Հայկական կայք հայերի համար
    

     Կայքի Կանոնը
     Կապ Մեր Հետ
     Սիրված Երգեր
     Վեբ Տեսախցիկ
     Օնլայն Խաղեր
     Իմ Անունն Է...
     Երազահան
     Մուլտֆիլմ
     Զվարճանք
     Հարցում
     Վեբ Չաթ
     Tv Օնլայն
     Չինական Հորոսկոպ
     Նվագիր Օնլայն
     Ընդհանուր Բնութագիր
     Ընդհանուր Հորոսկոպ
     Սիրային Աստղագուշակ
     Թվերի Նշանակությունը
     Օնլայն Ֆոտոշոփ
     Ստեղծագործում Ենք
     Կարդա Եվ Իմացի
     Սիրում Եմ Արդյոք՞
     Ամանորյա Զվարճանք
     Ֆոտո Ստատուս
     Ծնունդդ Շնորհավոր
     Օնլայն Թարգմանություն
    
    
    
    
    
    
    
    
    
NeW-ArMeNiA

    
    

     .
     .
    
    

Այցելուների քանակը
(visitors 2008-2024)





































www.new-armenia.page.tl
www.new-armenia.mylivepage.ru
gb58



† ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ † - Կարդա Եվ Իմացի





  • Տրնդեզի խորհուրդը
    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Տյառնընդառաջ հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հնուց մեզ հասած ավանդույթներ կան կապված այն բանի, թե, ասենք, ինչպես պետք է Տյառնընդառաջտի տոնը նշվի այն ընտանիքներում, որտեղ նորահարս կա կամ այն ընտանիքներում, որտեղ ամուսնություն է սպասվում: Այս վաղեմի հայկական տոնը գալիս է հեթանոսական ժամանակներից, և քրիստոնեական ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին, 40 օր հունվարի 6-ի Ծննդյան և Ջրօրhնեքի տոներից հետո: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և, ըստ հին հայերի պատկերացումների, վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը: Հայերն իրենց համարելով Արևի որդիներ՝ հրածիններ, պաշտել են նաև արևի երկրային տեսակը՝ հուր-կրակը: Տրնդեզ նշանակում է դիզված կրակ: Այն առաջացել է «ատրե`կրակ բառից, որից ծագել են նաև ատրճանակ, ատրուշան բառերը և դեզ-կուտակում, դարսում բառից: Կրակը խորհրդանշում է լույս, ջերմություն, հրճվանք, պահապանություն չարից, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և նորապսակ զույգերի օրհնանք որպեսզի կրեն կրակի ջերմությունը` զորացնելով սիրո և նվիրվածության զգացմունքը: Ավելի ուշ մարդիկ այսպես են շնորհավորել միմյանց երբ հանդիպել են Տյառընդառաջին.«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայությունե. Մարդիկ հավաքվում են կրակի շուրջ և նախ նորապսակ զույգերը, հետո երեխաները և մեծահասակները թռչում են կրակի վրայով, այդ ընթացքում կարևոր է բաց չթողնել միմյանց ձեռքերը, որը խորհրդանշում է գարնանամուտը, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և նորապսակ զույգերի օրհնանք: Մինչ պատանիներն ու աղջիկ-ները թռչում են, մեծահասակները նրանց վրա են նետում գարու և կանեփի հատիկներ: «Ծիսական ծառ, օրվան հատուկ ուտելիքներ, խնձոր եւ այլն. սրանք տոնին հատուկ ծիսական հատվածի մի մասն են, որը պետք է պահպանի այն տան տիկինը, ում տանը նորահարս կա։
  • Ինչու՞ են ամուսնական մատանին կրում մատնեմատին
    Չինացիներն ունեն այս ավանդույթի շատ գեղեցիկ բացատրություն: Ըստ հին չինացիների պատկերացումների բութ մատը խորհրդանշում է մեր ծնողներին, ցուցամատը՝ քույրերին ու եղբայրներին, միջնամատը խորհրդանշում է մեզ, մատնեմատը խորհրդանշում է ամուսիններին, իսկ ճկույթը՝ մեր երեխաներին: Հիմա բացե՛ք Ձեր ձեռքերի ափերը: Ծալե՛ք Ձեր միջնամատերը և կպցրեք իրար արտաքին մասերով, իսկ մյուս մատները կպցրե՛ք ծայրերով, ինչպես պատկերված է ներքևի նկարում.
    Փորձե՛ք հեռացնել իրարից բութ մատները, նրանք իրարից հեշտությամբ հեռանում են, քանի որ ծնողները ամբողջ կյանքում Ձեզ հետ չեն լինի: Փորձե՛ք հեռացնել ցուցամատները, հետո ճկույթները և նրանք նույնպես հեշտությամբ կհեռանան իրարից, քանի որ գալիս է պահ, երբ քույրերն ու եղբայրները, ինչպես նաև երեխաները ստեղծում են իրենց սեփական ընտանիքը, հեռանում են մեզանից և ապրում իրենց սեփական կյանքով: Իսկ հիմա փորձե՛ք հեռացնել մատնեմատները և նրանք ոչ մի կերպ չեն հեռանա իրարից, քանի որ ամուսիններին վիճակված է միասին ապրել ողջ կյանքը թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին:
  • Աղի բլիթ
    Ավանդության համաձայն` տոնի նախորդ օրվա երեկոյան երիտասարդներն ուտում են աղի բլիթ` երազում տեսնելու համար իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը` ջուր բերելիս:
    Առաջ, ըստ ավանդության, աղջիկները փոխինձ էին մաղում-դնում դռան առջև` առավոտյան ստուգելու` կա՞ Սբ Սարգսի ձիու պայտի հետքը, թե՞ ոչ: Իսկ աղի բլիթի դեպքում սկսում էին գուշակություններ անել, թե երազում իր ապագա զուգընկերն ի՞նչ բաժակով ջուրը բերեց, և ինչքա՞ն ջուր կար բաժակի մեջ:

    Բաղադրություն...
    ալյուր – 1 բաժակ,
    աղ – 1 ճ. գդ.
    ջուր
    Ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը:
  • Ամուսնության տարիք...
    Շատերին է հետաքրքրում, թե որ տարիքն է առավել հարմար ամուսնանալու համար: Իդեալական է համարվում այն տարիքը, երբ ամուսնալուծվելու հավանակությունը իջնելով հասնում է մինիմումի: 25 տարեկանում ամուսնանալը հրաշալի որոշում է: Սակայն ամուսնալուծվելու հավանականությունը նվազում է, երբ մարդիկ ամուսնանում են 35-40 տարեկան հասակում: Սրա հետ մեկտեղ այն չի կարելի հիանալի տարիք համարել ամուսնության համար: 35-40 տարեկանում տեղի են ունենում ֆիզիլոգիական փոփոխություններ: Սրա հետ կապված մի շարք խնդիրներ կարող են առաջանալ, ինչն էլ կարող է անդրադառնալ ընտանեկան ամրության վրա: Ըստ Հայաստանում ամուսնացած և չամուսնացած կանանց և տղամարդկանց վիճակագրության` տղամարդկանց 30 տոկոսը երբեք չի ամուսնացել, կանանց՝ 23 տոկոսը: 2004-ից հետո աղջիկների մոտ ամուսնական տարիքը համարվում է 25 տարեկանը: Ըստ վիճակագրության` 1994-ին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար եղել է 27 տարեկանը, իսկ վերջին տարիներին՝ 29-ը: Առաջին ամուսնության տարիքը, տղամարդկանց համար եղել է 26-ը, այժմ՝ 28 տարեկանը, կանանց համար 1994-ին` 21-27-ը, հիմա՝ 24-25 տարեկանը: Ներկայում յուրաքանչյուր հազար բնակչից մեկը ամուսնալուծվում է, 6-ն` ամուսնանում:
    Իսկ հիմա սիրելիներս ձեզ կպատմեմ մի հետաքրքիր պատմություն , ըստ որից դուք ինքներդ եզրակացություն կանեք :
    Ասում են Նյուտոնը ամուսնացել է այսպես.
    Երբ նա արդեն բավականին մեծ էր , մայրը սկսել էր նրան ստիպել , որպեսզի ամուսնանա: Նա համաձայնում է , սակայն մորը հարցնում , թե ում հետ : Մայրը պատասանում է , որ դա արդեն իր խնդիրը չէ , ընտրողն իր որդին է: Մի օր լաբորոտորիա գնալիս, նա հանդիպում է մի աղջկա և միանգամից առաջարկություն անում : Աղջիկը զարմանում է և ասում է, որ միայն կպատասխանի նրա հարցին ,երբ իր մորից թույլտվություն ստանա: Հաջորդ օրը թույլտվությունը ստացած աղջիկը գալիս է Նյուտոնի մոտ : Սակայն նա այնքան էր խորացած իր գյուտերի մեջ , որ ուշադրություն չի դարձնում աղջկան ,,,, Հարմար առիթ փնտրելով՝ աղջիկը հիշեցնում է Նյուտոնի երեկվա ասածը: Նյուտոնը հարցնում է.
    - Ուրեմն Դու՞ք էիք, որ հարցրեցի համաձայն եք ինձ հետ ամուսնանալ.....Աղջիկը միանգամից պատասխանում է .
    -Այո՛ , իհարկե համաձայն եմ.....
    Եվ նրանք ամուսնանում են ,,,,,,
    Այպիսով ցանկանում եմ ձեզ ասել ,որ ամուսնությունը տարիք չի հարցնում ,,,,
    Ամուսնացե՛ք սիրելով.....
  • Քավորը և քավորկինը
    Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին: Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները:

    Քավորկինն իր հերթին պետք է դեռատի աղջկան ծանոթացներ ընտանեկան կյանքի մանրուքներին, սովորեցներ հաշտվել կենցաղային խնդիրների հետ ու պահպանել ընտանեկան անդորրը: Այդ պատճառով քավորն ընտրվում էր երկար բանակցությունների արդյունքում, մեկ անգամ եւ ընդմիշտ:

    Քավորի մի քանի այլ պարտականություններ

    Վաղ առավոտյան փեսայի տանը զուռնայի հնչյունների ներքո մորթում էին հարսանիքի գլխավոր ուտելիքը` ցլիկը: Ցուլը հանդիսանում է վերարտադրության խորհրդանիշ (հիշենք գոմի նշանաբանը. "... մեկ ցուլին` տասնհինգ կով ... երջանիկ ցուլ ..."): Փեսան սուր դանակով ցլիկի վզին խաչաձեւ կտրվածք էր անում, քավորն այդ արյունով փեսայի ճակատին նշան էր անում: Հաճախ սկեսուրը կարմիր գույնի թել էր թաթախում ցլիկի արյան մեջ ու սրբորեն պահպանում այն մինչ տղայի ամուսնական առաջին գիշերը: Փեսան, ցլիկի արյունով թաթախվելով, իրավունք չուներ ազգը խայտառակ անել առաջին գիշերը, ինչպես նաեւ պարտավորվում էր ունենալ շատ-շատ բալիկներ, որ կուռ պահեր գերդաստանը: Եկեղեցու ճանապարհին գնում էին փեսան, կողքից` քավորն ու քավորկինը, նրանց ետեւից` հարսն ու հարսնաքույրը, հարսնեղբայրը եւ այլոք: Հարսը ձեռքում պահում էր թաշկինակ, որն ամրացված էր փեսու գոտուն` ի նշան միասնության: Ընդունված էր այդ ճանապարհին բարձր երգել, մինչեւ իսկ գոռգոռալ, որպեսզի չար ուժերը վախենային ձայներից եւ մոտ չգային: Եկեղեցու մոտ նորապսակների գլխավերեւում քավորը թուր ու վահան էր պահում, որ տարատեսակ "նավսեր" չկպնեին նրանց: Քահանան հարսի ու փեսայի ձեռքերից կապում էր կարմիր-կանաչ թելեր եւ մինչեւ անձամբ չհաներ, երիտասարդները իրավունք չունեին մտնել ամուսնական անկողին: Վերոհիշյալ չար ոգիներին խաբելու համար ընդունված էր եկեղեցուց տուն վերադառնալ այլ ճանապարհով:
  • Երեխայի կյանքի առաջին տարին
    Յուրաքանչյուր երեխայի օգտակար է օրական 2-3 ժամ լինել մաքուր օդում: Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք նպաստում են մաշկի տակ D վիտամինի առաջացմանը: Այդ պատճառով երեխային որոշ ժամանակ թողեք արևի տակ, բայց ոչ շատ տաք եղանակին, զգուշացեք այրող արևից: Եթե երեխան ծնվել է գարնանը կամ ամռանը ծննդատնից գալու հաջորդ իսկ օրը երեխային կարող եք հանել դուրս` սկզբից 10 րոպեով, իսկ հետո ավելի շատ: Իսկ եթե երեխան ծնվել է ձմռանը, ապա զբոսանքները ցանկալի են 14-րդ օրից սկսած` փողոցում -10C-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում: Մայրերը սովորաբար վախենում են ձմռանը երեխային դուրս տանել, բայց չէ որ սենյակը ջեռուցվում է և ջերմաստիճանը սենյակում 22C-ից բարձր է. չոր տաք օդը կարող է չորացնել քթի խոնավությունը և նպաստել վերին շնչուղիների լորձաթաղանթի բորբոքմանը: Ձմռանը կարող եք արևի վաննա անել բաց լուսամուտի մոտ , այնպես որ սենյակը տաք լինի և միջանցիկ քամի չլինի: Զգուշացեք և փոքրիկին մի հանեք դուրս, եթե դրսում անձրև է, քամի, ջերմաստիճանը +30C-ից բարձր է կամ էլ -16C-ից ցածր: Կախված եղանակից և օդի ջերմաստիճանից նորածնին զբոսանքի տանելիս տարբեր կերպ հագցրեք: Երեխային զբոսանքի կարող եք տանել մանկասալյակով: Մի փորձեք զբոսնել աղմկոտ, մարդաշատ փողոցներով, գնացեք այնտեղ որտեղ կանաչապատ է և քիչ մարդ կա:
  • Սրտիկներ իրենց սիրեցյալներին

    Արդեն դառնում է սովորույթ, որ շատ զույգեր գերադասում են ամուսնանալ առաքելական Տյառընդառաջի տոնին կամ կաթոլիկական Սուրբ Վալենտինի տոնին,որը նշվում է այսօր:Նրանք համարում ենք, որ այդ օրը արձանագրված ամուսնությունն ավելի ամուր կլինի:

    Այսօր աշխարհում նշվում է սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: 269 թվականին այս օրը գլխատվել է սիրահարներին գաղտնի պսակադրող Վալենտինը: Ամուսնությունների արգելքը, համաձայն որոշ պատմությունների, դրվել էր իմպերատորի կողմից բանակը հզորացնելու նպատակով: Լեգենդի համաձայն` Վալենտինը կյանքի վերջին օրերին սիրահարված է եղել բանտապահի կույր աղջկան եւ իր սիրով ու աստծու անունով առողջացնելով նրան:

    Մահից առաջ Վալենտինը աղջկան նամակ է գրել` ավարտելով ՚քո Վալենտինՙ բառերով: Փետրվարի 14-ը, Վալենտինի կախաղան բարձրացման օրը, այդուհետ հռչակվել է որպես Սուրբ Վալենտինի օրը եւ մինչեւ հիմա այսօր բոլոր սիրահարներն իրար սիրային բացիկներ են ուղարկում: Հայ եկեղեցին չի ընդունում Սուրբ Վալենտինը եւ հորդորում է մեր երիտասարդներին որպես իբրեւ սիրո տոն նշել Սուրբ Սարգսի օրը:

    Սակայն դեռեւս մեր երիտասարդների համար ավելի ընկալելի է Սուրբ Վալենտինը:

    ՚Կարծում են սիրո համար սահմաններ ու սահմանափակումներ չկան,թող այդ օրը ողջ աշխարհի համախմբման օրը լինիՙ- ասում է Կարենը ,ով այս տարի առաջին անգամ է տոնը նշելու իր սիրած էակի հետ:

    Սուրբ Վալենտինի օրը սիրահարները միմյանց նվերներ են անում`սրտաձեւ բացիկներ,հրեշտակներ,ծաղիկներ եւ ամենազանազան հուշանվերներ եւ փափուկ խաղալիքներ: 20-ամյա Սուրենն պատմում է, որ անցյալ տարի իր սիրելին սեր խոստովանոլու համար նրանց շենքի դիմացի ավտոտնակին սիրո խոսքեր ու նկարներ էր նկարել ամենատարբեր գույներով եւ չնայած ավտոտնակի տերը բողոքեց, բայ կարեւորըիր սիրելլին շատ է դուր եկել:

    Այս տարի էլ պատրաստվում է նրան յուրօրինակ նվեր մատուցել: Անահիտն էլ իր սիրելիին միշտ սեփական ձեռքով պատրաստված նվերներ է տալիս: Օրինակ` անցյալ տարի նրան իր գործած շարֆն է նվիրել: Կան մարդիկ էլ,որոնք չեն ընդունում որ Սուրբ Վալենտինը,որ էլ Սուրբ Սարգիսը.

    ՚Կարծում եմ` հատուկ օրեր պետք չէ,որ սիրելիիդ նկատմամբ ուշադիր ու հոգատար լինես,եթե սիրում ես, կարիք չկա սպասելու հատուկ օրվա, որ ապացուցես,կարող ես այդ անել ցանկացած օրՙ,-ասում է 40- ամյա Դավիթը: Նա իր կնոջը նվերներ է տալիս անկախ տոներից ու առիթներից: Չնայած տիրող եռուզեռին, մեր առեւտրականները գոհ չէին այսօրվա իրենց առեւտրից:

    Վաճառողուհիներից մեկն ասում էր. ՚Այս սրտիկներն անցյալ տարի էի բերել եւ չնայած բավականին էժան են,բայց կեսն էլ չկարողացա վաճառել,դրա համար էլ հիմա կրկին բերել եմ,բայց ինչպես տեսնում եք` գնող չկաՙ:

    Որոշակի աշխուժություն ծաղկի խանութներում է տիրում, չնայած վաճառողներն ասում են,որ հիմնականում մեկ վարդ են գնում: Մի վաճառող էլ շատ վրդովված էր.՚Մեր ժողովուրդը փող ունի՞, որ տոների հետեւից ընկնի,հազիվ է ծայրը ծայրին հասցնումՙ:







Կայքի հեղինակ`
Անահիտ Մարգարյան



**************************
**************************
Ուզում եմ,որ ինձ հասկանաս
Սրտիդ դուռը մի քիչ բանաս
Զգաս,որ կա սիրող էակ
Նա շնչում է,երբ սեր դու կաս:
Ուզում եմ,որ ինձ հավատաս
Ու իմ կյանքի զույգը դառնաս
և իմ սրտից չանէանաս
Միշտ քովս գաս,ընկեր մնաս:
Որ քեզ սիրեմ իմ ողջ կյանքում
Եթե անգամ կամուրջ դառնաս
Ու չհասնենք մենք իրարու:

**************************
**************************
Երանի քեզ,որ ինձ գտել ես
Երանի ինձ.որ քեզ սիրել եմ:

**************************
**************************
Ամբողջ գիշեր քո մասին եմ մտածել.
Ողջ գիշերը երազով եմ ես տարվել,
Երազիս մեջ քո մասին շատ խորհեցի.
Ու չիմացա թե քեզ ինչպես սիրեցի:

**************************
**************************
Ամբողջ գիշեր մրմռում են վերքերս,
Աստված խնդրում եմ մաքրիր մեղքերս,
Ջահել սիրտս այրվում է
Մի՞թե մեղքս գործվում է:

**************************
**************************
Ներիր սիրելիս քեզ նեղացրեցի
Ու քո աչքերին արցունք տվեցի,
Ես նմանվել եմ մի չարագործի,
Որին Հիսուսը անգամ չի ների
Իսկ դու կնե՞րես:

**************************
**************************
Երբ այցի ինձ գաս աղաչանքներով
Ու գրիկս նետվես քո թաց աչքերով
Հավատա հոգիս քեզ էլ չեմ ների
Վիրավորանքդ շուտ չի մոռացվի:

**************************
**************************
Ես ոչինչ չունեմ այս սին աշխարհում,
Լոկ մի սեր ունեի մնաց անցյալում,
Անհոգ մանկություն,սիրո խենթ օրեր
Սա էլ շունչ առավ կյանքիս նոթերում:

**************************
**************************
Նայիր այս գիշեր փայլող աստղերին,
Նրանց մեջ կտեսնես քո սիրած էակին.
Առավոտը բացվելու է մոտս ես գալու
Առաջվա պես սերդ էլի ես ինձ տալու:

**************************
**************************
Ի՞նչի համար իրարից հեռացանք,
Որն էր պատճառը իրարից նեղացանք
, Երևի սերն էր մեր չափից շատ ուժգին,
Որ այդ խենթ սիրուն էլ չդիմացանք:

**************************
**************************
Նամակ գրելը շատ դժվար բան է
Կարոտի սիրուց այն այրվում է
Ու նշույլ տալիս այն մարդու հոգուն
Ով կարոտ ունի իր փոքրիկ սրտում:


**************************
**************************
Սիրելի ընկեր,սիրելի էակ,
Սիրող սրտերը չեն ատում իրար
Եթե սեր ունես սրտումդ հիմա
Դե ի ցույց դիր այն մի պահիր անհայտ:
Ես ուզում եմ,որ հոգուդ տանջալի
Նվիրեմ սիրտս,սիրտս անհարիր
Այժմ սին խոսքեր սրանք կթվան
Միգուցե հետո սիրտս սրտիդ տամ:

**************************
**************************
Ախ, ներիր ինձ հոգիս
Անտեսեցի բարևդ
Դու պետք է ինձ հասկանաս
Ավաղ, մերժել եմ սերդ:


**************************
**************************
Ես ոչինչ չունեմ պահած քեզ համար
Անգամ սիրտ չունեմ պայքարի համար
Միայն անմոռաց չորս բառ կհիշեմ
Ամեն հանդիպման ժամանակ կասեմ…
Ես քեզ սիրում եմ:

**************************
**************************

Էլ չեմ սիրի քեզ,
Էլ չեմ գրի քեզ,
Ու չեմ համբյուրի:
Սրտիդ տածածը
Էլ քեզ չեմ ասի,
Բայց դա ես կանեմ
Հենց այն ժամանակ,
Հենց այս աշխարհից
Իսկույն հեռանամ:


**************************
**************************
Շատ գիշերներ են առանց քեզ անցել,
Ու շատ օրեր եմ ձանձրույթից թաղել,
Ես խեղդվել եմ անգամ երազում,
Բայց ոչ թե օդից, այլ քո կարոտից:


**************************
**************************

**************************
**************************


Բարի Գալուստ www.New-Armenia.Page.Tl հայկական կայք: Ձեզ մաղթում ենք հաճելի ժամանց: Մնացեք մեզ հետ:

2008-2024

24.04.1915 Մենք չենք լռելու This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free