: Եթե կին ես ու տեսել ես հանկարծ, որ գուլպադ ծակվել կամ պատռվել է, զ գուշացիր, սիրային թաքուն կապդ շուտով հայտնի պիտի դառնա, խոսակցությունների տեղիք տա և լուրջ անախորժություններ պատճառի քեզ:


ԳՐԱԿԱԼ
Եթե եկեղեցի ես մտել ու կան գնել ես գրակալի առաջ, ուրեմն շուտով փարատվեն պիտի այն հո գեկան տա գնապներն ոլ կասկածները, որ վերջերս անընդհատ քեզ հալածում էին: Հո գով խաղաղվես պիտի ու ապահով զ գաս քեզ:


ԳՐԱՍեՂԱՆ
Հանդիպում պիտի ունենաս մի բարձր պաշտոնավորի հետ, բարեհաջող պիտի լինի հանդիպումդ, և քո պաշտոնն էլ պիտի բարձրանա: Եթե նստել ես գրասեղանի առաջ, թեև շատ չարչարանքով ու դժվարությամբ, բայց ավարտի պիտի հասցնես մի գործ, որ մեծ հաջողություն պիտի բերի քեզ:


ԳՐԻՉ
Եթե գրիչը ձեռքիդ է ու գրում ես, շուտով պիտի կռիվ ու վեճ ունենաս մեկի հետ, որին մինչև հիմա քո բարեկամն էիր համարում: Երկար պիտի տևեն վեճն ու կռիվը, ընթանան փոփոխական հաջողություններով, բայց, ի վերջո, հաղթողը դու ես լինելու: Եթե կին ես ու գրիչ ես տեսել, շատ վաղուց է մի բաղձալի նամակի ես սպասում, որ շուտով ստանաս պիտի, գոհանաս, իսկ ավելի ուշ պիտի հանդիպում ունենաս այդ նամակի հեղինակի հետ, շատ ջերմ պիտի լինի այդ հանդիպումը և հո գեկան ու մարմնական վայելքներ պիտի պատճառի քեզ:


"Դ"







ԴԱԳԱՂ Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։




ԴԱՆԱԿ
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։




ԴԱՀԼԻՃ
Եթե լեփ լեցուն դահլիճ ես մտել, ուրեմն ինքդ էլ չիմանալով, մասնակից ես մի անարդար գործի, որ թեև առայժմ հաջողություն է բերում քեզ, բայց այդ հաջողությունը կարճատև է լինելու: Ուստի երազդ հուշում է, որ դուրս գաս այդ գործից: Եթե տեսել ես, որ ինչ-որ մեկը ճառախոսում է դահլիճի առաջ, ուրեմն պիտի հանդիպում ունենաս մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որ բազում խոստումներ պիտի տա քեզ, բայց խոստումներից ոչ մեկը չի կատարելու:




ԴԱՇՆԱՄՈՒՐ
Եթե դաշնամուր նվա գել չ գիտես, ու երազումդ նվա գում ես, ուրեմն մի շատ անսովոր ու հաճելի բան պիտի կատարվի քո կյանքում: Եթե դաշնամուրի նվա գ ես լսում, սիրահարություն է սպասում քեզ: Եթե դաշնամուր ես գտել, գժտվես պիտի կնոջդ հետ և կորցնես հան գստությունդ:




ԴԱՇՏ
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։




ԴԱՇՈՒՅՆ
Անցյալում շատերին ես օ գնել, շատերին ես լավություն արել, բայց նրանցից մեկը, ամեն ինչ մոռացած, դավ է նյութում քո դեմ: եթե հիշես, թե ում ես ամենամեծ լավությունն արել, կիմանաս, թե ով է դավ նյութում քո դեմ ու հեշտությամբ կկարողանաս չեզոքացնել նրան:




ԴԱՋՎԱԾՔ
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի մեջ։




ԴԱՏԱՐԱՆ
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։




ԴԱՏԱՎՈՐ
Անօրինություն ես արել, քեզ թվում է, թե բոլորը գիտեն այդ մասին, տանջվում ես ու վախենում: Բայց ամեն ինչ բարեհաջող պիտի վերջանա և խուսափես պիտի դատ ու դատաստանից:




ԴԱՐԲԻՆ
Եթե դարբնոցում, աշխատանքի պահին ես տեսել նրան, այն գործը, որ ձեռնարկել ես, մեծ դժվարությամբ գլուխ պիտի բերես և ճաշակես նրա բարիքները: Եթե տեսել ես, որ ինքդ ես դարբնություն անում, ուրեմն ազնիվ ու արդար ես գործիդ մեջ, հույս ունես արժանանալու մեծ պաշտոնի ու պատվի, բայց՝ ապարդյուն:




ԴԱՐԱԿ
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. I որ դուք վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին։




ԴԱՐՊԱՍ
Երազում դարբասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարբասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, Եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում։




ԴԴՈՒՄ
Եթե բանջարանոցում ես տեսել, ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք ես ակնկալում, որին հասնես պիտի: Եթե շուկայում ես տեսել, թշնամիդ քո մասին մի մեծ բամբասանք է տարածում: Բայց շուտով պարզվի պիտի նրա սուտը և ինքը պիտի վարկաբեկվի:




ԴԵՂԱՄԻՋՈՑ
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։




ԴԵՂՁ
Եթե երիտասարդ ես, սիրահարված ես մի աղջկա, որ քմահաճ ու անհավասարակշիռ է թվում քեզ, բայց դա արտաքին ահավորություն է, մոտեցիր և սիրո երանելի պահեր պիտի ունենաս: Եթե կին ես, սիրո ես ծարավի, միշտ խուսափել ես պատահական կապերից, բայց շուտով հանդիպես պիտի մեկին, որի հետ կապդ յոթ տարի պիտի տևի: Եթե դեղձի ծառ է տեսածդ, շուտով գործիդ մեջ լուրջ հաջողություններ պիտի ունենաս, որ սակայն շատ կարճատև են լինելու:




ԴԵՄՔ
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշանէ։




ԴԵՐԱՍԱՆ,ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։




ԴԵՐՁԱԿ (ՈՒՀԻ)
Եթե այրամարդ ես ու տեսել ես, թե դերձակը նոր զ գեստ է կարում քեզ համար, բոլոր դեպքերում վատ նշան է: Հին նեղություններիդ ու դժվարություններիդ վրա պիտի նորերը ավելանան: Բայց առանձնապես անհան գստանալու հարկ չունես, քանի որ կենցաղային մանր-մունր նեղություններ ու դժվարություններ են դրանք, որ սովոր ես հաղթահարել: Եթե կին ես ու նոր զ գեստ ես պատվիրել դերձակուհուն, ուրեմն քեզ դուր եկած մի գեղեցիկ տղամարդու հետ հանդիպելու ակնկալությունն ունես, որ շուտով պիտի կայանա: Ջերմ ու մտերմական պիտի լինի այդ հանդիպումը, բայց շարունակություն չունենա:




ԴԵԶ
Եթե ցորենի դեզ է, թեև երազածդ հաջողությունը և հարստությունը մոտիկ է, շատ մոտ, բայց շռայլելու սովորությունդ թույլ չի տալիս հասնելու դրանց: Եթե կարողանաս մի փոքր հաշվենկատ լինել, ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա: Եթե խոտի դեզ է, մեծ հույսեր ես կապել մի գործի հետ, բայց հույսերդ պիտի միայն մասամբ արդարանան:




ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։




ԴԺՈԽՔ
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։




ԴԻԱԿ
Վատ նշան է, բայց եթե մինչև կեսօր որևէ վատ բան չպատահի քեզ հետ, այնուհետև կարող ես հան գիստ լինել ու երազդ խափանված համարել:




ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։




ԴԻՄԱՆԿԱՐ
Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։




ԴՊՐՈՑ
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։




ԴՐԱՄ
Շատ երազահանների սխալ մեկնաբանությամբ, եթե դրամ ես գտել կամ շահել, պիտի կորուստ ունենաս, կամ դժբախտություն պիտի պատահի քեզ հետ: Մինչդեռ պիտի նոր բարեկամներ գտնես, նրանց հետ շահավետ գործեր ձեռնարկես, առատորեն օ գտվես կյանքի վայելքներից: եթե դրամ ես կորցրել, փնտրում ու չես գտնում, ընտանիքիդ մեջ մեծ գժտություն պիտի լինի, դատի ու դատաստանի առաջ ես կան գնելու, կինդ բաժանվելու է, իսկ զավակներդ պիտի գերադասեն հեռանալ քեզանից և իրենց մոր հետ ապրել: Եթե դրամ ես պարտք տվել, պիտի անշահախնդրորեն մի լավ գործ անես ու տիրանաս բարի համբավի: Եթե պարտք ես վերցրել, շուտով պիտի մի եկամտաբեր գործի մեջ մտնես, բայց նաև մի շատ վտան գավոր թշնամի գտնես:




ԴՐԱՄԱՐԿՂ
Սնանկանալու նշան է: Երազդ հուշում է, որ եթե դրամարկղում գումար ունես պահած, անմիջապես հանես և վերածես մնայուն արժեքի:




ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում էգործերում հաջողություն :




ԴՐՈՇ
Եթե դրոշ ես պահել ձեռքիդ, մի շատ համարձակ, բայց վտան գավոր գործի մեջ ես մտել, որ միայն ժամանակավորապես պիտի հաջողություն բերի քեզ, իսկ այնուհետև ծանր դժբախտություններ պատճառի: Երազդ հուշում է, որ չխորանաս այդ գործի մեջ ու հետ քաշվես:




ԴՈՒՅԼ
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։




ԴՈՒՌ
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։


"Ե"







ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ Քարի նշան է: Այն գործը, որ սկսել ես, պիտի սպասածիցդ ավելի հաջողություն բերի քեզ:




ԵԶ
Եթե արտում վար անելիս ես տեսել, ուրեմն շուտով բոլոր ձախորդություններդ պիտի վերջ ունենան, և կյանքիդ մնացյալ մասը խաղաղ ու ապահով ապրես: Եթե գոմում կապված ես տեսել, մի մեծ հույս ես փայփայում, որ պիտի իրականանա, ասկայն շատ ուշ: Եթե սայլին լծած ես տեսել, մի երկար ու տաղտկալի ճանապարհորդություն Է սպասում քեզ, որից, սակայն, պիտի վերադառնաս ծանր բեռով: Եթե դաշտում արածելիս ես տեսել, գործդ դանդաղորեն, բայց մշտապես հաջող պիտի ընթանա և ապահովի ընտանիքիդ բարօրությունը:




ԵԼԱԿ
Եթե թփի վրայից ինքդ ես քաղում, ուրեմն շուտով հրավեր պիտի ստանաս ու մասնակցես մի մեծ հյուրասիրության: Եթե շուկայում ես գնում, զ գուշացիր, ինչ-որ մեկը անխղճորեն խաբելու է քեզ: Եթե ելակ ես ուտում, թեթևակի հիվանդանալու ես, որ շատ կարճ է տևելու:




ԵՂՆԻԿ
Երազում եղնիկ տեսնելը նշանակում է իրադարձությունների արագ զարգացում։




ԵԿԵՂԵՑԻ
Երազում գեղեցիկ, գյուղական եկեղեցի տեսնելը նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ կաջակցեն դժվարին կացության դեպքում։ Եկեղեցական մեծ տաճարը հայրենասիրության նշան է։ Երազում Եկեղեցի կառուցելը նշանակում է, որ դուք ինքնուրույն կհասնեք հարստության։ Ավերված եկեղեցին նշանակում է անհաջողություն, դրամական կորուստ, կարիք, ծրագրերի խափանում։




ԵՂԲԱՅՐ
Եթե հեռվում գտնվող եղբորդ ես տեսել, ուրեմն դժվարության մեջ է, իսկ դու զլանում ես կատարել քո եղբայրական պարտքը: Եթե մեռած եղբորդ ես տեսել, հաջողություններդ ու եկամուտներդ կրկնապատկվելու են: Եթե տեսել ես, որ կռվում ես եղբորդ հետ, երազդ հուշում է, որ իրար ուժ տալով, շուտով հաղթեք պիտի ձեր կատաղի հակառակորդին:




ԵՂՅԱՄ
Եթե կին ես ու տեսել ես, որ լուսամուտդ եղյամով է պատած, ապա դա մի տղամարդ է, որ քեզ գայթակղելու համար համար բազում գեղեցիկ խոստումներ է տալիս, բայց ոչ մեկին չհավատաս ու չխաբվես: Եթե տեսել ես, որ կանաչի վրա եղյամ է իջել, զ գուշացիր, լուրջ հիվանդություն է սպառնում քեզ:




ԵՂԵԳ
Ամենախորհրդավոր ու դժվար մեկնաբանելի երազներից մեկն է այցելել քեզ: Մի ճանապարհի վրա ես, որ քեզ կարող է տանել և դեպի հաջողություն ու փառք, և դեպի դժբախտություն ու անկում: Ուրեմն, երազդ հուշում է, որ միշտ զ գաստ ու շրջահայաց լինես, չ գայթակղվես թեթև հաջողություններով, մանավանդ չվազես փառքի ու հարստության հետևից:




ԵՂԻՆՋ
Մի անակնկալ դեպք պիտի, կատարվի քո կյանքում, որ ցավ ու հուսահատություն պիտի պատճառի քեզ: Բայց կարճատև են լինելու այդ ցավն ու հուսահատությունը, քանի որ նույնքան անակնկալ մի այլ դեպք լուրջ հաջողությունների սկիզբ պիտի դառնա քեզ համար:




ԵՂՈՒՆԳ
Եթե կնոջ հետ ես ծանոթացել ու նկատել, որ եղուն գները վառ կարմիր են ներկած, շուտով պիտի սիրահարվես, բայց սերդ անպատասխան պիտի մնա ու պիտի տառապես: Եթե տղամարդու հետ ես ծանոթացել ու նրա եղուն գների արմատներին կիսալուսնաձև սպիտակներ նկատել, ուրեմն շուտով նվերներով պիտի ողողվես: Եթե տեսել ես, որ եղուն գներդ ես կտրում, վիրահատություն ՝ է սպասում քեզ, որ սակայն, բարեհաջող պիտի անցնի: Եթե ինչ-որ տեղ կտրված եղուն գներ ես տեսել, թշնամիներդ քո մասին բամբասանքներ են տարածելու, փորձելու են վարկաբեկել քեզ, բայց ոչ մի հաջողության չեն հասնելու:




ԵՂՋՅՈՒՐ
Մոտ ապա գայում բախում պիտի տեղի ունենաս քո հին հակառակորդներից մեկի հետ: Համառ, անզիջում պիտի լինի բախումը, բայց հաղթողը դու ես լինելու, ավելանալու են կողմնակիցներդ, և առավել է ամրապնդվելու հասարակական դիրքդ:




ԵՐԵԽԱ
Երազում Երեխաներ տեսնելը նշանակում է անհանգստություն և հոգսեր։ Երազում հաճելի երեխա տեսնել և հուզվելը նշանակում է հաճելի լարեր կամ հաճելի ծանոթության։ Կեղտոտ և անխնամ երեխաները մեծ խնդիրների նշան են։




ԵՐԵԿՈ
Երազում հիանալի, ջերմ երեկո տեսնելը նախանշան է այն բւսնի, որ ձեր կյանքի երկրորդ կեսում ձեզ սպասվում է Երջանկություն կամ ինչ որ նախաձեռնություն կհաջողվի, բայց այնքան ուշացումով, որ դուք գոհ չեք լինի արդյունքից։




ԵՐԱԶ
Եթե երազիդ մեջ երազ ես տեսել, պիտի կատարվի քո ամենաբուռն ցանկություններից և ամենասևեռուն նպատակներից մեկը, որի իրականացմանը ինքդ ան գամ չէիր հավատում: Եթե երազիդ մեջ երազ ես պատմել, անակնկալ հանդիպում պիտի ունենաս քո հին բարեկամներից մեկի հետ, որ բարձր դիրքի է հասել: Այդ հանդիպումից հետո կյանքիդ ու գործերիդ ընթացքը նոր ու բարեհաջող հունի մեջ պիտի մտնի:




ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Եթե կին ես և հեռվից երաժշտություն ես լսել, պիտի հանդիպես մի մարդու, որ բաղձալի էր քեզ համար, բայց անմատչելի էր թվում: Թեև այդ հանդիպումը շատ բան չի վախելու բախտիդ մեջ, բայց առավել թեթև ու հաճելի է դարձնելու կյանքդ: Եթե այրամարդ ես ու տանդ մեջ երաժշտության ձայն ես լսել, շրջահայաց եղիր, կա իրեն քո ընտանիքին բարեկամ համարող մեկը, որ սիրահետում է կնոջդ: Դա շոյում է կնոջդ ինքնասիրությունը և հաճելի է թվում նրան: Աշխատիր նրբորեն այդ մարդուն հեռացնել քո ընտանիքից, այլապես լուրջ անախորժություններ են սպասում քեց:




ԵՐԳ
Եթե երազիդ մեջ եր գել ես, սիրային հողի վրա ծանր ապրումներ պիտի ունենաս, խանդի բուռն պահեր ապրես, գժտվես պիտի սիրածդ մարդու հետ, բայց այդ ամենը կարճատև է լինելու, և վերա գտնելու ես հո գուդ խաղաղությունը: Եթե մոտիկներիցդ կամ ծանոթներիցդ որևէ մեկին եր գելիս ես տեսել, դժբախտություն է սպասում նրան, ծանր հիվանդություն կամ պատահար, որ ողբեր գական վախճան է ունենալու:




ԵՐԴՈՒՄ
Եթե տեսել ես, որ երդվում ես ինչ-որ մեկին, մի շատ կարևոր գործի առիթով մի շատ մեծ սուտ Ես խոսելու, որ ամենևին չի օ գնելու գործին, ընդհակառակը, շուտով սուտդ բացահայտվելու է և շատ է վնասելու հեղինակությանդ: Եթե ինչ-որ մեկն է քեզ երդում տալիս, երբեք չվստահես այդ մարդուն և գործնական կամ բարեկամական ոչ մի հարաբերության մեջ չմտնես հետը:




ԵՐԵԿՈՒՅԹ
երազում Երեկույթ տեսնելը կամ նրան մասնակցելը վատառողջության կամ գլխացավի նախանշան է։




ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդության մասին երազը նշանակում է նոր սիրո սկիզբ և նոր արկածներ։




ԵՐԿԱԹ
Եթե երկաթյա ծանր իր կամ կշռաքար ես բարձրացրել, երկար ժամանակ հազար դուռ ես ծեծել՝ մի գործի կապակցությամբ քո իրավունքն ու արդարությունն ապացուցելու համար, բայց դա չի հաջողվել քեզ: Շուտով տանջանքներդ վերջ պիտի ունենան, մի բարձրաստիճան մարդու աջակցությամբ պիտի վերադարձնես իրավունքներդ, հաստատես քո արդարությունը և վերա գտնես բարեկեցությունդ և հո գուդ խաղաղությունը: Եթե երկաթյա ծանր իր ես ուզում բարձրացնել ու չես կարողանում, ուրեմն առայժմ հետաձ գիր ծովով ճամփորդելու քո մտադրությունը, այլապես աղետի պիտի ենթարկվես:




ԵՐԿԻՆՔ
Երազում մաքուր, պարզ կամ կապույտ երկինք տեսնելը նշանակում է բարեկեցություն, հոգեկան հանգստություն։ Մռայլ և ամպամած երկինքը հոգեկան ապրումների, հիվանդության նշան է։ Բոսորագույն երկինքը նշանակում է վեճեր։ Կարմիր երկինքը, որ ձեզ երազում հաճույք է պատճառում, երջանիկ սիրոնշան է։




ԵՐԿՐԱՇԱՐԺ
Եթե այրամարդ ես ու երկրաշարժի ուժեղ ցնցում ես զ գացել կամ լսել, որ ինչ-որ տեղ երկրաշարժ է եղել, երջանիկ չես քո անձնական կյանքում: Անսպասելիորեն ու միան գամից կյանքիդ ընթացքը պիտի փոխվի: Կնոջիցդ պիտի բաժանվես, թողնես ընտանիքդ, փոխես աշխատանքդ: Սկզբում շատ դժվարությունների պիտի հանդիպես: Հետզհետե ամեն ինչ պիտի կար գավորվի, բայց դարձյալ երջանիկ պիտի չլինես: Եթե կին ես, ամուսիեդ երբեք մարմնական բավականություն չի պատճառել քեզ: Այդ հողի վրա պիտի դավաճանես նրան, կապվես մի կրքոտ և հուժկու տղամարդու հետ: Բայց այդ կապը շատ կարճատև Է լինելու և մեծ անախորժություններ Է պատճառելու քեզ:




ԵՐՇԻԿ
Եթե տեսել ես, որ երշիկ ես գնում, կարիքի մեջ պիտի ընկնես, բայց ձախորդություններդ կարճ է տևելու ու էապես չի ազդելու կյանքիդ վրա: Եթե երշիկ ես կտրտում, մի քանիսի համար բարի գործ պիտի անես, օ գնես նրանց, բայց որոշ ժամանակ անց զղջաս, որովհետև ապերախտությամբ պիտի պատասխանեն քեզ: Եթե երշիկ ես ուտում, հիվանդություն է սպասում քեզ, որից, սակայն, շատ շուտ ապաքինվես պիտի:




ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսնում եք, որ դուք շատ երջանիկ եք, ապա իրականում սպասեքճիշտ հակառակը։


"Զ"







ԶԱՅՐՈՒՅԹ Երազում ինչ որ մեկի վրա զայրանալը հաշտեցման նշան է։ Ոչնչով չարդարացված զայրույթը նշանակում է գործերում մեծ խոչընդոտներ։




ԶԱՄԲԻԿ
Եթե կին ես, մի գեղեցիկ մրցակցուհի ունես, ամեն ինչ անում է ամուսնուդ (կամ սիրածիդ) գայթակղելու համար: Բայց մտահո գվելու կարիք չունես, որովհետև ամուսինդ (կամ սիրածդ) շուտով համոզվի պիտի, որ թեթև վարքի կին է ու հիասթափվի նրանից: Եթե այրամարդ ես, գեղեցիկ կին ունես, որի հավատարմությանը միշտ կասկածել ես: Բայց շուտով մի դեպք պիտի խիստ անախորժություններ պատճաոի քեզ, սակայն համոզի, որ կասկածանքներդ անտեղի էին:




ԶԱՄԲՅՈՒՂ
Եթե դատարկ է, մտադիր ես մի լուրջ գործ սկսել, որի հաջողությանը կասկածում ես: Երազդ հուշում է, որ համարձակորեն կպչես այդ գործին, քանի որ արդյունքը մեծ է լինելու: Եթե լեցուն է մր գերով, հասել ես նպատակիդ, բավականաչափ հարստացել ես, բայց քանի որ ի բնե շռայլ ես, կարող ես ամեն ինչ արա գորեն կորցնել: Երազդ հուշում է, որ անտեղի շռայլություններ թույլ չտաս:




ԶԱՆԳ
Եթե եկեղեցու լուսաբացի զան գահարոթյուն ես լսել, բարի լուր պիտի ստանաս, որ հո գու խաղաղություն ու գոհություն պիտի պատճառի քեզ: Եթե իրիկնամուտի զան գահարություն է, հետ քաշվիր այն գործից, որ ուզում ես ձեռնարկել, քանի որ շուտով տա գնապալի ժամանակներ են սկսվելու, և գործդ ձախողելու է: Եթե տեսել ես, որ ինքդ, ես բարձրացել զան գակատուն ու զան գահարում ես, շուտով հասնես պիտի քո երազած փառքին և շատ շատերի սիրելին դառնաս: Եթե դռան զան գի ձայն է, ընտանիքիդ մեջ պիտի մի օտար անձնավորություն ներխուժի, կամ տղադ պիտի ամուսնանա ու հարս բերի տուն, և կամ աղջիկդ՝ տնփեսա: Խախտվի պիտի ընտանիքիդ համերաշխությունն ու խաղաղությունը: Երազդ հուշում է, որ եթե ամուսնացնես որդուդ, ամեն ինչ անես, որ նրանք առանձին ապրեն, իսկ եթե դուստրդ ցանկանա տնփեսա բերել, չհամաձայնվես:




ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ
Սիրային նամակ պիտի ստանաս: (Քաղել) Անմիտ արարքով պիտի վանես քեզ շատ սիրող մի կնոջ: Հետա գա զղջումներդ ու արդարացումներդ ոչ մի արդյունք չեն տալու:




ԶԱՌ (նարդու)
Հույսդ միշտ բախտիդ վրա ես դրել, համարձակ գործեր ես ձեռնարկել, որոնք, սակայն, հաջողություններ չեն բերել քեզ: Երազդ հուշում է, որ ձեռք քաշես այդ կար գի գործերից,՛ ռոճիկիդ ու կարողություններիդ համապատասխան աշխատանք գտնես և այլ ճանապարհով ձ գտես հաջողության:




ԶԱՌԱՆՑԱՆՔ
Եթե ինչ որ մեկի զառանցանքն ես լսել, ուրեմն պիտի զրպարտեն քեզ, բամբասանքներ տարածեն քո մասին, և պիտի չհասկանաս, թե ով է այդ ամենի հեղինակը: Բայց եթե մտածես ու հիշես, թե ում ես ժամանակին լավություններ արել, իսկ վերջերս դադարել ես անելուց, իսկույն կհասկանաս, թե ով է այդ երախտամոռ ու նեն գ անձնավորությունը:




ԶԱՏԻԿ (միջատ)
Եթե ծառի, ցողունի, ծաղկի վրա ես տեսել, հեռվից լուր պիտի ստանաս, որ ուրախացնի, նորո գի պիտի հո գիդ և սկիզբ դառնա նոր հաջողությունների: Եթե գտել ես ու ափիդ մեջ ես առել, բարեկամներիցդ մեկի դեմ մեղք ես գործել: Նրան մի մեծ լավություն անելով է միայն, որ պիտի կարողանաս քավել մեղքդ և վերստին արժանանալ նրա բարեկամությանը և վստահությանը:




ԶԱՐԿԵՐԱԿ
Եթե տեսել ես, որ ծանոթդ կամ ընկերդ մատը զարկերակիդ է դրել, ուրեմն կա մեկը, որ անվերջ փորձում է թափանցել գաղտնիքներիդ մեջ: Երազդ հուշում է, որ զ գույշ լինես, ոչ մեկին չբացես գաղտնիքդ, այլապես քո դեմ պիտի օ գտա գործեն և վնասեն քեզ: Եթե տեսել ես, որ զարկերակիցդ արյուն է հոսում, վատ նշան է: Մի դեպք է կատարվելու, որ վնասելու է ոչ միայն քեզ, այլև գերդաստանիդ ու տոհմիդ:




ԶԳԵՍՏ
Եթե տեսել ես, որ հա գիդ նոր զ գեստ է, շուտով հանդիպում պիտի ունենաս մի անծանոթ մարդու հետ: Այդ հանպումը պիտի տևական բարեկամության վերածվի և շատ պիտի նպաստի գործերիդ հաջողությանը: Եթե կին ես ու մետաքսե զ գեստ ես հա գել, մեկը շատ քնքշորեն սիրահարված է քեզ: Շուտով պիտի մոտենա, խոստովանի իր սերը, քեզ ջերմ հո գատարությամբ պիտի շրջապատի, և միասին շատ ելանելի պահեր պիտի ապրեք: Եթե տեսել ես, որ զ գեստդ պատռվել է, թշնամի ունես, որ անվերջ փորձում է հետդ դաժան հաշվեհարդար կատարել, բայց տեսնելով, որ ուժերը չեն ներում, շուտով փորձել պիտի վարկաբեկել քեզ, բայց չի կարողանալու էական վնաս հասցնել:




ԶՄՐՈՒԽՏ
Եթե կին ես ու տեսել ես, որ զմրուխտե մատանի կա մատիդ, շուտով քեզ հաղորդեն պիտի, թե ամուսինդ երիտասարդ սիրուհի ունի: Երազդ հուշում է, որ չկորցնես արժանապատվությունդ, քեզ հպարտ և ուրախ պահելով, ամուսնուդ հասկացնես, որ թեև ամեն ինչ գիտես, բայց անտարբեր ես: Եվ դրանով իսկ հաղթես պիտի: Եթե զմրուխտե իր ես գտել, շուտով աշխատանքիդ մեջ մի փայլուն հաջողություն պիտի ունենաս, որ շատ բարձր պիտի վարձատրվի:




ԶՆԴԱՆ
Եթե դարբնի զնդան է, տարիների ընթացքում կատարած ազնիվ աշխատանքդ պիտի ծանրակշիռ գնահատանքի արժանանա, և մեծապես բարձրանա պատիվդ: եթե բանտի զնդան է, անսպասելիորեն փորձանքի մեջ պիտի ընկնես, զրպարտության զոհ դառնաս, հո գեպես տանջվես, բայց ի վերջո, արդարությունը պիտի հաղթի և անպարտ պիտի ճանաչվես:




ԶԱՐԴԱՏՈՒՓ
Երազում զարդաւոուփ տեսնելը նշանակում է ընտանեկան երջանկություն և բարեկեցություն։ Որքան թանկ և բարձրորակ այն լինի, այնքան շատ բարեկեցություն կբերիձեզայդերազը։




ԶԵՆՔ
Եթե Երազում տեսել եք սուր, սառը կամ մետաղական զենք, ապա ձեզ սպասվում են վեճեր, մութ գործերում մասնակցություն։ Որսորդական զենք տեսնելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունեք։ Մաքուր և փայլող թուր, դաշույն, սուսեր տեսնելը ցույց է տալիս ձեր ֆիզիկական ուժը և ամուր առողջությունը, իսկ կոտրված, ժանգոտած և անխնամ վիճակում տեսնելը հիվանդության և անօգնական լինելու նշան է։ Հրազեն տեսնելը կանխատեսում կամ զգուշացնում է վտանգի մասին։ Նետ ու աղեղ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են վեճեր։




ԶՈՒԳԱՐԱՆ
Զուգարանի մասին երազը կանխատեսում է անախորժություններ, վեճեր, փոխադարձ վիրավորանքներ։


"Է"







ԷՇ Երազում Էշ տեսնելը նշանակում Է համբերություն ևհամառություն։




ԷՇԻ ԿԱԹՆՈՒԿ
Եթե տեսել ես, որ պոկում ես, երազդ բարի է: Թաքուն թշնամի ունես, որ անվերջ քո նկատմամբ ունեցած ազնիվ ու մաքուր սիրուց է խոսում, բայց ամեն ինչ անում է, կյանքդ դառնացնելու համար: Շուտով պիտի ճանաչես նրան ու հեռացնես քո շրջապատից:




ԷՋՄԻԱԾԻՆ
Եթե երազում էջմիածին ես գնացել, ամենարարի երազներից մեկն էս տեսել: Շուտով գործերդ բարեհաջող ընթացք պիտի ստանան, մեծ բարե գործություններ պիտի անես, օ գնես շատ կորստյալների ու արժանանաս բազում օրհնանքների: Եթե եկեղեցի ես մտել ու մոմ ես վառել, առաջիկայում կյանքիդ մեջ պիտի մի այնպիսի դեպք կատարվի կամ ականատեսը պիտի դառնաս մի այնպիսի հրաշա գործության, որ կասկածներդ իսպառ փարատվելով, քեզ դարձնեն պիտի ջերմեռանդ ու բարեպաշտ հավատացյալ:




ԷԳՆԱՀՈՂ
Եթե տեսել ես, որ էգնահողի ես գնացել, երազդ բարի է, շուտով բավականին մեծ ժառան գություն պիտի ստանաս, փակես պիտի բոլոր պարտքերդ և հո գեպես թեթևանաս:




ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
Եթե տեղ ես գնում ու ճանապարհիդ էլեկտրակայան է հանդիպել, առաջիկայում մի շատ վտան գավոր գործ պիտի ձեռնարկես, որ սակայն մեծ հաջողություններ ու մեծ օ գուտ պիտի բերի քեզ:




ԷԼԵԿՏՐԱԼԱՐ
Եթե ձեռք ես տվել լարին, հոսանքը ցնցել է քեզ ու քնից վեր ես թռել, սպառնալի չարիքը խափանվել է:




ԷԺԱՆ(գնել)
Կորուստ։


"Ը"







ԸՆԿԵՐ Ընկերուհուն երազում տեսնելը նշանակում Է բամբասանք, վիճաբանություն, երբեմն Էլ այդ մարդուց նորություն ստանալ։ Երազում քո ընկերոջը տեսնելը լավ լուր ստանալու և լավ օր անցկացնելու նախանշան Է։ Ընկերոջը տխուր տեսնելը նշանակում Է վատ լուր ստանալ։




ԸՆԿՆԵԼ
Երազում ընկնելը նշանակում Է կորուստ, հիվանդություն, վիրավորանք և անախորժություններ։




ԸՆՏԱՆԻՔ
Երազում ձեր ընտանիքը տեսնելը նշանակում Է առողջություն, սեր, կյանք, բարեկեցություն։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ընտանիքի անդամներն ուրախ են և երջանիկ, ապա ձեզ սպասվում Է բարեկեցություն և ընտանիքի բացակայող անդամներից մեկից Իաճելի նորություն։




ԸՄԲԻՇ
Եթե թվացել է, թե ըմբիշ ես, գնալով կողմնակիցներդ պիտի ավելանան, ինքդ քեզ ավելի ինքնավստահ պիտի զ գաս, և այն գործը, որ մտադիր ես սկսել, արդյունավոր է լինելու:




ԸՄԲՇԱՄԱՐՏ
Եթե ներկա ես եղել ըմբշամարտի, հակառակորդներիդ մեջ պառակտում պիտի առաջանա, և դրանից ինքդ մեծապես պիտի շահես:




ԸՆԹՐԻՔ
Եթե ընտանեկան ընթրիք է, տանդ մեջ վեճ կա ու գժտություն, որ, սակայն, շուտով վերջ պիտի ունենան, և հարկիդ տակ հաստատվի խաղաղություն ու հաշտություն: Եթե ընկերներիդ ու գործակիցներիդ հետ ես ընթրում, հետները գինի ես խմում և լսում նրանց սիրո ու հավատարմության բաժակաճառերը, զ գուշացիր: Գործակիցներիցդ մեկը դավ է լարում քո դեմ, ու եթե ժամանակին չիմանաս, թե ով է ու չվնասազերծես, մեծ անախորժություններ ու չարիքներ կպատճառի քեզ:




ԸՆԾԱ
Եթե ընծա ես ստացել և ստացել ես կնոջ ձեռքից, մի անակնկալ ու մեծ սեր պիտի ունենաս, որ փոխի պիտի կյանքիդ տաղտկալի ընթացքը և երջանիկ պահեր շնորհի քեզ: Եթե ինքդ ես ընծա տվել մեկին, ուրեմն ազատվես պիտի մի մեծ հո գսից ու պարտքից, որ շատ է մտատանջում քեզ:




ԸՆԿՈՒԶԵՆԻ
Եթե տեսել ես, որ պառկած ես ընկուզենու հովում, շուտով ծանոթանաս պիտի մի հեղինակավոր անձնավորության հետ և արժանանաս նրա համակրանքին ու հովանավորությանը: ճակառակորդներդ, որ անվերջ ջանացել, են թունավորել կյանքդ, զ գուշանալով, մոտ պիտի չ գան քեզ: Եթե փորձում ես բարձրանալ ընկուզենուն, մեծ հաջողություններ ես ակնկալում, որոնց սակայն, մասամբ պիտի հասնես, այն էլ մեծ դժվարությամբ և շատ ուշ:




ԸՆԿՈՒՅԶ
Եթե տեսել ես, որ ընկույզ ես ջարդում և դժվարությամբ ես միջուկը հանում, մասնակից ես մի խառն ու տհաճ գործի, ինքդ քո մեջ երկփեղկվել ես, միշտ մտածում ես հեռանալ այդ գործից, բայց չես կարողանում, քանի որ մեջը մի փոքրիկ շահ ունես: Երազդ հուշում է, որ հեռանաս այդ գործից, այլապես կյանքդ դառնանա պիտի: Եթե ընկույզ ես ջարդում, և մեկը մյուսի հետևից փուչ են դուրս գալիս, պիտի հուսախաբություններ ունենաս, հիսաթափվես քո մի քանի մոտիկ մարդկանցից, որոնց անվերապահորեն հավատում էիր: Եթե ընկույզ ես ուտում, հաղթահարես պիտի քեզ տանջող հիվանդությունը, լիովին առողջանաս պիտի և հասնես գոհացնող հաջողությունների:




ԸՆՁՈՒՂՏ
Բարձր ու գեղեցիկ նպատակներ ես ունեցել, սակայն ոչ մի կերպ չես կարողացել հասնել դրանց: Շուտով մեծ փոփոխություններ պիտի կատարվեն կյանքիդ մեջ, կամ հեռավոր ճամփորդություն է դա, որը քեզ պիտի շատ մոտեցնի նպատակներիդ, կամ կենսապայմանների անակնկալ ու անսովոր հեղաշրջում, որ քեզ անվերջ վեր պիտի տանի:




ԸՆԿԵՑԻԿ
Շահ, հաջողության, բարեկամություն:


"Թ"







ԹԱԳ Եթե երազում տեսել ես, որ թա գ ես դրել, ուրեմն կա մեկը, որ սաստիկ նախանձում է քեզ, ուզում է ամեն կերպ վնասել գործիդ հաջողությանը, բայց առայժմ հաջողության չի հասնում: Երազդ հուշում է, որ նախանձողիդ ջանքերը խափանելու համար պետք է չպարծենաս քո հաջողություններով, չ գոռոզանաս, ի ցույց չդնես հարստությունդ, ապրես համեստ կյանքով: Եթե կին ես ու տեսել ես, որ թա գ ես դրել, մեծ հավակնություններ ունես, այն կարծիքին ես, թե ամենա գեղեցիկն ու ամենահմայիչն ես շրջապատում և ձ գտում ես առավել հարստության ու ճոխության: Բայց երազդ հուշում է, որ եթե չհրաժարվես այդ ձ գտումներից, ամեն ինչ պիտի կորցնես:




ԹԱԳԱՎՈՐ
Եթե թա գավոր ես տեսել, հետը զրուցել կամ սեղան ես նստել, զ գուշացիր: Շուտով պիտի հանդիպես մեկին, որ կփորձի շահել վստահությունդ և սերդ, բայց նպատակը քեզ կոդոպտելն է: Եթե կին ես, կա մի գեղեցիկ, միշտ շքեղ ու անթերի հա գնող այրամարդ, որ սիրահետում է քեզ. փորձում շլացնել շռայլ խոստումներով, բայց չխաբվես, դա պարզապես կնամոլ է ու կանանց հաշվին ապրող սովորական ստահակ:




ԹԱԿԱՐԴ
Երազում թակարդ տեսնելը գործերում անհաջողության նշան Է։ Թւսկարդ լարելը նշանակում Է, որ ձեր նպատակին հասնելու համար դուք ոչնչի առաջ կանգ չեք առնի։ Թակարդից ազատվելը խոչընդոտների բարեհաջող հաղթահարման նշան Է։




ԹԱԿՈՑ
Երազում թւսկոց լսելը նշանակում Է վտանգի նախազգուշացում։ Եթե թակոցը ձեզ վախեցրել Է, ապա դուք չեք կարող խուսափել վտանգից։




ԹԱՂՈՒՄ
Եթե դուք ներկա գտնվեք ուրիշի թաղմանը, ապա երազը կանխատեսում է մոտ մարդու մահ։ Հարազատ մարդու կամ կարևոր ինչ որ մեկի թաղմանը ներկա գտնվելը նշանակում է, որ դուք կհարստանաք։ Երազում ձեր թաղումը տեսնելը մեծ հաջողության և երկարակեցության նշան է։




ԹԱՄԱԴԱ
Եթե տեսել ես, որ խնջույք է ու ինքդ էլ թամադա ես, բարի չէ երազդ: Շուտով բացվի պիտի քո ապօրինի գործերից մեկը, մեծ աղմուկ ու խոսակցություն լինի դրա շուրջ, շատ մտահո գություններ ու տա գնապներ պիտի ունենաս և միայն մեծ կաշառք տալով պիտի կարողանաս փակել այդ գործը: Եթե խնջույք է, ու թամադան քո մասին գովասանքի շռայլ ու շոյիչ խոսքեր է ասում, զ գուշացիր: Շուտով անհաջողություններ պիտի ունենաս աշխատանքիդ մեջ, և ենթականերդ պիտի քեզ դավաճանեն:




ԹԱՄԲ
Դժվար վերծանվող երազներից է: Եթե թամբած նժույ գ ես տեսել, երկար, հո գնեցուցիչ, վտան գներով լի ճանապարհորդություն է սպասում քեզ, որից պիտի ձեռնունայն վերադառնաս: Բայց այլ երազահանների մեկնաբանությամբ, շուտով կյանքում պիտի այնպիսի հաջողություններ ունենաս, որ առաջ անցնես քո բոլոր հակառակորդներից ու մրցակիցներից, դառնաս հռչակված ու հար գված անձնավորություն: Եթե պարզապես միայն թամբ ես տեսել, տարբեր երազահաններ դարձյալ իրարամերժ մեկնաբանություններ են տալիս, ոմանց կարծիքով պիտի հանդիպես մի հմայիչ, բայց լիրբ կնոջ, դառնաս նրա հլու-հնազանդ կամակատարը, այլ երազահաններ գտնում են, որ շուտով պիտի հասնես շատ բարձր պաշտոնի և խոսքդ օրենք պիտի լինի շատերի համար: Մեր մեկնաբանությամբ ամենաբարի երազներից է: Շուտով գործերդ պիտի այնպես դասավորվեն, որ կյանքում պիտի տեր ու տիրական զգաս:




ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐ
Երազում թանկարժեք իրեր տեսնելը նշանակում է հարազատներից լավ լուր լսել։ Երազում իրեր գնելը նշանակում է տառապել ձեր իսկ մեղքով։ Նվեր ստանալը նախազգուշացում է այն մասին, որ ձեզ շրջապատում են կեղծավոր մարդիկ։ Կոտրված, վնասված կամ քարերը կորցրած զարդերը կորստի, անհաջողության, մեծ ապրումների նշան է։ Երազում կրել զարդերով զարդարված հագուստ նշանակում է հաջողություն, մեծ փոփոխություններ և հասարակության մեջ հաստատուն դիրքի ձեռք բերում։




ԹԱՆ
Եթե. տեսել ես, որ թան ես խմում, ուրեմն մոտիկ մարդկանցից մեկը վիրավորանք ու հո գեկան ցավեր է պատճառել քեզ, բայց շուտով թեզ համար պիտի մի այնպիսի բարի գործ անի, որ ներես պիտի նրան ու վերա գտնես հո գեկան խաղադությունդ: Եթե գործընկերներիցդ մեկը թան է պարվել քեզ ու առաջարկում է խմել, զ գուշացիր, գործեր է ձեռնարկում, որ նպատակ ունեն խաբեությամբ կողոպտել քեզ:




ԹԱՆԱՔ
Երազ, որ դարձյալ դժվար է վերծանվում, և իրարամերժ մեկնաբանություններ ունի: Որոշ երազահանների կարծիքով ինչ-որ մեկը զրպարտա գիր է գրել քո դեմ, և այդ մասին իմանալով, պիտի տա գնապես ու տանջվես: Նաև նշան է, որ վատ լուր պիտի ստանաս: Իսկ եթե տեսել ես, որ թանաք ես թափել զ գեստիդ, ուրեմն, դարձյալ վատ լուր է, որ կռվի ու գժտությունների տեղիք պիտի տա: Մեր մեկնաբանությամբ երազդ բարի է, տարիների համեստ, ինքնամփոփ աշխատանքդ, ի վերջո, պիտի ցանկալի արդյունքը տա, և անունդ դառնա հայտնի ու հար գելի:




ԹԱՆԳԱՐԱՆ
Եթե տեսել ես, որ թան գարան ես մտել, երազդ բարի է: Շուտով պատահմամբ հանդիպես պիտի քո հին ընկերներից մեկին, որ հարուստ ու հար գարժան մարդ է դարձել, պիտի վերական գնվի ձեր բարեկամությունը, և նրա օ գնությամբ ու աջակցությամբ նոր հաջողությունների դուռ պիտի բացվի քո առաջ:




ԹԱՇԿԻՆԱԿ
Երազում մաքուր թաշկինակ տեսնելը սիրելիի հավատարմության նշան է։ Կեղտոտ, ճմրթված, պատռված թաշկինակը նախազգուշացնում է խաբեությանն անհավատարմության մասին։




ԹԱՌ
Հրաշալի երազ է: Սիրահարվես պիտի և շատ լուրջ: Որոշ ժամանակ քեզ պիտի թվա, թե այդ սերը անհասանելի է: Տանջվես պիտի, տառապես: Բայց շուտով անակնկալ հանդիպում պիտի ունենաս այդ մարդու հետ և համոզվես, որ համակրում է քեզ: Հետզհետե ձեր հպրաբերությունները ջերմանալու են, և երկուստեք պիտի բախտավոր զ գաք ձեզ: Եթե երազում թառի նվա գ ես լսել, սիրեցյալիցդ պիտի բաժանվես, խորունկ կորուստներ ու տխրություններ ապրես, բայց այդ բաժանումը երկար չի տևելու: Սիրեցյալդ ինքը պիտի գա, խոստովանի, որ, առանց քեզ դժվարանում է ապրել:




ԹԱՏՐՈՆ, ԽԱՂԱՏՈՒՆ
Երազում թատրոն, խաղատուն տեսնելը կանխատեսում է անսպասելի միջադեպ, որի հետևանքում ձեզ կխաբեն կամ դուք կկորցնեք ձեր գումարը։




ԹԱՐԱԽ
Եթե տեսել ես, որ մարմնիդ վրա թարախոտ վերք կա, ուրեմն երկար ժամանակ կասկածել ու մտատանջվել ես, թե ինչ-որ լուրջ հիվանդություն է սպառնում քեզ: Երազդ հուշում է, որ կասկածներդ ու մտատանջություններդ զուր են: Ոչինչ չի սպառնում քեզ: Շուտով կյանքումդ մի դեպք պիտի կատարվի, որ ոչ միայն փարատի պիտի կասկածներդ, այլև հո գեկան մեծ ուրախություն ու թեթևություն պատճառի քեզ:




ԹԱՎԻՇ
Եթե կին ես ու տեսել ես, որ թավշե կարմիր զ գեստ ես. հա գել, կատարվեն պիտի քո վաղեմի ցանկություններից շատերը: Պատահական հանդիպում պիտի քեզ մտերմացնի այլ մարդու հետ, որի սերն ու բարեկամությունը վաղուց էիր տենչում: Քո և նրա միջև պիտի հաստատվի սիրային սերտ կապ, որ առաջին ամիսներին բամբասանքների տեղիք պիտի տա, թե քո և թե նրա բարեկամների շրջանակներում պիտի երկուսիդ էլ մեղադրեն, բայց շուտով հաշտվեն եղելության հետ, ավելին, հասկանան պիտի, արդարացնեն ձեր կապը և արժանացնեն հար գանքի: Եթե թավշե սև զ գեստ ես հա գել, մեծ հաջողություն է սպասում աշխատանքիդ մեջ, որ բարիքներ պիտի բերի ոչ միայն քեզ, այլև շրջապատիդ մարդկանցից շատերին:




ԹԱՓՈՐ
Իրադարձություններ պիտի կատարվեն կյանքում, որ պիտի խիստ ուրախացնեն ու ո գևորեն քեզ: երազդ նախազ գուշացնում է, որ շատ չո գևորվես, չմիանաս իրադարձությունների այդ թափորին, այլապես դա կարող է խիստ բացասաբար ազդել կյանքիդ հետա գա ընթացքի վրա: Եթե մահվան թափոր է ընդառաջ ելել քեզ, երազդ ոչ մի վատ բան գուշակելու առիթ չի տալիս: Պարզապես կյանքդ պիտի ըն¬թանա իր սովորական, ձանձրալի և տխուր հունով:




ԹԱՔՆՎԵԼ, ԹԱՔՑՆԵԼ
Եթե երազում տեսնում եք, որ ինչ որ մեկից թաքնվում եք կամ ինչ որ բան եք թաքցնում, ապա ձեր խիղճը մաքուր չէ, դուք թաքցնելու բան ունեք։ Այսպիսի երազը ձեզ խորհուրդ է տալիս զգուշանալ, կանխատեսում է դժվարություններ և խոչընդոտներ:




ԹԵԼ
Եթե կին ես ու տեսել ես, որ թել ես կծկում, հակառակորդներ ունես, որ փորձում են բամբասանքներով խճճել քո և ամուսնուդ (կամ քեզ մոտիկ մի այլ մարդու) հաշտ ու խաղաղ հարաբերությունները: Երազդ հուշում է, որ համբերատար լինես, ուշադրություն չդարձնես այդ բամբասանքներին, ամուսնուդ (կամ քեզ մոտիկ մի այլ մարդու) ցույց չտաս, որ բամբասանքներ ես լսել և շարունակես կյանքիդ բնական ընթացքը: Եթե այրամարդ ես ու թել ես տեսել, երազդ հուշում է, որ թեև առայժմ գործերդ հաջող են ընթանում, բայց ինչ-որ մեկը թաքուն դավեր է նյութում քո դեմ, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործերիդ ընթացքի վրա: Ուրեմն պիտի բարեկամներիդ հետ ունեցած կապերդ ավելի ամրապնդես ու դարձնես ավելի հուսալի:




ԹԵՓ
Կյանքիդ ու աշխատանքիդ մեջ կան բաներ, որ մանրուք ես համարում և ուշւսդրություն չես դարձնում դրանց վրա: Երազդ հուշում է, որ աշխատանքիդ մեջ կա մի հան գամանք, ու եթե նկատես ու խելացի օգտագործես, կարող ես մեծ շահ ունենալ: Եթե կին ես ու թեփ ես տեսել, անհան գստանալու առիթ չունես, մարդիկ կան, որ պիտի փորձեն քեզ ու ամուսնուդ գժտեցնել, բայց արդյունքի չեն հասնելու: Եթե թեփ ես վառում, շուտով մի դեպք է կատարվելու, որ թեև ճակատա գրական չի լինելու, բայց երկար, շատ երկար ցավ է պատճառելու քեզ:




ԹԵՅ
Երազում ընտանիքի անդամների հետ թեյ խմելը բարեկեցության նշան է։ Երազում թեյ թափելը կանխատեսում է վատ նորություն ստանալ։




ԹԵՐԹ
Երազում թերթ կարդալը նշանակում է նորություն, բամբասանք կամ խաբեություն։




ԹԶԵՆԻ
Եթե աղջիկ ես, զ գուշացիր, մեկը պիտի փորձի գայթակղել քեզ, որ հետա գայում բացասաբար պիտի անդրադառնա կյանքիդ ամբողջ ընթացքի վրա: Երազդ նախազ գուշացնում է, որ, կապերդ խզես այդ անձնավորության հետ: Եթե տեսել ես, որ սև թուզ ես ուտում, շուտով տիրանաս պիտի մի գաղտնիքի, որ շատ է նպաստելու գործերիդ հաջողությանը: եթե կերածդ սպիտակ թուզ է, ուշ պիտի իմանաս այդ գաղտնիքը, որ այլևս քեզ պետք չի գալու: Եթե կին ես ու թզենի ես տեսել երազումդ, անսպասելիորեն նվեր Ես ստանալու մի գեղեցիկ զ գեստ:




ԹԶՈԻԿ (Լիլիպուտ)
Եթե կրկեսում ես տեսել, երազդ խորհրդանշական ոչ մի իմաստ չունի և ոչինչ չի գուշակում: եթե կյանքում ես հանդիպել, զ գուշացիր, կա մեկը, որ շուտով մտերմանալու է հետդ, օ գտա գործելով քո բարությունն ու խիղճը, անձնական շահեր պիտի հետապնդի և հետա գայում փորձի վնասել քեզ: Երազդ լուրջ նախազ գուշացում է:




ԹԹԵՆԻ
Ամենալավ ու բարի երազներից մեկն ես տեսել: Եթե ծառն ես բարձրացել ու թութ ես ուտում, առաջիկայում ոչ մի անհան գստություն կամ հիվանդություն չի սպառնալու քեզ: Եթե թութ ես թափ տալիս, զանազան մարդկանց արածդ լավությունները պիտի արդարացիորեն գնահատվեն: Եթե ծառի տակ թափված թութ ես հավաքում և ուտում, շուտով պիտի մի գործ ձեռնարկես, որ մեծ հաջողություններ ու հարստություն Է բերելու քեզ: Եթե տեսել ես, որ չորացրած թութ ես ուտում, իմացիր, զավակներդ և ժառան գներդ իրենց հո գու խորքում մեծ հար գանք ունեն քո նկատմամբ և հարկ եղած դեպքում արժանին պիտի հատուցեն քեզ:




ԹԻԹԵՌ
Եթե դաշտում ես տեսել, ծաղկից ծաղիկ թռչելիս, շուտով պիտի անսպասելիորեն ճամփորդես, այցելես մանկությանդ վայրերը, հուզումնալի պահեր ապրես: Եթե տեսել ես, որ զարկվելով պատուհանիդ ապակուն, փորձում Է ներս թափանցել, երազդ ոչ մի լավ բան չի գուշակում, թեև ակամա, բայց մեղք պիտի գործես, որ երկար ժամանակ պիտի խիղճդ տանջի: Եթե տեսել ես, որ վազում ես թիթեռի հետևից, ուզում ես բռնել, բայց չես կարողանում, երազդ բարի է: Շրջապատումդ կան մարդիկ, որ պիտի փորձեն քեզ ներ գրավել մի չար ու վտան գավոր գործի մեջ, բայց հաջողություն չպիտի ունենան:




ԹԽՍԱՄԱՅՐ
Եթե ձա գերով շրջապատված թխսամայր ես տեսել, զ գուշացիր, մտադիր ես ինչ-որ մեկին (ինքդ գիտես ում) վնասել ու տապալել, չկասկածելով, որ նրա մայրն ի վիճակի է դաժանորեն վրեվխնդիր լինել քեզանից: Ուստի երազդ նախազ գուշացնում է, որ հրաժարվես քո չար մտադրությունից:




ԹԻԹԵՂ
Երազում թռնող թիթեռ տեսնելը նշանակում է, որ դուք շուտով հաճելի նորություն կստանաք։




ԹԽՎԱԾՔ
Երազում թխվածք պատրաստելը նշանակում է ուրախություն և եկամտաբեր գործարքից մեծ եկամուտներ ստանալ։ Երազում թխվածք ուտելը նշանակում է ինչ որ մեկի հետ հանդիպում կամ ճանապարհ։




ԹՂԹԱԽԱՂ
Եթե ինքդ ես թղթախաղի մասնակիցը, ուրեմն մտադիր ես մի լուրջ գործ ձեռնարկել, բայց անվերջ տատանվում ես, վախենալով ձախողվելուց: Երազդ հուշում է, սակայն, որ համարձակորեն մտնես այդ գործի մեջ, քանի որ անսպասելի արա գությամբ մեծ հաջողությունների պիտի հասնես: Եթե տեսել ես, որ այլոց թղթախաղն ես դիտում, ուրեմն շուտով քեզ հայտնի պիտի դառնան շրջապատիդ մարդկանցից ոմանց թաքուն ու անմաքուր գործերը: Իմանալով այդ մասին, պիտի աշխատեն քեզ վնասել, բայց հաջողություն պիտի չունենան, որովհետև դիրքերդ ամուր են ու փաստերդ անհերքելի: Եթե տեսել ես, որ թղթախաղում անվերջ տարվում ես, ուրեմն սիրային գործերիդ մեջ մեծ հաջողություններ պիտի ունենաս:




ԹՄԲՈՒԿ
Երազում թմբուկ տեսնելը նշանակում է կեղծիք կամ խաբեություն ընկերների | հետ հարաբերություններում։ Եթե դուք թմբուկի ձայնը լսում եք հեռվում, ապա | ձեր հարազատներից մեկը վտանգի մեջ է և ձեր կարիքն ունի։




ԹՄՐԱԴԵՂ
Երազում թմրադեղերի ազդեցության տակ գտնվելը նշանակում է հուսալքություն և խաբեբաների լարած ծուղակ։




ԹՆԴԱՆՈԹ
Թշնամիներդ շատ են, իսկ բարեկամդ մեկն է, բայց շատ զորավոր ու հեղինակավոր: Թշնամիներդ շուտով վերջին ան գամ պիտի փորձեն տապալել քեզ, սակայն հասկանալով իրողությունը, պիտի հեռու քաշվեն և այլևս չանհան գստացնեն քեզ: Եթե թնդանոթի որոտ ես լսել մի չար ու ցնցող լուր պիտի առնես, որ, սակայն առնչություն չունի քեզ ու մերձավորներիդ հետ:




ԹՇՆԱՄԻ
Երազում թշնամուն տեսնելը ձեզ համար՝ լավ, իսկ նրա համար վատ նշան է։ Եթե թշնամին ծանոթ մարդ է, ապա երազը կանխատեսում է դժվարին գործի բարեհաջող ավարտ։




ԹՂՆԵԼ
Երազում թռնել հաջողության կամ մեծ նպատակների նշան է։ Թռնել և ընկնելը I վտանգի, գործերում անախորժությունների և անհաջողության նշան է։ , Երազում թևերով թռնելն ավելի լավ է, քան առանց թևերի։ Այս դեպքում այն 1 նշանակում է աջակցություն։ Երազում չափազանց բարձր թռնելը նշանակում է, որձեր երազանքներն անիրագործելի են։




ԹՌՉՈՒՆՆԵՐ
Թռչունները միշտ խորհրդանշում են նորություն ստանալ կամ հյուրեր ընդունել։ Երազում սավառնող թռչուն տեսնելը նշանակում է նորություն ստանալ։ Եթե թռչունը սպիտակ գույնի է, ապա լավ նորություն է սպասվում, եթե սև գույնի, ապա հակառակը։ Երազում որքան վառ գույնի է թռչնի փետրավորումը, այնքան ավելի մեծ երջանկություն և բարեկեցություն է կանխատեսում այդերազը։




ԹՎԵՐ
Երազում տարբեր թվեր տեսնելը նշանակում է հոգսեր և անհանգստություն։ Մեկը նշանակում է միայնություն, մեկուսացում կամ էլ տվյալ իրի կամ երևույթի յուրօրինակություն։ Երկուսը նշանակում է երկակիություն, խաբեություն, երկերեսանիություն։ Երեքը հաջողակ թիվ է, այսպիսի երազը նշանակում է երազանքների իրականացում։ Չորսը կանխատեսում է փոփոխություններ, պայմանների նորացում։ Հինգը խաբեության, վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունենալու նշան է։ Վեցը նշան է մեծ սիրո, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ճակատագրի վրա։ Բայց երեք վեց թվերը մեծ վտանգի նշան են։ Յոթ թիվը նշանակում է երջանկություն և բարեհաջող մեկնում։ Ութը նախազգուշացնում է ճակատագրի կողմից ձեզ համար պատրաստված փորձությունների մասին։ Ինը ցույց է տալիս ձեր անզուսպ և դյուրաբորբոք բնավորությունը, որի հետևանքները ձեզ համար բարենպաստ չեն։ Տասը ինչ որ գործի ավարտի, ճիշտ ընդունած որոշման նշան է։ Երազում ինչ որ բան հաշվելը կապված է նյութական դժվարությունների հետ։




ԹՐԹՈՒՌ
Երազում թրթուռ տեսնելը նշանակում է անախորժություն, խաբեություն, դավաճանություն, չարակամների կողմից լարած ծուղակներ։




ԹՈՒՐ
Թեև սիրտդ բարի է, բայց լեզուդ սուր է ու խայթող, որի պատճառով շատ ես տուժում կյանքում: Երազդ նախազ գուշացնում է, որ մեղմես վարքդ, հանուն սրամտության չխայթես սրան-նրան, այլապես կարող ես լրջորեն քեզ վնասել:




ԹՈՒՐՔ
Քո շրջապատում կա մեկը, որ իրեն քո բարեկամը համարելով, ամեն առիթով կամ անառիթ քծնում, շողոքորթում ու մեծարում է քեզ: Երազդ հուշում է, որ չհավատաս քաղցրածոր լեզվին, իրականում խորապես նախանձում է ընդունակություններիդ, և սպասում է հարմար պահի, մեջքիդ հարվածելու համար:




ԹՈՒՔ
Եթե տեսել ես, որ թքել ես այն մարդու դեմքին, որին քո թշնամին ես համարել, բարի նշան է: Շուտով համոզվես պիտի, որ այդ մարդը ամենևին էլ թշնամություն չունի քո նկատմամբ, զայրույթդ պիտի անցնի, և նույնիսկ պիտի բարեկամանաս նրա հետ: Եթե քո դեմքին են թքել ու դու նույն ձևով չես պատասխանել, երազդ դարձյալ բարի է և հուշում է, թե այնքան է անզոր, որ անվանդ վրա ապարդյուն կերպով թուք ու մուր թափելուց բացի, քեզ վնասելու այլ հնար չունի:




ԹՈՒԹԱԿ
Երազում թութակ տեսնում են նրանք, ովքեր չափից ավել են վստահում։ Այսպիսի երազը նշանակում է խաբեություն կամ դատարկ խոսակցություն։




ԹՈՒՂԹ
Երազում մաքուր թուղթ տեսնելը հիվանդության, հոգսերի, անհանգստության նշան է։ Աև գույնի թուղթը մահվան կամ վատ լուրի նշան է։ Գունավոր թուղթը լավ նորության նշան է։




ԹՈՒՅՆ
Թույն տեսնելը կյանքին սպառնացող վտանգի նշան է, իսկ խմելը՝ վիրավորանքի, տխուր սիրո։




ԹՈՒԶ
Եթե այրամարդ ես, հանդիպես պիտի մի գեղեցիկ կնոջ, որ նաև առաքինի պիտի թվա քեզ: Բայց դանդաղորեն պիտի սկսի քեզ կողոպտել, պիտի փորձես հեռանալ նրանից, բայց այդ կնոջ հմայքն ու քո սեփական թուլակամությունը ար գելեն պիտի դիմելու վճռական քայլերի: Երազդ հուշում է, որ այդ կապը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ և ընտնիքիդ քայքայման պատճառ դառնալ: Եթե կին ես, շատ ես սիրում գեղեցիկ հա գնվել և հանուն դրա պատրաստ ես ան գամ դավաճանության և պատահական կապերի: Երազդ հուշում է, որ շուտով բացահայտվի պիտի քո այդպիսի կապերից մեկը և մեծ անախորժություններ պիտի լինեն ձեր տանը: Եթե աղջիկ ես և տեսել ես, որ թուզ ես ուտում, շուտով սիրահարվես պիտի աոաջին սիրով, պիտի հավատաս ու վստահես սիրեցյալիդ, զոհես կուսությունդ, բայց ձեր ամուսնությունը պիտի չկայանա, սիրեցյալդ պիտի հեռանա քեզանից և երկար ժամանակ քեզ դժբախտ պիտի զգաս:




ԹՓՈՒՏ
Թփուտներ տեսնելը կամ դրանց մեջ գտնվելը գործերի մեջ խոչընդոտների նշան է։ Ծաղկող թփուտը՜ փոխադարձ սիրո և գործերում հաջողության նշան է։


"Ժ"







ԺԱՆՅԱԿ Սիրային տեսակցություն։




ԺԱՆԴԱՐՄ
Հոգսեր, վտանգ, անհանգստություն։։




ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈՒՆ (ստանալ)
Հիասթափություն, կորուստ, նյութական վնաս։




ԺԻԼԵՏ
Վեհ և խաբեություն։




ԺՈՂՈՎ
Եթե տեսել ես, nր մեծահավաք ժողովի մասնակից ես, ուրեմն պիտի ներ գրավվես մի կասկածելի գործի մեջ, խճճվես շրջապատիդ մարդկանց հետ ունեցած հարաբերություններում, ժամանակի կորուստներ ունենաս, որ ուղեկցվեն պիտի նաև նյութական ու բարոյական կորուստներով: Երազդ նախազ գուշացնում է, որ հեռու մնաս կասկածելի գործերի մեջ ներ գրավվելուց: Եթե տեսել ես, որ ժողովում ճառ ես լսում, շուտով հանդիպում պիտի ունենաս բարձրաստիճան մարդկանց հետ, որոնք բազում խոստումներ պիտի տան քեզ և սակայն ոչ մեկը չկատարեն: Եթե ինքդ ես ճառ արտասանում, երազդ ոչ մի լավ թան չի խոստանում՝ գործիդ մեջ պիտի ձախողումներ ունենաս:




ԺՈՂՈՎՈՒՐԴ
Կարևոր նորություններ;




ԺԱՊԱՎԵՆ
Երազում ժապավեն, երիզներ, կտորի գունավոր շերտեր տեսնելը նշանակում է ճանապարհ։ Վառ և խայտաբղետ ժապավենները նշանակում են, որ ձեր կյանքը լի կլինի վառ տպավորություններով։ Միևնույն գույնի մի քանի ժապավեն տեսնելը նշանակում է միօրինակ և ձանձրալի կյանք։ Երազում վրան մակագրված ժապավեն տեսնելը կանխատեսում է տխուր լուրերի ստացում։




ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե կին ես ու տեսել ես, թե ժամադրված ես ինչ-որ տղամարդու հետ, սպասում ես, բայց նա չի զալիս, զգուշացիր, կա մեկը, որ անվերջ փորձում է վիրավորել արժանապատվությունդ, վարկաբեկել քեզ, որովհետև համառորեն մերժել ես նրան, բայց ոչ մի արդյունքի չի կարողանալու հասնել, քանի որ ձեր շրջապատը լավ է ճանաչում թե քեզ, թե նրան: Եթե այրամարդ ես ու ժամադրված ես կնոջ հետ, իսկ նա մեծ ուշացումով է եկել, երազդ հուշում է, որ շուտով սիրահարվես պիտի և շատ դժվարությամբ պիտի նվաճես սիրտը: Սակայն շատ չանցած նա անհունորեն ու անմնացորդ նվիրվի պիտի քեզ, և ձեր կապը շատ ամուր ու շատ երկարատև լինի:




ԺԱՄԱՑՈՒՅՑ
Երազում ժամացույցը կյանքի, փոփոխության, շարժման, հաջողության նշան է։ Թանկարժեք ժամացույցը կանխատեսում է լավ փոփոխություններ, առողջություն, հարստություն և բարեկեցություն։ Կանգ առած ժամացույցը նշանակում է դադար գործերում կամ ժամացույցի տիրոջ մահ։ Կոտրված ժամացույցը նշանակում է խոչընդոտների պատճառով առաջացած անհաջողություն։ Երազում ժամացույց կոտրելը նշանակում է, որ դուք ինքներդ խոչընդոտ կհանդիսանաք ձեր երջանկության կամ հաջողության համար։




ԺԱՅՌ
Անձնական լուռ տառապանքի նշան է: Թեև զ գում ես, որ հո գուդ խորքում հո գեկան շատ գանձեր ունես, բայց լուռ ու խոնարհ բնավորությանդ հետևանքով չես կարողացել ի ցույց դնել ամենեցուն: Բայց շուտով պիտի ծանոթանաս մի կնոջ հետ, որ սիրահարվելով քեզ, պիտի կարողանա ամենին ցույց, տալ, թե իրականում ով ես և ինչ ես դու, քեզ դարձնել նշանավոր և կիսել քո փառքը:




ԺԱՆԳ
Շատ երազահանների կարծիքով վատ նշան է: Բայց իրականում այդպես չէ: Եթե երազիդ մեջ որևէ ժանոտված իր ես տեսել, ուրեմն կյանքում քեզ սպասում է մի հաջողություն, որ թեև արտաքին փայլ չունի, բայց ներքոոստ շատ է փայլուն ու նշանակալի: Եթե տեսել ես, որ ժանգոտել է կրծքիդ խաչը, ուրեմն ինչ-որ ակամա մեղք ես գործել ու չես էլ մտածել այն քավելու մասին: Մինչև բարի գործերով չքավես մեղքդ, ժանգոտած խաչը միշտ երազիդ է գալու և տանջելու է քեզ:




ԺԱՆԻՔ
Թե թշնամիդ ժանիքները բացած քեզ է նայում, անհանգստանալու ոչ մի պատճառ չունես: Անզորության ժանիքներ են դրանք, որ բացել է քեզ ահաբեկելու համար: Եթե կին ես տեսել ատամները ժանիքների են նման, զգուշացիր, մի թաքուն դավ է նյութվում քո դեմ, նյութվում է շատ խորամանկորեն, և երազդ նախազգուշացնում է, որ առաջիկայում, գոնե որոշ ժամանակ ոչ մի առնչություն չունենաս ոչ մի կնոջ հետ:


"Ի"







ԻՆՔՆԱԹԻՈ Երազում թռչող ինքնաթիռ տեսնելը նորության նշան է։ Երազում ինքնաթիռի վթարի մասին լսելը ծրագրերի խափանման նշան է։




Իժ
Իժն առհասարակ նախահարձակ չի լինում մարդու վրա: Իսկ եթե երազում տեսել ես, որ իժը ֆշշալով հարձակվում է վրադ և սարսափահար վեր ես թռել քնից, ապա մտածիր, թե քո որ արարքով ես վաստակել մի հույժ կարևոր թշնամի: Պարզելով, աշխատիր հարթել ձեր մեջ ծագած հակամարտությունը, այլապես այդ մարդը կարող է հիրավի, անակնկալ հարձակվել վրադ և մեծ վնաս պատճառել քեզ:




ԻԼԻԿ
Եթե կին ես, ու տեսել ես, որ իլիկ ես մանում, ուրեմն երկար ժամանակ է, ինչ սիրահարված ես մի մարդու, որ անտարբեր է քո նկատմամբ: Բայց քո նվիրվածությունը, քո համառ սերը պիտի այդ մարդու անտարբերությունը նախ համակրանքի փոխեն, ապա սիրո: Շուտով այդ մարդն ինքը պիտի գա քեզ մոտ և խոստովանի իր սերը:




ԻՆՔՆԱԵՌ
Ընտանեկան անախորժություններ պիտի ունենաս, բայց շատ կարճ են տևելու դրանք, և նորից ձեր բարեկեցիկ և խաղաղ կյանքը պիտի իր սովորական հունի մեջ մտնի:




ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՏՈԻՆ
Եթե տեսել ես, որ նստել ու ինքնակենսագրություն ես գրում, ուրեմն շուտով կյանքիդ մեջ մի նշանակալի փոփոխություն պիտի կատարվի կամ պաշտոնի բարձրացում պիտի ունենաս, կամ հաջողվի պիտի այն գործը, որ կյանքիդ հիմնական նպատակն ես համարում:




ԻՆՔՆԱՀՈՍ ԳՐԻՉ
Եթե տեսել ես, որ ինքնահոս գրիչ ես նվեր ստացել, մի շատ հաճելի բան պիտի կատարվի կյանքիդ մեջ, հեշտությամբ պիտի հաղթահարես այն խոչընդոտները, որ մինչև այդ արգելակում էին գործիդ ընթացքը:




ԻՇԱՄԵՂՈՒ
Մի փոքրիկ, բայց բավականին վտանգավոր թշնամի ունես, բայց եթե աչալուրջ լինես թշնամանքը բամբասանքից այն կողմ չի անցնել:


"Լ"







ԼԱԲԻՐԻՆԹՈՍ Լաբիրինթոսի մասին երազը նշանակում է, որ ձեզ սպասվում են շատ դժվարություններ և խոչընդոտներ, որոնք ձեզ համար դժվար կլինեն հաղթահարել։ Երազում լաբիրինթոսից դուրս գալը նշանակում է հաջողություն։




ԼԱՄՊ
Վառ լուսավորող լամպը լավ փոփոխությունների նշան է։ Երազում չվառվող լամպը կանխատեսում է գործերում անհաջողություն ևծրագրերի խափանում։




ԼԵԶՈՒ
Եթե երազում ձեր լեզուն մեծացել է, ապա իրականում ձեզ խորհուրդ է տրվում ավելի քիչ խոսել։ Եթե երազում կտրել են ձեր լեզուն, ապա դուք կտուժեք ձեր թեթևամտության պատճառով։




ԼԻճ
Երազում լիճ տեսնելն անբարենպաստ է և նշանակում է վտանգ։




ԼՈՂԱԼ
Երազում լողալը դրամի կամ շահի հետ կապված վտանգի և անհանգստության նշան է։ Երազում ինչ որ ջրամբար լողալով կտրել-անցնելը նշանակում է երազանքի իրականացում։




ԼՈՒՍԻՆ
Երազում լիալուսին տեսնելը հարստության և երջանկության նշան է։ Կարմիր, չափազանց մեծ կիսալուսին տեսնելը կորստի, վտանգի և վնասի նշան է։ Լուսնի քառորդ մասը տեսնելը նշանակում է, որ ձեր երազանքը չի կատարվի։ Նորալուսին տեսնելը նշանակում է մեծ սեր, երջանկություն և հարստության կրկնապատկում։




ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ
Երազում ինչ որ բան լուսանկարելը նշանակում է, որ դուք փառքի եք ձգտում և չեք ցանկանում, որ ձեզ խանգարեն։ Երազում պատրաստի լուսանկարներ տեսնելը նշանակում է, որ դուք ինչ որ բան կհաղթահարեք։ Եթե երազում ձեզ անսպասելի լուսանկարեն, ապա ձեզ սպասվում է տխրություն կամ վախ։ Երազում լուսանկար պատռելը նշանակում է ամուսանալուծություն կամ հարաբերությունների խզում։




ԼՈՒՑԿԻ
Երազում տուփով լուցկի տեսնելը նշանակում է, որ ձեր գործերը բարեհաջող կընթանան և դուք կարող եք վերականգնել ձեր բոլոր կորուստները։ Երազում լուցկի վառելը նշանակում էանսպասելի ւսնախորժություն։


"Խ"







ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Ինչ որ մեկին խաբելու մասին երազ տեսնելը նշանակում է անարդար ուղիով ձեռք բերված եկամուտ։ Եթե երազում տեսել եք, որ ձեզ խաբել են, ապա սպասվում են անախորժություններ կամ գործերում խոչընդոտներ։




ԽԱՂ
Խաղի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է նախաձեռնած գործերում վտանգ։ Երազում բիլիարդ խաղալը ամուսնալուծության, դավաճանության նշան է։ Երազում պարտվելը երազանքների չիրագործման նշան է։




ԽԱՂԱԹՈՒՂԹ
Երազում խաղաթղթերի կապուկը ձեր անհանգստությունների նշանն է։ Երազում խաղաթղթեր խառնելը նշանակում է հոգսեր։ Քարփինջ (օ^տաւ) խաղաթուղթը դրամի համար վեճի նշան է, փոսիկը (սշբօ»)՝ հաճելի մարդկանց հետ հանդիպման, ագռավը (տոտ)՝ տխրության և անհաջողության, խաչը (յբշՓէւ)՝ դրամի։




ԽԱՂԱԼԻՔ
Երազում խաղալիք տեսնելը նշանակում է դրամի կորստի պատճառով առաջացած անհանգստություն։ Երազում տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում իրենց խաղալիքներով նշանակում է ընտանիքում խաղաղություն և հանգստություն։




ԽԱՆՂ
Երազում խանդը կանխատեսում է վեճեր, իսկ սիրահարների համար հիասթափություն։




ԽԱՆՈՒԹ
Երազում դատարկ խանութ տեսնելը նշանակում է, որ ձեր առաջարկությունը կմերժվի։ Ապրանքներով լի խանութը նշանակում է բազում և տարատեսակ կենցաղային հոգսեր։




ԽԱՉ
Խաչի մասին յուրաքանչյուր երազը կանխատեսում է մարդու ճակատագիրը և նրան նախազգուշացնում է սպասվելիք փորձությունների մասին։ Երազում խաչին աղոթելը նշանակում է ուրախություն և սիրելի մարդուց նվերի ստացում։ Երազում խաչը համբուրելը նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին։




ԽԱՉՄԵՐՈՒԿ
Երազում խաչմերուկ տեսնելը նշանակում է գործերում ճգնաժամ։ Եթե դուք անցել եք խաչմերուկը կամ շրջանցել այն, ապա դուք հաջողությամբ կհաղթահարեք առաջացած դժվարությունները։




ԽԱՐԻՍԽ
Երազում խարիսխը նշանակում է ինչ որ գործի բարեհաջող ավարտ, անվտանգություն և հույսեր։




ԽԵՂԴԵԼ
Եթե երազում տեսել եք, որ ինչ որ մեկը ձեզ խեղդում է, ապա կյանքում դուք պետք է ընդունեք ձեր իրավիճակը, ենթարկվեք այն մարդուն, ով երազում փորձում էր ձեզ խեղդել։ Եթե դուք չեք տեսել, թե ով էր ձեզ խեղդում, ապա երազը նախազգուշացնում է, որ իրավիճակից դուրս գալու ձեր բոլոր հույսերը իզուր են։




խեղդվել
Երազում խեղդվելը դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Այսպիսի երազը նաև կանխատեսում է ունեցվածքի կորուստ կամ դժբախտ պատահար։




ԽԶՈՒՄ, ԱՆՋԱՏՈՒՄ
Ցանկացած խզում, անջատում նշանակում է ինչ որ Իարաբերությունների, կապերի խզում, հիասթափություն կամ գործերի դադար։




ԽՈՏ
Երազում թարմ կանաչ խոտ տեսնելը բարեկեցության, հաճույքի և հույսերի նշան է։ Չորացած խոտը նշան է այն բանի, որ դուք չեք հասել ձեր նպատակին թուլակամության կամ հիվանդության պատճառով։




ԽՈՐՈՒԹՅՈՒՆ
Խորությունը նշանակում է գործերի անկում, կամ էլ այն, որ ձեր անսահման հետաքրքրությունը ձեզ կկործանի։ Երազում խորը տեղից դուրս գալը նշանակում է հաջողություն, որին դուք չէիք սպասում։


"Ծ"







Ծակել Երազում ծակոց զգալը նշանակում է ինքնասիրության խոցում։ Եթե երազում զգացել եք ապակու կամ այլ բեկորի ծակոց, ապա ձեզ սպասվում են նախանձախնդիր մարդկանց խոսակցություններ։ շաղիկ Անմոռուկն անցած զգացմունքները, սիրելի մարդուն հիշելու նշան է։ Աստղածաղիկը նշանակում է խորամանկություն, հանդգնություն։ Արևածաղիկը նշանակում է անսահման նվիրվածություն և վստահելիություն։ Երիցուկը նշանակում է անորոշություն և դրա հետ կապված ապրումներ, տխրություն։ Խատուտիկը խորհրդանշում է մարգարեական շնորհ, վտանգի կանխազգացում։ Կապույտ տերեփուկը համեստության նշան է։ Հովտաշուշանն անմեղ չարաճճիության, անվնաս կոկետության նշան է։ Ձնծաղիկը վերածննդի, նոր հույսերի, մխիթարանքի նշան է։ Մանուշակը խորհրդանշում է համեստություն, որի հետևում թաքնված են բուռն I զգացմունքներ։ Մեխակն արժանապատվության և մեծարանքի նշան է։ | Մարգիզը փառասիրության և ինքնահիացման խորհրդանիշն է։ Շուշանը I մաքրության, անմեղության, սրբության խորհրդանիշն է։ Վարդը սիրո և գեղեցկության խորհրդանիշն է։ Վարդակակաչը կանխատեսում է հանդիպում մի ինքնագոհ և հպարտ մարդու հետ, որին դուք կսիրահարվեք։ Քաջվարդը զղջման և ամոթանքի նշանէ։




ԾԱՂՐԱԾՈՒ
Երազում ծաղրածու տեսնելը խաբեության և խայտառակության նշան է։ Երազում ինքներդ ծաղրածու լինելը նշանակում է անհաջողություն և նվաստացում։




ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆ
Երազում ծամածռություն անելը կամ տեսնելը, թե ինչպես Են ուրիշներն անում, նշանակում էխայտառակություն կամ նվաստացում։




ԾԱՌ
Երազում կանաչ, սաղարթախիտ ծառ տեսնելը նշանակում է երջանկություն և հաջողություն։ Առանց տերևների ծառ տեսնելը նշանակում է գործերում անհաջողություն և կորուստ։ Ձեր աչքի առջև աճող ծառեր տեսնելը նշանակում է ստեղծագործական կյանքում հաջողություններ։ Երազում ծառ բարձրանալը նշանակում է մեծարանք և պաշտոնի բարձրացում։ Երազում ծառի կոճղ տեսնելը, եթե այն փտած չէ, նշանակում է լուրջ գործի հիմք։




ԾԱՐԱՎ
Երազում ծարավի զգացողություն ունենալը և այն թարմ և համեղ ջրով հագեցնելը նշանակում է հաճելի ժամանց և ապահով, բարեկեցիկ կյանք։ Եթե այն ջուրը, որ դուք խմել եք կեղտոտ և տհաճ էր, ապա ձեզ սպասվում է տխրություն և անախորժություն։




ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երազում ձեր պատվին ծափահարություն լսելը նախազգուշացնում է զրպարտության մասին։




ԾԵՐՈՒՆԻ
Երազում ծերունի տեսնելը նշանակում է հոգնածություն և հանգստի կարիք։ Եթե երազում ձեզ ծեր եք զգում, ապա այսպիսի երազը կանխատեսում է վատ լուրեր կամ մեծ դժվարությունների հաղթահարում։




ԾԻԾԱՂ
Երազում ուրախ ծիծաղելը նշանակում է լավ նորություն ստանալ, որն էլ առիթ կհանդիսանա ձեր ուրախության համար։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշները ծիծաղում ինչ որ մեկի վրա, լսել հիստերիկ ծիծաղ նշանակում է, որ ձեզսպասվում են անախորժություններ։




ԾԻԾԵՌՆԱԿ
Ծիծեռնակը նշանակում է տնից նորություններ ստանալ։




ԾԽԱԽՈՏ
Երազում ծխախոտը հանգստության, բարեկեցության և հաճույքի խորհրդանիշն է։ Նրա ծուխը և համը կյանքում կարող են ձեզ արբեցնել, և եթե այդպիսի բան ձեզ հետ պատահում է երազում, ապա ձեզ սպասվում է հաճույք, առատություն և հաճելի մարդկանց հետ հանդիպումներ։ Եթե ծխախոտի բույրը ձեզ տհաճ է, ապա պետք է զգուշանալ խաբեբաներից և նախանձախնդիր մարդկանցից։ Ծխախոտի մնացորդները մանր հոգսերի նշան են։




ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Երազում ծննդաբերելը նշանակում է, որ դուք փորձում եք կյանքի կոչել մի ծրագիր, որը ձեզ համար կստեղծի բազում հոգսեր։ Ծննդաբերության ժամանակ ներկա լինելը նշանակում է տխրություն։




ԾՆՆԴՅԱՆ ՕՐ
Ծննդյան օր նշելը ապագայի համար կարևոր նորություն ստանալու նշան է։




ԾՈՎ
Երազում խաղաղ և հանգիստ ծով տեսնելը դադարի, գործերի հետաձգման նշան է։ Երազում անհանգիստ ծով տեսնելը գործերում խոչընդոտների նշան է։




ԾՐԱՐ
Երազում ծրարը նշանակում է կարևոր նորությունների ստացում, ինչ որ գաղտնիքի բացահայտում կամ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն։ Ծրար կնքելը անհաջողության նշան է։




ԾՈՒԽ
Երազում ծուխ տեսնելը նշանակում է վիճաբանություն, անորոշություն, սեփական կարգավիճակից դժգոհություն։


"Կ"







ԿԱՀՈՒՅՔ Երազում կահույք տեսնելը նշանակում է կյանքի դասավորում, նրա բարեհաջող ընթացքը։ Երազում ձեր տան կահույքը որքան լավ և ճոխ լինի, այնքան բարեկեցիկ կլինի ձեր վիճակը։ Երազում նոր կահույքը հնով փոխարինելը նշանակում է հարազատ մարդու ճահ։




ԿԱՂ
Երազում կաղ լինելը նշանակում է գործերում խոչընդոտների հանդիպել։ Երազում կաղ մարդու տեսնելը նշանակում է գործերի հետաձգում։




ԿԱՅԱՐԱՆ
Երազում երկաթգծի կայարան տեսնելը նշանակում է հարազատ մարդու ժամանում։ Կայարանում գտնվելը նշանակում է, որ դուք շուտով ճանապարհորդության կմեկնեք։




ԿԱՇԻ
Երազում կաշի տեսնելը կամ կրելը եկամտաբեր գործի կամ խոշոր շահումի նշան է։ Երազում մաշկի վրա կաշին զգալը նշանակում է եկամուտ և տանն առատություն։ Սեփական մաշկը տեսնել գեղեցիկ, հարթ և մետաքսանման գոհունակության, ուրախության և ստեղծագործական հաջողության նշան է. իսկ թառամած, կնճռոտվածևչոր մաշկը՝ անհաջողության։




ԿԱՌՈՒՑԵԼ
Երազում ինչ որ բան կառուցելը նշանակում է մեծ եկամուտներ։ Մեծ շինարարություն սկսելը մեծ հույսերի նշան է։




ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում դուք կատաղել եք և չեք կարողանում կառավարել ձեր արարքները, ապա ձեզ սպասվում են շատ դժվարություններ, դուք կարող եք դառնալ դժբախտ պատահարի զոհ։




ԿԱՏՈՒ
Երազում կատուն նշանակում է գողեր, խաբեբաներ, նախանձախնդիր մարդիկ։ Երազում կատվաձագեր տեսնելը նշանակում է հիվանդություն։ Սև կատու տեսնելը դժբախտության նշան է։




ԿԱՐԱԳ,ՅՈՒՂ
Երազում թափված յուղ տեսնելը կամ յուղով պատված լինելը լավ ժամանցի, նորությունների, հանդիպման, նվերների ստացման մասին է վկայում։




ԿԱՐԴԱԼ
Երազում կարդալը նշանակում է կարևոր տեղեկատվություն կամ նորություններ ստանալ, որոնք ձեզ կնպաստեն դժվարին կացությունից դուրս գալուհամար։




ԿԱՐԵԼ
Երազում կտոր ձևելը բաժանման, ամուսնալուծության, վիճաբանության նշան է։ Երազում վաղուց սկսած կարն ավարտելը նշանակում է գործերի բարեհաջող ավարտ։




ԿԱՐԿՈՒՏ
Երազում կարկուտը նշանակում է ծրագրերի խափանում, սպասելիքների չիրականացում կամ անսպասելի վտանգ։ Եթե կարկուտը ուրախության զգացում է պատճառում ձեզ, ապա երազը կանխատեսում է գործերի բարեհաջող ընթացք և հաջողություն։




ԿԵՂԾ
Երազում կեղծ փաստաթղթերից օգտվելը նշանակում է մեծ վտանգ կամ հետապնդում արդարադատության կողմից։




ԿԵՐՈՒԽՈՒՄ ԱՆԵԼ
Երազում մասնակցել ուրախ կերուխումի կամ տեսնել գինովցած մասնակիցների նշանակում է, որ դուք մեծ կորուստ կունենաք կամ կհիվանդանաք։




ԿԻՆ
Կնոջ վերաբերյալ յուրաքանչյուր երազը վեճերի նախանշան է։ Երազում կինն ինքն իրեն մերկ տեսնելը անարգանքի և նվաստացման նշան է։ Երազում կնոջը համբուրելը տխրության և հիասթափության նշան է։ Աղոթող կին տեսնելը դժբախտության մեջ մխիթարանքի նշան է, հղի կին տեսնելը՝ հոգսերի, երեխան գիրկը կին տեսնելը՜ մեծ հոգսերի և դժվարությունների նշան է։




ԿԻՏՐՈՆ
Երազում բերքով լի կիտրոնի ծառ տեսնելը խանդի կամ նախանձի նշան է։ Երազում կիտրոն տեսնելը նշանակում է ապրումներ, սուգ, վիշտ, տխրություն։




ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ
Եթե երազում կինը կիսաշրջազգեստ է փորձում նշանակում է նոր սիրային արկածներ։ ժանյակներով կիսաշրջազգեստը երջանիկ սիրո նշան է։ Կեղտոտ, պատռված կիսաշրջազգեստը նշանակում է վիրավորանք։




ԿԿՈՒ
Երազում ձայն հանող կկուն միայնության և դժբախտ ընտանեկան կյանքի նշան է։




ԿՄԱԽՔ, ԳԱՆԳ
Երազում կմախք կամ գանգ տեսնելը նշանակում է անհաջողություն, գործերի կամ հարաբերությունների անհաջող ավարտ։




ԿՅԱՆՔ
Երազում ուրիշի կյանք տեսնելը նշանակում է փոփոխություն։




ԿՈՇԻԿ
Երազում կոշիկ տեսնելը նշանակում է ճանապարհ կամ աշխատանքի բնույթ, իսկ զույգ կոշիկ տեսնելը նշանակում է, որ դուք ձեր կյանքով բավարարված չեք և զուգընկեր եք փնտրում։ Նոր, թանկարժեք, հարմարավետ կոշիկ տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը բարեհաջող կերպով կդասավորվի։ Եթե տեսել եք, որ ձեր կոշիկը վնասվել է, պատռվել է և այլևս հնարավոր չէ կրել այն, ապա ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ դեպի վատը։




ԿՈՆ
Երազում կոն հավաքելը նշանակում է հարստություն կամ մեծ գումարի ստացում իրադարձությունների բարեհաջող ընթանալու արդյունքում։




ԿՈՆՖԵՏ
Երազում կոնֆետ տեսնելը կանխատեսում է հաճույք, հաճելի նորություն, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ և կյանքի վայելում։ Երազում թթու կամ դառը կոնֆետ ուտելը վատ նշան է։




ԿՍՄԹԵԼ
Եթե երազում ձեզ կսմթում են, ապա պետք չէ հավատալ անտեղի բամբասանքներին։ Երազում ինքներդ ձեզ կսմթելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են խաբել։




ԿՏՈՐ
Երազում կտոր գնելը նշանակում է ձեզ սպասվում է հաճույք։ Երազում կտոր չափելը նշանակում է ճանապարհ։ Թանկարժեք կտորը կանխատեսում է բարձր պաշտոն, ապահովված կյանք, բարեկեցություն, հարստություն, բարենպաստ ճանապարհորդություն։ էժանագին և կոպիտ կտորը աղքատության, կարիքի, հիասթափության նշան է։




ԿՏՐԵԼ
Երազում կտոր կտրելը նշանակում է տոնակատարության մասնակցություն։ Երազում ինչ որ բան կտրել և դեն նետելը նշանակում է հարաբերությունների խզում կամ ինչ որ աշխատանքի ավարտ։ Երազում ավելորդություն կտրելը կանխատեսում է ավելորդ ծախսեր։




ԿՐԱԿ
Երազում կրակ տեսնելը նշանակում է բռնկուն բնավորություն, վեճեր, չարություն, վտանգ, եթե կրակն անսպասելի է հայտնվում ձեր երազում։ Եթե երազում փորձում եք պահպանել այդ կրակը և չթողնել, որ այն մարի, ապա այդ կրակը խորհրդանշում է կյանքի, երջանկության, բարեկեցության համար մղվողձեր պայքարը։




ԿՐԱԿԵԼ
Երազում կրակի ձայն լսելը վտանգի, անհաջողության նշան է։ Ինքներդ կրակելը նշանակում է վիրավորանք, անարգանք։ Նշանակետին դիպչելը հաջողության նշան է, իսկ վրիպելը՝ հիասթափության։




ԿՐԻԱ
Երազում կրիա տեսնելը համբերության, դանդաղ իրադարձության նշան է։

| Շարունակելի Հ-Ֆ

Կայքի հեղինակ`
Անահիտ Մարգարյան



**************************
**************************
Ուզում եմ,որ ինձ հասկանաս
Սրտիդ դուռը մի քիչ բանաս
Զգաս,որ կա սիրող էակ
Նա շնչում է,երբ սեր դու կաս:
Ուզում եմ,որ ինձ հավատաս
Ու իմ կյանքի զույգը դառնաս
և իմ սրտից չանէանաս
Միշտ քովս գաս,ընկեր մնաս:
Որ քեզ սիրեմ իմ ողջ կյանքում
Եթե անգամ կամուրջ դառնաս
Ու չհասնենք մենք իրարու:

**************************
**************************
Երանի քեզ,որ ինձ գտել ես
Երանի ինձ.որ քեզ սիրել եմ:

**************************
**************************
Ամբողջ գիշեր քո մասին եմ մտածել.
Ողջ գիշերը երազով եմ ես տարվել,
Երազիս մեջ քո մասին շատ խորհեցի.
Ու չիմացա թե քեզ ինչպես սիրեցի:

**************************
**************************
Ամբողջ գիշեր մրմռում են վերքերս,
Աստված խնդրում եմ մաքրիր մեղքերս,
Ջահել սիրտս այրվում է
Մի՞թե մեղքս գործվում է:

**************************
**************************
Ներիր սիրելիս քեզ նեղացրեցի
Ու քո աչքերին արցունք տվեցի,
Ես նմանվել եմ մի չարագործի,
Որին Հիսուսը անգամ չի ների
Իսկ դու կնե՞րես:

**************************
**************************
Երբ այցի ինձ գաս աղաչանքներով
Ու գրիկս նետվես քո թաց աչքերով
Հավատա հոգիս քեզ էլ չեմ ների
Վիրավորանքդ շուտ չի մոռացվի:

**************************
**************************
Ես ոչինչ չունեմ այս սին աշխարհում,
Լոկ մի սեր ունեի մնաց անցյալում,
Անհոգ մանկություն,սիրո խենթ օրեր
Սա էլ շունչ առավ կյանքիս նոթերում:

**************************
**************************
Նայիր այս գիշեր փայլող աստղերին,
Նրանց մեջ կտեսնես քո սիրած էակին.
Առավոտը բացվելու է մոտս ես գալու
Առաջվա պես սերդ էլի ես ինձ տալու:

**************************
**************************
Ի՞նչի համար իրարից հեռացանք,
Որն էր պատճառը իրարից նեղացանք
, Երևի սերն էր մեր չափից շատ ուժգին,
Որ այդ խենթ սիրուն էլ չդիմացանք:

**************************
**************************
Նամակ գրելը շատ դժվար բան է
Կարոտի սիրուց այն այրվում է
Ու նշույլ տալիս այն մարդու հոգուն
Ով կարոտ ունի իր փոքրիկ սրտում:


**************************
**************************
Սիրելի ընկեր,սիրելի էակ,
Սիրող սրտերը չեն ատում իրար
Եթե սեր ունես սրտումդ հիմա
Դե ի ցույց դիր այն մի պահիր անհայտ:
Ես ուզում եմ,որ հոգուդ տանջալի
Նվիրեմ սիրտս,սիրտս անհարիր
Այժմ սին խոսքեր սրանք կթվան
Միգուցե հետո սիրտս սրտիդ տամ:

**************************
**************************
Ախ, ներիր ինձ հոգիս
Անտեսեցի բարևդ
Դու պետք է ինձ հասկանաս
Ավաղ, մերժել եմ սերդ:


**************************
**************************
Ես ոչինչ չունեմ պահած քեզ համար
Անգամ սիրտ չունեմ պայքարի համար
Միայն անմոռաց չորս բառ կհիշեմ
Ամեն հանդիպման ժամանակ կասեմ…
Ես քեզ սիրում եմ:

**************************
**************************

Էլ չեմ սիրի քեզ,
Էլ չեմ գրի քեզ,
Ու չեմ համբյուրի:
Սրտիդ տածածը
Էլ քեզ չեմ ասի,
Բայց դա ես կանեմ
Հենց այն ժամանակ,
Հենց այս աշխարհից
Իսկույն հեռանամ:


**************************
**************************
Շատ գիշերներ են առանց քեզ անցել,
Ու շատ օրեր եմ ձանձրույթից թաղել,
Ես խեղդվել եմ անգամ երազում,
Բայց ոչ թե օդից, այլ քո կարոտից:


**************************
**************************

**************************
**************************


Բարի Գալուստ www.New-Armenia.Page.Tl հայկական կայք: Ձեզ մաղթում ենք հաճելի ժամանց: Մնացեք մեզ հետ:

2008-2024

24.04.1915 Մենք չենք լռելու This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free