Հայկական կայք հայերի համար
    

     Կայքի Կանոնը
     Կապ Մեր Հետ
     Սիրված Երգեր
     Վեբ Տեսախցիկ
     Օնլայն Խաղեր
     Իմ Անունն Է...
     Երազահան
     Մուլտֆիլմ
     Զվարճանք
     Հարցում
     Վեբ Չաթ
     Tv Օնլայն
     Չինական Հորոսկոպ
     Նվագիր Օնլայն
     Ընդհանուր Բնութագիր
     Ընդհանուր Հորոսկոպ
     Սիրային Աստղագուշակ
     Թվերի Նշանակությունը
     Օնլայն Ֆոտոշոփ
     Ստեղծագործում Ենք
     Կարդա Եվ Իմացի
     Սիրում Եմ Արդյոք՞
     Ամանորյա Զվարճանք
     Ֆոտո Ստատուս
     Ծնունդդ Շնորհավոր
     Օնլայն Թարգմանություն
    
    
    
    
    
    
    
    
    
NeW-ArMeNiA

    
    

     .
     .
    
    

Այցելուների քանակը
(visitors 2008-2024)





































www.new-armenia.page.tl
www.new-armenia.mylivepage.ru
gb58



† ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ † - Չինական Հորոսկոպ






Սիրելի ընթերցողներ հայկական տառատեսակների մեջ կան սխալներ կամ բացթողումներ, որոնք հետագայում կշտկվեն: Armenian Unicode ծրագիրը չգործելու պատճառով հայկական տառատեսակները մեխանիկորեն փոխվում են:Եղեք ներողամիտ մինչև armenian unicode ծրագիրը կգործի այս կայքում:




cute cat animated picture Images
| Առնետ - Ցուլ - Վագր - Ճագար(Կատու)

| Վիշապ - Օձ - Ձի - Այծ(ոչխար)

| Կապիկ - Աքլոր - Շուն - Խոզ








╬═► ԱՌՆԵՏ (մուկ) ◄═╬



Առնետի չինական անունը`Շու
Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ջրհոսը Տարրը`ջուր Ուղղվածությունը`դրական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հմայիչ է և բարեկամական,ճարպիկ,ճկուն ու խելացի է,էներգետիկ և ուշադիր,ունի վառ երևակայություն և նրբազգացության զգացում:






ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հաշվենկատ է,ագահ,եսասեր,դրա հետ մեկտեղ իմպուլսիվ ու միամիտ,սիրում է շահագործել ուրիշներին:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Այն բնագավառները,ուր նա կարող է կիրառել իր հմայքն ու շատախոսությունը`շոու բիզնես,լրագրություն,քաղաքականություն,գրականություն:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Ուրախ են,երջանիկ,հարգանք են ներշնչում շրջապատում,սիրում է կյանքը և մարդկանց հետ հեշտ լեզու է գտնում,մարդիկ նրանց հաճախ են դիմում խորհրդի համար,նրանց հետ կիսում իրենց դժբախտություններն ու անձնական գաղտնիքները:Անկասկած, նրանք պատրաստ են շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար:Դրա հետ մեկտեղ նրանք անսովոր գաղափարների անսպառ աղբյուր են:Հաճախ նրանց ուժն ու վստահությունը չի հերիքում դրանք իրականացնելու համար:Եթե երիտասարդ տարիքում ինքնահաստատվի,հեռուն կգնա:Շատ ուշադիր են և սիրում են հիշել ամենը ինչ կատարվում է շուրջը: Այնուամենայնիվ, կարող են լինել շատ եսասեր ու, միայն իրենց մասին մտածելով ձեռք բերել շատ թշնամիներ:Ընդհանուր առմամբ ճիշտ են վերաբերում դրամին և նույնիսկ սիրում են այն:Առատաձեռն է նրանց նկատմամբ, ում սիրում է:Շատ խելացի են փոխադարձ վստահությունը իրենց օգտին օգտագործելու համար:Կարող են տալ օգտակար խորհուրդ:Երբեմն լինում են կոպիտ,բայց նրանց ներում են իրենց չափազանց հմայքի շնորհիվ:





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կարողանում են կյանքում չնչին բաներից ուրախանալ,սրտանց սիրում են բարեկամներին:Իրենց երջանիկ են զգում ,եթե նրանց հասկանում և աջակցում են:




ֆԻՆԱՆՍԸ`
Բավական խելացի են պահպանելու և ամրապնդելու համար այն, ինչ ունեն:Հետաքրքրությունները,որոնց կարևորություն չեն տալիս,կարող են լինել եկամտաբեր:





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են մարդկանց և ատում մենակությունը:Կարող են զբաղվել ցանկացած աշխատանքով,որը կապված է մարդկանց հետ:





ՍԵՐԸ`
Ռոմանտիկ են և զգայուն,բացի այդ նրբորեն հոգ են տանում իրենց սիրելիներին:Հմայքը նրանց դարձնում է անգերազանցելի սիրախաղի վարպետ,և դա պետք է հիշել:Շատ քչերը կարող են դիմանալ նրանց կախարդանքին:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն և տարիների ընթացքում այն ավելի է ամրանում:Առնետի տարում ծնվածները դիմացկուն են և երկար են ապրում:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վիշապի,կապիկի,օձի,ցլի հետ:




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
նապաստակ,ձի:











╬═► ՑՈՒԼ ◄═╬




Ցլի չինական անունը`Նյու
Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Այծեղջյուրը Տարերքը` ջուրը Ուղղվածությունը` բացասական





ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Շատ ջանասեր են,հակված սովորելու,առաքինի,ճշտգրիտ,հավատարիմ և շատ համբերող:





ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Շատ հաստատակամ են,հեշտությամբ հուսախաբ են լինում,պահպանողական են և կարող են շատ եսասեր լինել:




ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կարող են հաջողության հասնել,որպես քաղաքական գործիչ,ընդհանուր ֆերմերային,ինժեներային և այլ գործունեություններում,ուր կարող են իրենց դրսևորել որպես առաջնորդ:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Զարմանալի չէ,որ ցուլը իր կարողությամբ հաղթահարել ցանկացած արգելք և ասես միայն իր ներկայությամբ շրջապատում հարգանք ներշնչելով,իր օրինական տեղն է գրավում աշխարհի բեմում:Այս նշանի տակ ծնվածին վիճակված է դառնալ հզոր և իր հետքը թողնել,որպես առաջնորդ:Ցլին հասկանալու փորձերը ապարդյուն և անշնորհակալ ջանքեր են:Քանի որ նա ծնված է որպես առաջնորդ,նա երբեք չի խոստովանի իրեն և ուրիշներին իր վախերն ու անվստահությունը:Ինչպես և սպասելի է, ամբարտավան և հավակնոտ ցուլը չի հանդուրժում, երբ իրեն հակասում են,հատկապես, եթե հակասողն ուրիշ ցուլ է:Այսպիսով,այս նշանի տակ ծնվածները աշխատասեր ու համբերատար են,սիրում են իրենց տունը:Նրանց դուր է գալիս շատ աշխատել և քայլ առ քայլ հասնել գագաթին:Երբեմն լինում են շատ գաղտնապահ և գերադասում են իրենց մտքերը պահել իրենց մեջ:Նրանք սիրում են խաղաղ ,համեստ միջավայրը և պահպանում հանգստությունը,եթե նրանց չբարկացնեն:Բավական է,որ նրանց բարկացնեն և ցլերը դառնում են հրեշներ`ամենավտանգավոր կենդանիները ոչ թե առյուծներն ու վագրերն են,այլ ցլերը:Նրանց հուսալիության և ճշտապահության շնորհիվ,հասնում են իրենց առջև դրված խնդիրների լուծմանը`պայմանով ,որ ամեն ինչ պետք է անեն ինքնուրույն:Գարնանը ծնված ցլերը ավելի հաջողակ են,քան ամռանը կամ աշնանը ծնվածները:Ձմռանը ծնվածներին նույնպես հեշտ կլինի,բայց պետք է ուշադիր լինեն ,որ ուրիշների համար ճաշ չդառնան:




ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք գնահատում են կյանքի մանրուքները,և ունենում են մեծ բավարարության զգացում ,երբ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները:Նրանք շատ աշխատասեր են և նրանց անպայման հաջողություն է սպասվում:




ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք գնահատում են այն,ինչ ունեն,և նույնիսկ իրենց նախկին ջանքերը:Ինչ որ անում են,դա կարող է նրանց բերել մեծ ճանաչում և հարստություն,նույնիսկ այն, ինչ նրանք սովորել են մանկուց,կարող է տալ իր պտուղները:




ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք սիրում են համատեղ աշխատանքը,եթե դա անհրաժեշտ է,և բավականին լավ կարողանում են ազդել իրավիճակի վրա:Սիրում են առանձին աշխատել,բայց մեծ բավականություն են ստանում ավագի դերից,և սիրում են ամեն ինչ հսկողության տակ պահել:




ՍԵՐԸ`
Բնույթով շատ ռոմանտիկ են,նրանց դուր է գալիս հանդիպել նրա հետ ում սիրում և ում մասին հոգ են տանում:Գիտեն ինչպես ուշադրություն գրավել:Մարդիկ գնահատում են նրանց հաստատունությունը:



ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն,ինչը բնորոշ է ցլերին:Եթե վարեն ճիշտ կենսակերպ,հիվանդությունները նրանց կշրջանցեն և կունենան հաջող ու հիանալի կյանք:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
իդեալական աքլորի,ինչպես նաև օձի, առնետի,ճագարի և խոզի հետ:




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վագրի,այծի հետ:






╬═► ՎԱԳՐ ◄═╬



Վագրի չինական անունն է` Խու
Չինական հորոսկոպի երրորդ նշանն է Վագրի ղեկավարության տակ օրվա ժամերը`3:00-5:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Աղեղնավորը Տարրը`ծառ Ուղղվածությունը`դրական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նրանք աչքի են ընկնում ուժով,քաջությամբ,մեծ երևակայությամբ,ձգտումներով և ունեն որակներ,որոնց շնորհիվ կարող են դառնալ լավ առաջնորդ:






ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են,իմպուլսիվ ,անկարգապահ,հաստատակամ,ագրեսիվ,նրանց հետ դժվար է համագործակցել:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Նրանք ծնվել են,որպես առեջնորդ և կարող են գլուխ հանել ցանկացած իրավիճակից,կապված կառավարման հետ:Կարող են լինել լավ անձնական քննիչ,կամ ոստիկանական տեսուչ,քանի որ նրանք տեսնում են մարդկանց ներսը:Սիրում են ճանապարհորդել և մարդկանց հանդիպել,այնպես որ նրանք կարող են աշխատել մասայական ինֆորմացիայի ոլորտում:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Վագրերը հայտնի են իրենց ուժով ու վճռականությամբ:Ոչ մի ուրիշ կենդանի իր մեջ չի համատեղում այդքան ուժ,գեղեցկքւթյուն,էներգիա,որքան նրանք:Ավելացրեք դրան քաջություն և դուք կստանաք նախանձելի հատկանիշներով մի ցուցակ,տրված նրան, ով ծնվել է վագրի տարում:Ֆիզիկական և հոգևոր ոլորտում ունեն շատ թշնամիներ:Ոչ մի միջավայրում վագրը չի կարող լինել նա,ով հեռանում է աննկատելի:Նա ակտիվ հեղափոխական է,որը չի կարող կողքից նայել շրջապատի անարդարությանը:Ոչ ոք չի համարձակվի վախեցնել նրանց:Որպես վագր նրանք խթանող են և իդեալիստ և արագ գտնում են ուրիշի սխալները:Լինելով վագր,նրանք կարող են կատարել ցանկացած աշխատանք,որը հնարավորություն կտա ցույցադրել իրենց քաջությունն ու երևակայությունը:Նրանք շատ են անհանգստանում իրենց հեղինակության մասին,սիրում են իշխել բոլորին և լինել ուշադրության կենտրոնում:Կարողանում են լավ ներկայացնել իրենց և հրապարակայնորեն պնդել իրենց իրավունքները :Կին վագրերը շատ ակտիվ ու զվարճալի են:Նրանք սիրում են հյուրեր ընդունել,միջոցառումներ կազմակերպել:Բացի այդ նրանք լավ տնտեսուհի են և լավ մայր,չնայած որ երբեմն շատ խիստ են :Վագրերը ունեն բնավորության լավ գծեր`արդար են և քաջ,ճառագում են էներգիա,և մարդիկ նրանց նկատում են:Եթե կարողանան իրենց մեջ համբերություն դաստիարակել,ապա կունենան իրենց բավարարություն պատճառող կյանք:





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կյանքում նրանց հաջողություն է սպասվում,բայց նրանք հակված են չափազանցել այն,և եթե ռիսկային ծրագրեր կազմեն,չունենալով ամուր հիմք,կարող են ամեն ինչ կորցնել:




ֆԻՆԱՆՍԸ`
Եթե շատ կասկածելի ծրագրերից խույս տան,կարող են լինել շատ հարուստ ու ազդեցիկ:Կամ հայտնի ու հարուստ կլինեն,կամ ամբողջ կյանքում կմնան անորոշության մեջ:





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք լավ առաջնորդ են,բայց շրջապատում ոմանք կարող է նրանց կոպիտ ու տարօրինակ համարեն:





ՍԵՐԸ`
Նրանք շատ ռոմանտին են և նրանց մեծ հաճույք է պատճառում հետապնդման բերկրանքը:Նրանք երբեք չեն բավարարվում,ում էլ որ իրենց ցանցը գցած լինեն:Նրանք չեն կարող լինել միայն մեկի հետ,նրանց միաժամանակ մի քանի հոգի են անհրաժեշտ:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Իդեալական վիշապի,նաև ձիու և շան հետ:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վիշապի,կապիկի,օձի,ցլի հետ:




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
ցլի,օձի,կապիկի,խոզի հետ:











cute cat animated picture Images
╬═► ՃԱԳԱՐ(ԿԱՏՈՒ) ◄═╬




Ճագարի չինական անունն է` Տու
Չինական հորոսկոպի չորրորդ նշանն է Ճագարի ղեկավարության տակ օրվա ժամերը` 5:00-7:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կարիճը Տարրը`ջուր Ուղղվածությունը` բացասական






ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
խելացի,ուշադիր,զարգացած,խաղաղասեր,ընկերասեր են և շատ նվիրված նրանց,ում սիրում են:







ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
անհանգիստ են,հիվանդոտ,մանրախնդիր և չափից դուրս իրենցով տարված:





ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
նրանք կարող են լինել լավ դիվանագետ,ուսուցիչ,դերասան կամ հոգևորական,կամ որևէ բիզնեսում մենեջեր:




ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
ճագարները իրենց բնույթով բարեգործներ են,նրանք օժտված են հատուկ ներքին գաղտնիքով,որը ոմանց գերում է,ոմանց վախեցնում:Նրանք շատ ընդունակ են և շատ զգույշ,և մանրակրկիտ են կառուցում իրենց հարաբերությունները շրջապատի հետ:Ճագարները լսում են ուշադիր այն ,ինչ իրենց ասում են,և կարող են ամենայն մանրամասնությամբ հիշել ցանկացած խոսակցություն կամ քաղաքավարի բանավեճ:Իրենց երկար ականջներով և հանգիստ նստելու կարողությամբ նրանք կլինեն լավ դիվանագետներ,իսկ իրենց օբյեկտիվ կարծիքի շնորհիվ կարող են լինել լավ իրավաբան:Նրանք չեն սիրում անիմաստ վեճերը,և եթե տանից դուրս որևէ մեկի հետ բախվում են ախշատում են հարցին խաղաղ լուծում տալ:Քանի որ նրանք ճագար են,այդ պատճառով ունեն լավ հոտառություն բիզնեսում,և եթե չափազանց մրցակցությունից խույս տան,կարող են իրենց անունը բարձրացնել:Նրանց ունակությունը հեշտ շփվել մարդկանց հետ,նրանց գեղեցիկ պահվածքը, ճագարներին դարձնում է երազելի գործընկեր, իսկ դա մեծ առավելություն է սոցիալական ոլորտում:Ճագարները չեն փայլում իրենց խելքով,այդ պատճառով նրանք պետք է համագործակցեն լավ երևակայությամբ օժտված և խորաթափանց միտք ունեցող մեկի հետ: Կին ճագարները շատ կարգապահ են,նրանք շատ ժամանակ կարող են ծախսել իրենց շքեղ մազերը հարդարելու համար:Շատերը գերադասում են համեստ ապրել միայնության մեջ,քան ամուսնանալ ,բայց թախծում են ,եթե տղամարդկանց ուշադրության պակաս են ունենում:Կին ճագարները ամեն ինչ անում են ,որ իրենց մտերիմները իրենց լավ զգան,բայց միանգամից շատ հոգս են վերցնում իրենց վրա և հաճախ չեն հասցնում ամեն ինչ:Չինաստանում ճագարի հետ են կապում երջանկությունն ու հաջողությունը,և ճագարների մոտ միշտ ամեն ինչ չնչին ջանքերով ստացվում է:Նրանք տաղանդավոր են և եթե աշխատանքը հաճույգից բարձր դասեն,կյանքում հեռուն կգնան:Նրանք հանգիստ են ,ինքնավստահ և հմայիչ,բայց երբեմն կարող են շատ կենտրոնանալ իրենց անհատականության վրա,և կողքից կթվա, թե բացակայում են:





ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
սիրում են խաղաղությունն ու հանգիստը,վեճերն ու տարաձայնությունները նրանց կյանքը հանում են հավասարակշռությունից,և վերին աստիճանի ճնշում նրանց:




ֆԻՆԱՆՍԸ`
Հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ է այլ մարդկանց աջակցությունը,բայց եթե ճագարները գտնեն մեկին ,ով հասկանում է և համաձայն է օգնել նրանց,ապա կարող են հասնել ստեղծագործական բարձունքների:





ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ճագարները շատ են սիրում մարդկանց,բայց ամաչկոտ են:Նրանք սիրում են աշխատել միայնության մեջ,իրենց առանձին աշխատասենյակում:





ՍԵՐԸ`
Ճագարները շատ ռոմանտիկ են և զգայուն,պատրաստ ծառայելու նրան ում ընտրել են իրենց զուգընկեր:Նրանք տիրապետում են հմայելու և սիրախաղի արվեստին,միշտ էլեգանտ են հագնված:Եթե չվախենան դուրս գալ<< բաց նավարկություն,ապա կգտնեն իրենց արժանի կյանքի ուղեկցին,չէ որ նրանք այնքան հմայիչ են:




ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Որպես կանոն ունեն շատ նուրբ մարնին,որը պահանջում է խնամք ու հոգատարություն:Ճագարները պետք է լավ հոգ տանեն իրենց մասին և խուսափեն ավելորդ հիվանդություններից:




ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,շան հետ,նաև խոզի և ցլի հետ:




ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Աքլորի և օձի հետ:













Կայքի հեղինակ`
Անահիտ Մարգարյան



**************************
**************************
Ուզում եմ,որ ինձ հասկանաս
Սրտիդ դուռը մի քիչ բանաս
Զգաս,որ կա սիրող էակ
Նա շնչում է,երբ սեր դու կաս:
Ուզում եմ,որ ինձ հավատաս
Ու իմ կյանքի զույգը դառնաս
և իմ սրտից չանէանաս
Միշտ քովս գաս,ընկեր մնաս:
Որ քեզ սիրեմ իմ ողջ կյանքում
Եթե անգամ կամուրջ դառնաս
Ու չհասնենք մենք իրարու:

**************************
**************************
Երանի քեզ,որ ինձ գտել ես
Երանի ինձ.որ քեզ սիրել եմ:

**************************
**************************
Ամբողջ գիշեր քո մասին եմ մտածել.
Ողջ գիշերը երազով եմ ես տարվել,
Երազիս մեջ քո մասին շատ խորհեցի.
Ու չիմացա թե քեզ ինչպես սիրեցի:

**************************
**************************
Ամբողջ գիշեր մրմռում են վերքերս,
Աստված խնդրում եմ մաքրիր մեղքերս,
Ջահել սիրտս այրվում է
Մի՞թե մեղքս գործվում է:

**************************
**************************
Ներիր սիրելիս քեզ նեղացրեցի
Ու քո աչքերին արցունք տվեցի,
Ես նմանվել եմ մի չարագործի,
Որին Հիսուսը անգամ չի ների
Իսկ դու կնե՞րես:

**************************
**************************
Երբ այցի ինձ գաս աղաչանքներով
Ու գրիկս նետվես քո թաց աչքերով
Հավատա հոգիս քեզ էլ չեմ ների
Վիրավորանքդ շուտ չի մոռացվի:

**************************
**************************
Ես ոչինչ չունեմ այս սին աշխարհում,
Լոկ մի սեր ունեի մնաց անցյալում,
Անհոգ մանկություն,սիրո խենթ օրեր
Սա էլ շունչ առավ կյանքիս նոթերում:

**************************
**************************
Նայիր այս գիշեր փայլող աստղերին,
Նրանց մեջ կտեսնես քո սիրած էակին.
Առավոտը բացվելու է մոտս ես գալու
Առաջվա պես սերդ էլի ես ինձ տալու:

**************************
**************************
Ի՞նչի համար իրարից հեռացանք,
Որն էր պատճառը իրարից նեղացանք
, Երևի սերն էր մեր չափից շատ ուժգին,
Որ այդ խենթ սիրուն էլ չդիմացանք:

**************************
**************************
Նամակ գրելը շատ դժվար բան է
Կարոտի սիրուց այն այրվում է
Ու նշույլ տալիս այն մարդու հոգուն
Ով կարոտ ունի իր փոքրիկ սրտում:


**************************
**************************
Սիրելի ընկեր,սիրելի էակ,
Սիրող սրտերը չեն ատում իրար
Եթե սեր ունես սրտումդ հիմա
Դե ի ցույց դիր այն մի պահիր անհայտ:
Ես ուզում եմ,որ հոգուդ տանջալի
Նվիրեմ սիրտս,սիրտս անհարիր
Այժմ սին խոսքեր սրանք կթվան
Միգուցե հետո սիրտս սրտիդ տամ:

**************************
**************************
Ախ, ներիր ինձ հոգիս
Անտեսեցի բարևդ
Դու պետք է ինձ հասկանաս
Ավաղ, մերժել եմ սերդ:


**************************
**************************
Ես ոչինչ չունեմ պահած քեզ համար
Անգամ սիրտ չունեմ պայքարի համար
Միայն անմոռաց չորս բառ կհիշեմ
Ամեն հանդիպման ժամանակ կասեմ…
Ես քեզ սիրում եմ:

**************************
**************************

Էլ չեմ սիրի քեզ,
Էլ չեմ գրի քեզ,
Ու չեմ համբյուրի:
Սրտիդ տածածը
Էլ քեզ չեմ ասի,
Բայց դա ես կանեմ
Հենց այն ժամանակ,
Հենց այս աշխարհից
Իսկույն հեռանամ:


**************************
**************************
Շատ գիշերներ են առանց քեզ անցել,
Ու շատ օրեր եմ ձանձրույթից թաղել,
Ես խեղդվել եմ անգամ երազում,
Բայց ոչ թե օդից, այլ քո կարոտից:


**************************
**************************

**************************
**************************


Բարի Գալուստ www.New-Armenia.Page.Tl հայկական կայք: Ձեզ մաղթում ենք հաճելի ժամանց: Մնացեք մեզ հետ:

2008-2024

24.04.1915 Մենք չենք լռելու This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free